Երևան
12 °C
ՀՀ Բռնցքամարտի եւ ՀԱՕԿ-ի ու ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարության միջեւ եղած տարաձայնությունները սկսում են ուղղակի կերպով ազդել ՀՀ հավաքականի վրա: Այս օրերին թիմի համար նախապատրաստական վերջին փուլն է հունիսին Մինսկում մեկնարկելիք Եվրոպական խաղերից առաջ, որտեղ անցակցվող բռնցքամարտի մրցաշարը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնությունն է: Մարզիկները, սակայն, այս շրջանում ոչ թե կենտրոնացած են մարզումների վրա, այլ փորձում ե հասկանալ՝ ինչ է լինելու իրենց մասնակցության հարցը: Օրերս Բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, ըստ որի, սպորտի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին հանդիպման է հրավիրել, դրա ընթացքում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել է, որ, եթե իրենց նշած մարզիկները չընդգրկվեն ընտրանու կազմում, իրենք չեն ֆինանսավորի: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մկրտչյանը մեկնաբանեց դա (լուսանկարում՝ մեջտեղում):
«Որպես գլխավոր մարզիչ պարտավորված եմ այս թիմի առաջ: Այս թիմին եմ հասցրել վերջին էտապին: Ես այս թիմի տերն է, եթե ուրիշ մարդու են ուզում մտցնել, ես այդ թիմի հետ իրավունք չունեմ աշխատելու, չեմ աշխատի, որովհետեւ իմ տղաներն այնպիսի մարզիկների են հաղթել, այնպիսի մենամարտերում են հաղթել, որ ինչպե՞ս եմ նայելու նրանց աչքերի մեջ, եթե ուրիշին մտցնեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ռոստոմյանի նշած մարզիկները մոտ մեկուկես տարի չեն եղել ՀՀ հավաքականի կամզում, չեն մասնակցել ՀՀ առաջնությանը:
«Գլխավոր մարզչին պարտադրվում է՝ կամ պետք է գնա մեր ուզած կազմը, կամ էլ ո՛չ»,- ասաց հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը (լուսանկարում՝ աջից առաջինը):
Ըստ Մկրտչյանի որոշման՝ Եվրոպական խաղերի տղամարդկանց պայքարում ՀՀ-ն պետք է ներկայացուցիչ ունենա 10 քաշային կարգերից 8-ում, քանի որ մյուս քաշային կարգերի մարզիկները պատրաստ չեն: Նրանք են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Կմասնակցի նաեւ մեկ աղջիկ՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ): Ըստ Մկրտչյանի՝ Ռոստոմյանն ասել է, որ պետք է 5 քաշային կարգում լինեն ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկներ, 5-ում էլ՝ նրանք, ովքեր ընդգրկված են այն ֆեդերացիայի կազմում, որը ձեւավորել են գործող ֆեդերացիայի դեմ բողոքողները:
«Այսքան ժամանակ ինձ ոչ ոք չի ասել՝ այս մարդը պետք է հավաքականում լինի, այս մարդը չլինի: Եկել հասել է վերջին փուլը, երբ կազմը պարզ է, ինձ ասում են՝ դու ես գլխավոր մարզիչը, բայց դու չպետք է կազմես թիմը, այս մարդիկ պետք է լինեն: Ես համաձայն չեմ: Հանդիպման ժամանակ թիմի փոփոխություն է եղել, պարոն Ռոստոմյանը փոփոխել է Մեհրաբյան Ռաֆիկի, Պետրոսյան Ռոբերտի ու Հարությունյան Արմանի հետ: Այնտեղ էլ եմ ասել նրանց, համաձայն չեմ այդ թիմի հետ աշխատել, ես իմ թիմի հետ եմ աշխատել, իմ թիմի համար եմ պատասխանատու»,- ասաց Մկրտչյանը:
Մարզիչը նաեւ նշեց, որ ՀԱՕԿ-ը Ծաղկաձորում համատեղ հավաք է կազմակերպել 2 ֆեդերացիաների հավաքականների համար: Այն մեկնարկում է այսօր: Ինքը հրաժարվել է աշխատել այլ հավաքականի հետ, իր մարզիչկներին էլ թողել է ինքնուրույն որոշել՝ գնում են, թե՝ ո՛չ: Ասուլիսից հետո նրա թիմի անդամները հայտարարեցին, որ կանգնում են իրենց մարզչի կողքին:
Ֆեդերացիայի շուրջ այս աղմուկը ստեղծվել է 2018 թ. օգոստոսի 2-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վերընտրվեց Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր: Նրա դեմ բողոքողները նոր ֆեդերացիա ստեղծեցին, որը, սակայն, չի անդամակցում ԱԻԲԱ-ին ու ՀԱՕԿ-ին, քանի որ կա ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:
Վերջին ամիսներին ՀԱՕԿ-ը սառեցրեց ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը: Այնուհետեւ սպորտի նախարարությունը նշեց, որ կասեցնում է ֆինանսավորումը: Արթուր Գեւորգյանը հայտարարություն տարածեց, ըստ որի, դատական որոշում կա, որ ֆինանսավորումը չի կասեցվելու, ինչը նախարարի պարտականությունները կատարող Ղազարյանը հետագայում հերքեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT