Երեւի մարդիկ կան, ում ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունին իր անվան շուրջ խոսակցությունների մասին

27/05/2019 schedule18:32

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին թեեւ պատրաստ է վեթինգի ենթարկվել, բայց չի ողջունում բոլորին վեթինգի ենթարկելու գործընթացը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան մինչ դատավորների ժողովի մեկնարկը ասաց ինքը՝ Ռշտունին՝ շարունակելով. «Մամուլը բոլորից լավ կարողանում է վեթինգի ենթարկել, դրա համար այդ առումով չգիտեմ, ընդհանուր ժողովում կքննարկենք, ես չեմ ուզում ընդհանուր ժողովի դիրքորոշումներին հակառակ կամ ինքնուրույն կարծիք հայտնել:

Օրեր առաջ նրա անունը շրջանառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի ելքը կանխորոշելու հետ: Մասնավորապես, հրապարակումներ եղան այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը: 

Անդրադառնալով այս հրապարակումներին՝ Ռշտունին ասաց, որ եթե Քոչարյանի գործով բողոքի քննության ժամանակ տեղի ունեցածը կապում էին իր հետ, որովհետեւ այն քննվում էր Վերաքննիչ դատարանում, ըստ նրա՝ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց այս դեպքում Ռշտունին այդ կապը չի կարողանում հասկանալ:

«Ես գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին ճանաչում եմ որպես դատավոր, նրա հետ մտերիմ հարաբերություններ չունեմ: Թե՛ միջնորդավորված, թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի որեւէ ձեւով կապի մեջ չեմ գտնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի նախագահը: Հարցին՝ ինչպե՞ս կբացատրեք այդ դեպքում մշտապես ձեր անունը շոշափելու հանգամանքը, Ռշտունին արձագնքեց. «Միգուցե թե՛ համակարգում, թե՛ համակարգից դուրս երեւի մարդիկ կան, ում ես խանգարում եմ»: Մեր հարցին՝ թե ում մասին է խոսքը, Ռշտունին ասաց, որ չի կարող ասել: Իմ ամբողջ գործունեության ընթացքում փորձում եմ լինել արդար, հիմա թե իմ արդար լինելու կամ փորձերը ինչքանով են արդարացված, ինչքանով՝ չէ, դրան առաջին գնահատականը պետք է տա մամուլը, եւ մամուլի գնահատականն էլ պետք է պայմանավորված լինի, իմ կարծիքով, իրավաբանական համայնքի գնահատականով, թե արդյոք դատախազները, փաստաբանները կամ ընդհանրապես գործի հետ առնչություն ունեցող անձինք, ովքեր իմ գործով եղել են գործին մասանկից անձինք, ինչ գնահատական ունեն իմ անձի նկատմամբ որպես դատավորի եւ դրանից հետո իմ վարքագծի նկատմամբ, արդյոք նիստերի ընթացքում ես ինչ վարքագիծ եմ դրեւորում»,- նշեց Վերաքննիչ դատարանի նախագահը՝ հավելելով, որ եթե ինքը հասկանա, որ բացասական է կարծիքը եւ իր գործունեությունը ընդունելի չի, չի աշխատի:

Խոսելով զանգով արդարադատություն իրականացնելու մասին՝ Վազգեն Ռշտունին ասաց. «Ոչ զանգի միջոցով եմ դատական ակտ կայացրել, ոչ կայացնում եմ, ոչ նախկինում են զանգել ոչ էլ՝ հիմա»:

Հարցին՝ որքա՞ն ունեցվածք ունեք, Ռշտունին պատասխանեց. «Եթե խոսքը հասել է իմ ունեցվածքին, ես կարող եմ ասել, որ իմ ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ձեռնարկատիրական գործունեության ընթացքում մեր ընտանիքն ունի կարողություն եւ բոլորը գիտեն դրա մասին, ո՛չ թաքցնում ենք, ո՛չ էլ մեկ այլ անձի անունով գույք ունենք կամ գրանցված քողարկված: Ասեմ ավելին՝ ես երբեւէ իմ գործունեությունը չեմ օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք, որեւէ օգուտ ձեռք բերելու համար: Ավելին՝ իմ ընտանիքը ունի կարողություն անշարժ գույքի տեսքով, որը 4-5 տարի է՝ չի կարողանում վարձակալության հանձնի ինչ-որ մեկին: Եթե ես իմ կապերն օգտագործեի, բնականաբար, շատ ավելի հեշտ կլիներ այդ գույքը ինչ-որ մեկի վարձակալությանը հանձնել: Այո, իմ ընտանիքը ունի որոշակի կարողություն, զբաղվել ենք ձեռնարկատիրական գործունեությամբ. ավելի կոնկրետ իմ հայրն է զբաղվել, որի արդյունքում իմ հայրը եւ մայրը ունեն սեփականություն, ես ունեմ գույք: Եղել է նաեւ գույքը, որ իմ ընտանիքը վաճառել է իմ դատավոր դառնալուց հետո: Եթե կան տվյալներ, որ ես իմ դատավոր աշխատած տարիներին որեւէ օգուտ եմ ստացել, ըստ որում, ոչ միայն նյութական, այլ ընդհանրապես որեւէ տեսակի, թող վեթինգի էլ ենթարկեն, ինչ ուզում են, թող անեն: Ասածս այն է, որ եթե կա նման տվյալ, այն արդեն ձեր տեսադաշտում կլիներ եւ դրանք միգուցե օգտագործվեին, որպեսզի ես այլեւս դատավոր չաշխատեի»:

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատվոր Ալեքսանդր Ազարյանի կողմից իր գիտական աշխատանքից արտատպում կատարելու շուրջ ստեղծված աղմուկին՝ Ռշտունին նշեց. «Ես Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքին չեմ տիրապետում, բայց կարող եմ հետեւյալն ասել, որ ինչքանով ես տեղյակ եմ՝ իմ եւ Ալեքսանդր Ազարյանի գիտական ղեկավարը նույն անձնավորությունն է եղել, ուստի ես չեմ բացառում, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ մտքերի համընկնումներ կարող են լինել»: Հարցին՝ Ազարյանի հետ այս թեմայով խոսե՞լ է, Ռշտունին նշեց. «Պարոն Ազարյանի հետ ես երկար չեմ քննարկել այդ հարցը, որովհետեւ չեմ համարում Ալեքսանդր Ազարյանին այն անձը, որը կօգտագործեր իմ միտքը հօգուտ իրեն: Ասեմ ավելին՝ այն ժամանակ, երբ մենք դարձել ենք գիտությունների թեկնածու, այսինքն 2005 թվականին, որքանով հիշում եմ՝ ես Ալեքսանդր Ազարյանին չեմ ճանաչել: Ես նրան ճանաչել եմ, երբ մենք միասին աշխատել ենք Երեւանի քրեական դատարանում: Ասածս այն է, որ Ալեքսանդր Ազարյանն էլ ինձ չճանաչելով՝ չէր կարող իմ միտքն օգտագործել»:

Մեր հարցին՝ ո՞ր դեպքում հրաժարական կտաք, Ռշտունին պատասխանեց. «Ես հրաժարական կտամ այն դեպքում, երբ հասկանամ, որ իմ աշխատանքը չեմ կարողանում կատարել, կամ եթե հասկանամ, որ իմ նկատմամբ չկա հանրային վստահություն, դրանով պայմանավորված՝ նաեւ իրավաբանական համայնքի վստահություն»:

Հիշեցնենք, որ 100–ից ավելի դատավորներ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի դատարանում դռնփակ կարգով ժողով են անում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3622 դիտում

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ

Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի

Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել

Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել

Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ինչ են քննարկել կողմերը

Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան

Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը. ինչ հարցեր են քննարկվել

Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը

Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ երազել եմ, որ այն կավարտվի իմ կյանքի օրոք. Վարդանյան

Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա

Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա

Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից. տեսանյութ

Դանիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին. Սյոնդերգարդ

Ի՞նչ աստիճանի ապուշ պետք է լինես, որ հավատաս. Իոաննիսյանը զինվորների՝ խոնարհվելու կեղծ լուրերի մասին

Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել

Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները

ՀՀ և Իրանի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն

Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

«Կրթվելը նորաձև է» շարժումը այս շաբաթ օրը կլինի Մեղրիում. ինչպե՞ս մասնակցել

Հայտնաբերված տասնյակ խմբեր ունենք, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ

Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա, մենք պետք է լինենք զգոն՝ հարմարվելով մարտահրավերներին. Վլադիմիր Վարդանյան

Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատը

Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին

Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա