Երևան
12 °C
«Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ»,- Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ 2019» շրջանակներում կայացած բարձրաստիճան երկխոսության ընթացքում իր ելույթում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարն արձանագրել է, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը գերազանց կազմակերպված գլոբալ պլատֆորմի շրջանակներում ընթացող նման բարձր մակարդակի երկխոսության ժամանակ:
«Հայաստանում առկա են բազմաթիվ բնական աղետների ռիսկեր, սակայն ամենանշանակալին երկրաշարժերի վտանգն է: Անցած տարի, երբ հայ ժողովուրդը նշում էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը, մենք պատիվ ունեցանք ընդունել ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը, որի շրջանակներում ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Այն հավաստում է աղետների ռիսկերի դասակարգման, գնահատման և մոդելավորման լավագույն փորձի տարածման, ուսուցողական ծրագրերում դրանց կիրառման, բնակչության իրազեկման կարևորությունը»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:
Իր ելույթում նախարար Ցոլակյանը անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին:
Նախարարը կարևորել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում դերակատարների ամբողջական ընդգրկման անհրաժեշտությունը, որի համար կարող են հիմք հանդիսանալ ԱՌՆ օրենսդրության փոփոխությունները, ԱՌՆ ազգային ռազմավարության իրականացման ուղղությամբ բոլոր գերատեսչությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, համայնքների և անհատների գիտակցված մասնակցությունը։
Խոսելով այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ նախարարը նշել է, որ 2005 թ. Հայաստանը միացել է Հյոգոյի գործողությունների ծրագրին, ինչից հետո միջազգային կառույցները սկսել են սատարել մեր երկրին աղետների ռիսկի նվազեցման պոտենցիալի ստեղծման գործում:
«Այս խնդրի լուծումն աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումն էր, որը դարձավ ԱԻՆ և ՀՀ կառավարության համար կարևորագույն գործընկեր: 2017 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Ազգային պլատֆորմի և միջազգային գործընկերների աջակցությամբ մենք մշակել ենք ԱՌՆ և քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենքի նախագիծ, որը կանոնակարգում է ռիսկերի նվազեցման, աղետների արձագանքման և վերականգնողական աշխատանքների իրականացման իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարն իր խոսքն ամփոփեց՝ շեշտելով, որ կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT