Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակը նշանավորվեց «Խոստովանում ենք» խորագրով համերգային ծրագրով

29/05/2019 schedule08:44

Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և Նաիրա Գյուրջինյանի «Jazzel» ստուդիայի սաները շնորհավորեցին հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հոբելյանը` նրան նվիրելով «Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ մայիսի 29-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Համերգի միտքն առաջացել է դեռ անցյալ տարվա մայիսի 22-ից։ Այդ ժամանակից ի վեր սկսեցինք երգերի ընտրությունը, աշխատանքը սցենարի վրա, օգտվել ենք Շառլ Ազնավուրի հեղինակային գրքերից»,-նշեց «Jazzel»-ի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ «Jazzel» ստուդիայի «Only girls» և «Fresh» խմբերը երգերը կատարելու են ֆրանսերեն, բայց դրանք թարգմանվել են հայերեն, որ երգիչներն իմաստն ամբողջությամբ հասկանան, քանի որ Ազնավուրի ամեն մի երգը հետաքրքիր պատմություն է։ Գյուրջինյանը շեշտեց, որ մեկ տարվա ընթացքում երգիչները մարդկային առումով շատ են հասունացել։ «Համոզված եմ, որ երիտասարդ սերունդն ավելին ունի ասելու, քան բազմաթիվ կայացած արտիստներ»-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ է առաջին անգամ լսել Ազնավուրի երգերը՝ Գյուրջինյանը նշեց, որ իր ծնողներն էին լսում Ազնավուր, սակայն նրա ստեղծագործությունների խորությունը ընկալել է ավելի ուշ։ «Երբ սպասում էի առաջնեկիս, մտա մի խանութ, որտեղ Ազնավուրի երգերն էին հնչում։ Ես քարացա, ասես թևեր առա։ Խնդրեցի վաճառողին ձայնասկավառակը մեկ օրով տալ ինձ վերադարձնելու պայմանով։ Նա ինձ նվիրեց սկավառակը՝ ասելով, որ այն իմ և բալիկիս համար է»-պատմեց Գյուրջինյանը։

Հնչեցին Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծագերում։ Համերգային ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրեցին Ազնավուրի հիշատակին նվիրված երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանն է, իսկ խոսքերը գրել է Դոնարա Փայտարյանը:

Երեկոյին ներկա էր Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուր, որը բեմ բարձրացավ և ասաց, որ եթե հայրը ներկա լիներ՝ անպատճառ կհավաներ համերգը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2017 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս