Աշխարհահռչակ դարպասապահ Իկեր Կասիլյասն ավարտում է կարիերան սրտի կաթվածից հետո

Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը, ավարտում է մարզական կարիերան: Սա դեռ պաշտոնական չէ, սակայն միջազգային առաջատար պարբերականները վստահ են: Տեղեկությունն առաջինը հրապարակել են պորտուգալական լրատվամիջոները, այնուհետեւ այն տարածվել է իսպանական ու բրիտանական մամուլում: Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» լեգենդը ստիպված է եղել նման որոշում կայացնել սրտի կաթվածից հետո:

Մայիսի 1-ին պորտուգալական «Պորտուի» կազմում առավոտյան մարզման ժամանակ նա վատ է զգացել: Ակումբի բժիշկները նրան անհրաժեշտ առաջին օգնություն են ցույց տվել ու տեղափոխել հիվանդանոց: Պարզվել է, որ սրտի կաթված է: Բժիշկները ստենտավորում են իրականացրել: Հետագայում ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտարարել էր, որ, եթե դեպքը տեղի ունեցած լիներ մեկ այլ վայրում, այլ ոչ թե ակումբի բժիշկների ներկայությամբ, հետեւանքները կարող էին ահավոր լինել:

Դեպքից հետո միջազգային մարզական պարբերականներն ակտիվորեն քննարկում էին Կասիլյասի ապագան: Մասնագետների հետ բազմաթիվ հարցարզրույցներ էին արվել, ու գրեթե բոլորն ընդգծում էին, որ նա չի կարողանա շարունակել կարիերան: Ամենալավատեսական պատասխանն այն էր, որ պետք է սպասել, ժամանակը ցույց կտա:

Կաթվածից 6 օր անց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Կասիլյասը դիմել էր հիվանդանոցի բակում հավաքված երկրպագուներին: Նա խոսել էր նաեւ ապագայի մասին ու նշել, որ ոչինչ չգիտի, որ կարեւորն այն է, որ հիմա այդտեղ կանգնած է:

Եվ ժամանակը ցույց տվեց, որ նա պետք է ավարտի մարզական կարիերան: Ցանկացած մարզիկի համար, իհարկե, հաճելի չէ ստիպված հրաժեշտ տալ սպորտին, սակայն Կասիլյասը հետ նայելու լուրջ պատճառներ չունի, քանի մարզական առումով բացթողումներ չունի:

Նա ֆուտբոլում հաղթել է ամեն ինչ: Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: «Ռեալի» կազմում 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, 1 անգամ աշխարհի ակումբային առաջնությունում, 5 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, 2 անգամ՝ երկրի գավաթի խաղարկությունում, 4 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթում: Բազմաթիվ անհատական ռեկորդներ է սահմանել:

Նա ֆուտբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանից «Ռեալի» ակադեմիայում: «Արքայական ակումբում» անցկացրել է 25 տարի, որից 15 տարին առաջին թիմի կազմում: Դարձել է թիմի ավագը: «Ռեալի» կազմում անցկացրել է 510, Իսպանիայի հավաքականի կազմում՝ 167 հանդիպում: Իսպանիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրած ֆուտբոլիստն է:

Կասիլյասը «Ռեալի» հիմնական կազմում տեղը կորցրեց գլխավոր մարզիչ Ժողե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի պատճառով: 2015 թվականին էլ հեռացավ թիմից ու միացավ «Պորտուին»: Պորտուգալական թիմի հետ պայմանագրի ժամկետը վերջերս երկարաձգել էր 1 տարով: Նա մի քանի օրից՝ մայիսի 20-ին, կդառնա 38 տարեկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2866 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան