Երևան
12 °C
HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության փորձի համար ամբաստանվող Դանիել Դանիելյանի գործով այսօրվա նիստում պարզվեց, որ նա անձական խնդիրներ ունի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ վերջինիս թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ:
Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց գործում եղած ապացույցները, որում հետաքրքրական էր հատկապես ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության գրությունը՝ հասցեագրված ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Ըստ գործի նյութերի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ Դանիել Դանիելյանից արյան, մազի եւ մեզի փորձանմուշ է վերցվել, որի արդյունքում ստացվել է, թե իբր Դանիելյանի օրգանիզմում թմրամիջոց է հայտնաբերվել:
Ինչից հետո Դանիել Դանիելյանը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ ինքը թմրամիջոց չի օգտագործել, ավելին՝ պնդել է, որպեսզի նոր փորձաքննություն նշանակվի, ինչը արվել է եւ ըստ նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի՝ հաստատվել է, որ Դանիելյանի օրգանիզմում թմրանյութ չի եղել:
Ոստիկանությունը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ Դանիելյանի վերաբերյալ թմրամիջոցի ձեռք բերման, օգտագործման, իրացման հանգամանքը պարզելու համար հանձնարարություն է տրվել «Վարդաշեն» ՔԿՀ-ին: «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղեկություն է ստացվել, որ Դանիելյանից վերցված մազի եւ մեզի փորձանմուշը դատաբժշկական փորձաքննության կենտրոնում փոխարինել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, քանի որ վերջիններիս հետ անձնական խնդիրներ ունի:
Դանիելյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը, սակայն, չմանրամասնեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ անձնական խնդիրներ է ունեցել Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի հետ: «Տարաձայնությունների հիման վրա է, որ նման արարք է կատարվել, հայտնի չէ՝ ինչ տարաձայնությունների մասին է խոսքը»,- ասաց պաշտպանը: Այս մասով, ըստ պաշտպանի, առանձին քննություն պետք է իրականացվի, կա՞ արդյոք հարուցված քրեական գործ, թե՝ ոչ, դեռ պարզ չէ:
Դատարանում այսօր հետազոտվեցին նաեւ գործում եղած իրեղեն ապացույցները. մասնավորապես, Կենտրոնի նստավայր էր բերվել ոստիկանության գնդապետ Դանիելյանի «Տոյոտա Յարիս» ծառայողական մեքենան: Դեպքից առաջ Դանիել Դանիելյանը իր ծառայողական մեքենան կանգնեցրել էր դեպքի վայրից ոչ հեռու՝ այն շենքի բակում, որտեղ ապրում էր իր գործընկերներից մեկը եւ վարում էր կրկին նույն մեքենայից՝ նմանատիպ համարանիշով: Մեքենան մեկ տարի է՝ կանգնեցված է ՃՈ 1-ին գումարտակի հատուկ պահպանվող տարածքում, կնիքները ըստ էության անձրեւից պոկվել էին: Դատավարության մասնակիցների ներկայությամբ մեքենայի դռները բացվեցին. մեքենայի սրահը մանրակրկիտ զննեց տուժող «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի իրավահաջորդ Արմեն Գալստյանը, ապա նրանց ներկայությամբ կնիքվեց: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, զննությանը մինչեւ վերջ ներկա չգտնվեց:
Նշենք, որ խուզարկությամբ Դանիել Դանիելյանի ծառայողական մեքենայում հայտնաբերվել է կոնյակի պիտակով տափակ շիշ՝ կիսով չափ կոնյականման հեղուկով լի, երկու հատ հարյուրական գրամանոց չբացված վիսկիի շշեր, «կես տաբլետկա փիրուզագույն դեղ», մեքենայի մեջ է եղեկ նաեւ Դանիել Դանիելյանի համազգեստը՝ կոշիկները, սպորտային դատարկ պայուսակ:
Դատարանում հետազոտվեցին նաեւ ըստ մեղադրանքի՝ Դանիելյանի կողմից HSBC բանկից հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար եւ 700 ՄԱԷ դիրհամ, փողը նախ լցրել է Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարկի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Հետազոտվեցին նաեւ HSBC բանկից առգրավված տեսանյութերը:
Գործում առակա ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ ամբաստանյալ Դանիելյանի հարցաքննությանը: Գնդապետն ասաց, որ ասելիք ունի ասելու, սակայն դրան պատրաստվելու համար ժամանակ խնդրեց:
Այնուհետեւ տուժողի իրավահաջորդ Արմեն Գալստյանը միջնորդեց դատարանին՝ թույլատրել իրեն առանձին հանդիպել Դանիել Դանիելյանի հետ քրեակատարողական հիմնարկում: «Ես նպատակ չունեմ վիրավորելու մեղադրյալին, զրույցս կկրի կոռեկտ բնույթ: Նրա հետ ցանկանում եմ խոսել մեր հետագա հարաբերությունների մասին, որպեսզի թշնամության զարգացման փոխարեն մեր միջեւ հաշտություն ձեւավորվի»,- նշված է Գալստյանի միջնորդության մեջ: Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը ասաց, որ «Վարդաշեն ՔԿՀ-ն չունի այնպիսի միջոցներ, որպեսզի ապահովի իր պաշտպանյալի անվտանգությունը: Ինքը՝ Դանիելյանը, դեմ չէր հանդիպմանը: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը հետեւյալ հիմնավորմամբ. «ՔԿ-ում անձանց տեսակցությունների կարգը եւ ընթացակարգը նախատեսված է Կառավարության համապատասխան որոշումներով, դատարանը լիազորված չէ այլ անձանց, բացառությամբ պաշտպանների, թույլտվություն տալ տեսակցություններ ունենալ կալանավորված անձանց հետ: Տուժողի իրավահաջորդը զրկված չէ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին այդ խնդրանքով դիմելու եւ նրանցից համապատասխան թույլտվություն ստանալու հնարավորությունից, դատարանը այդ գործընթացներին միջամտելու, առավելեւս թույլտվություն տալու լիազորություն չունի»,- ասաց նախագոհղ դատավորը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 3-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Դանիել Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով եւ դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար:
Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետեւ դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար եւ դիմել փախուստի:
Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ եւ նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է:
Քաղաքացիները հետապնդելով Դանիելյանին, վնասազերծել էին նրան. նա բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ձերբակալել ու կալանավորել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT