Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր` 7.5% և 11% եկամտաբերությամբ

17/05/2019 schedule16:45

Այսօրվա մամլո ասուլիսին Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ազդարարել է դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով 2019 թ․ մայիսի 16-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Թողարկման արդյունքում ներգրավված միջոցներով Ucom-ը շարունակելու է կապիտալ ներդրումների իրականացումը ֆիքսված և շարժական կապի իր բաժանորդներին նորարարական տեխնոլոգիական լուծումներով ապահովելու համար: 

Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է 100 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ։ Ucom պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Արժեկտրոնների վճարման հաճախականությունը լինելու է եռամսյակային։ 

«Պարտատոմսերի թողարկումով Ucom-ը ոչ միայն դիվերսիֆիկացնում է իր վարկային գործիքները, այլև վերահաստատում է իր հավատարմությունը հրապարակային

ընկերություններին բնորոշ թափանցիկ, հաշվետվողական գործելաոճին՝ դառնալով ավելի բաց ու գրավիչ ներդրողների համար և առաջին քայլն անելով դեպի միջազգային կապիտալի շուկա։ Հատկանշական է նաև, որ այս քայլով մենք բաժանորդների հետ շփման նոր մշակույթ ենք ձևավորում՝ հնարավորություն ընձեռելով եկամուտ ստանալ այն ընկերությունից, որի կողմից մատուցվող ծառայությունների համար նրանք վճարում են։ Այսինքն բաժանորդներն իրենց մասնակցությամբ կնպաստեն նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և իրենց իսկ կողմից օգտագործվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Ընդգծեմ, որ Ucom պարտատոմսերի գրավչությունը պայմանավորված է Հայաստանի բանկային համակարգում գործող ավանդային տոկոսադրույքների համեմատ առավել բարձր տոկոսադրույքով և մեր ընկերության կայուն ֆինանսական ցուցանիշներով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։Ucom-ի համահիմնադիրը համոզված է, որ ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը կաշխուժացնի պարտատոմսերի շուկան, կավելացնի Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալը և կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

«Պարտատոմսերը բավականին գրավիչ արժեթղթեր են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Դրանք ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլ նաև բանկային ավանդների համեմատ ավելի ճկուն գործիք են, քանի որ ներդրողը կարող է գնված արժեթղթերը կամ դրանց մի մասը ցանկացած պահի վաճառել երկրորդային շուկայում՝ առանց կուտակված եկամուտը կորցնելու: Իսկ մասնավորապես Ucom-ի պարտատոմսերը հավակնում են դասվել արժեթղթերի շուկայի ամենագրավիչ և հետաքրքիր գործիքների շարքում: Առաջնային տեղաբաշխման 

ավարտից հետո Ucom պարտատոմսերը շրջանառելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ Արմենբրոկը ստանձնելու է նաև այս արժեթղթերի շուկա ստեղծողի դերը, ապահովելով նրանց մշտական իրացվելիությունը», - նշել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։Հավելենք, որ պարտատոմսերի ձեռքբերման համար ֆիզիկական անձինք պետք է տեղաբաշխողին՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը (Տիգրան Մեծ պ. 32/1) ներկայացնեն անձնագիր և սոցիալական քարտ, կամ նույնականացման քարտ, ինչպես նաև ՀՀ որևէ բանկում բացված դրամային և դոլարային հաշվեհամարները։ Նշյալ տեղաբաշխողը ներկայացուցիչ կունենա նաև Ամիրյան 4/7 հասցեում գտնվող Ucom-ի սպասարկման կենտրոնում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2155 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ