Հաղթելու ենք

09/09/2010 schedule13:07

Ցավոք, վերանորոգված Երեւանի «Հրազդան» մարզադաշտի տոմսարղկերն անմխիթար տեսք ունեն։ Երեկ կեսօրին ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի հանդիպման տոմսերի վաճառքն իրականացվում էր դրանց կողքին կանգնեցված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից։ Վաճառողուհին հայտնեց, որ իրենց մոտ եղած խմբաքանակից արեւելյան տրիբունայի տոմսեր չեն մնացել։ Չիրացված քիչ տոմսեր են կային արեւմտյան տրիբունայից։ Իսկ ահա յարուսի, հարավային եւ հյուսիսային տրիբունայի տոմսեր գնելու ցանկություն ունեցողները քիչ են։ Ի դեպ, նախատեսվում էր թուրք ֆուտբոլասերներին տեղավորել արեւելյան տրիբունայի այն սեկտորում, որն առանձնացված է ցանցապատնեշով։ Սակայն հետագայում պարզվել էր, որ հյուրերի խնդիրը վերացած է, քանի որ նրանք չեն գալու։ Իսկ օտարերկրացի լրագրողներ եկել էին։ Նրանք խմբվել էին հարավային տրիբունայի մուտքի մոտ եւ Հայաստանի իրենց գործընկերների հետ միասին հետեւում էին մեր երկրի հավաքականի պարապմունքին։ Այն ավարտվելուց հետո միայն հնարավորություն տրվեց զրուցելու ֆուտբոլիստների հետ։ Ահա թե ինչպիսի տրամադրվածություն ունեն մեր գլխավոր թիմի առաջատարներից մի քանիսը.

Ռոման Բերեզովսկի (դարպասապահ, «Խիմկի», ՌԴ) - Մեր թիմի բոլոր խաղացողներն էլ տրամադրված են առաջիկա հանդիպմանը, ես էլ` նույնպես։ Բոլորիս մարզավիճակը լավ է, 100%-ից ավելի բարձր պատրաստ եք հանդիպմանը։ Խաղը դա ցույց կտա։ Միայն թե բախտը մեզ հետ լինի, հույսեր ենք կապում։ Ինձ թվում է, որ պետք է արդյունքի հասնենք։ Վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում շատ վաղուց եմ խաղացել։ Երբ էր դա` չեմ հիշում։ Սակայն սա Հայաստանում իմ ամենասիրելի մարզադաշտն է եղել։

Լեւոն Պաչաջյան (կիսապաշտպան, «ԳԱԻՍ», Դանիա) - Մարտականորեն ենք տրամադրված, շատ լավ։ Ուզում ենք անպայման վերանորոգված «Հրազդանում» հաղթանակով սկսել նոր մրցաշրջանը` աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլը։ Մարզադաշտի խոտը մի փոքր բարձր է։ Կխնդրենք, որ խաղից առաջ այն խուզեն։ Պրոբլեմներ չկան։ Ամեն բան նորմալ է։ Եթե հանդիպումից առաջ խաղադաշտը ջրեն, կկարողանանք ավելի արագ խաղալ։ Գիտեմ, որ մարզասերներն ինձնից սպասելիքներ ունեն, բայց ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է։ Հաջողության կարող ենք հասնել, եթե մեկս մյուսի թիկունքին կանգնենք, օգնենք իրար։ Դժվար է ասել, թե խաղն ինչպես կավարտվի։ Մենք միայն մտածում ենք դրական արդյունքի մասին։

Կարեն Դոխոյան (պաշտպան, «Փյունիկ», Երեւան) - Արդեն 1,5 տարի է, որ մարզիչների օգնությամբ հոգեբանական արգելք չունենք, այն հանվել է։ Խաղի լրջությունը բոլորիս էլ հայտնի է։ Սակայն մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք եւ, ամեն բան մի կողմ թողած, սոսկ պատրաստվում ենք հանդիպմանը։ Եթե դա մեզ չհաջողվի, չենք կարող ֆուտբոլ խաղալ։ Ի սրտե ցանկանում ենք, որ հաղթենք եւ հաղթելու ենք։

Ռոբերտ Արզումանյան (պաշտպան, «Ռանդերս», Դանիա) - Բնականաբար, Թուրքիայի հավաքականի հետ խաղը մեզ համար դժվար կլինի։ Բայց հնարավորն անելու ենք, որ հաղթենք։ Եթե մեր խաղը ստացվի, մրցակիցը ոչ մի առավելություն չի կարող ունենալ։ Նրանք էլ մեզ նման 11 ֆուտբոլիստ են հանելու խաղադաշտ։ Առավելությունը մերն է, քանի որ հանդիսականը մեզ է քաջալերելու։ Մեր հաղթանակին համոզված եմ։ Ապա մարզադաշտի վերանորոգումից հետո կոկիկ տեսք ստացած մամուլի սրահում լրագրողներին հանդիպեց ֆուտբոլի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը։ Նա, մասնավորապես, ասաց.

- Փորձում ենք հնարավորինս լավ նախապատրաստվել առաջիկա խաղին, սակայն որպես հավաքականի գլխ. մարզիչ այդ անելու մեծ հնարավորություններ ես չունեմ, ժամանակը քիչ է։ Այսուհանդերձ, հավաքականը լավ վիճակում է, տրամադրված ենք խաղի։ Հավաքական հրավիրված բոլոր խաղացողներն էլ եկել են։ Միայն վնասվածք ունի «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը։ Քաջ գիտակցում ենք, թե ինչ մրցակից ունենք։ Այն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 10-րդն է, իսկ մենք 98-րդն ենք։ Տեսականորեն մրցակիցը պետք է հեշտորեն հաղթի։ Մեր հերթին, պետք է փորձենք անակնկալ մատուցել։ Դրան ենք նախապատրաստվում։ Կփորձենք ցույց տալ, որ ուժեղ հավաքականի դեմ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ։ Չեմ կարող ասել, թե այս եւ սեպտեմբերի 10-ի Իսպանիայի հավաքականի հետ անցկացվելիք արտագնա խաղից հետո քանի միավոր կարող ենք վաստակել։ Ողջ ուշադրությունը դարձվում է այն բանին, որ լավ խաղանք։ Բայց երբեմն սպասելիքներն ավելի շատ են լինում, քան իրականում հնարավոր է իրականացնել։ Չպետք է անտեսել` մեր հնարավորությունները սահմանափակ են։ Տեսեք, թե քանի՞ թիմ է մասնակցում ֆուտբոլի ՀՀ առաջնությանը` ընդամենը 8, իսկ քանի՞ խաղացող ունենք արտասահմանյան ակումբներում։ Մեր ֆուտբոլիստներին շատ դժվար աշխատանք է սպասում։ Սակայն լավատես ենք եւ չենք վախենում ուժեղ մրցակիցներից։ Ամեն բան կարվի լավ արդյունքի համար։ Հավելենք, որ Թուրքիայի հավաքականը Երեւան է ժամանելու այսօր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
529 դիտում

ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել

Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ

Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ

ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին

Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան

Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան

Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան

Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է

Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել

Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան

Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ

Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով

Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով

Նռնակը մարտական է․ ՔԿ-ն հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր այն սթրայքբոլ խաղալու համար է

Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը տևել է մոտ 1 ժամ

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի»․ Ալեքսանյան

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ Պեսկով

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնախարար

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սամվել Կարապետյանը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու համար․ Թորոսյանի պատասխանը՝ Շերմանին

Երևանում բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Ժոնգ տոնգ»-ն ու «Մերսեդես»-ը. կա վիրավոր

Քո նոր մեքենան Ամիօ բանկից՝ հատուկ գնով

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն ՁԻՀ-ի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր. տեսանյութ

Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը

Մարգարյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվում

Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը․ մանրամասներ

Մարտական նռնակն ու պայթյունի հեռավար կառավարման սարքը՝ «Սրբազան» շարժման աշխատանքային գործիք․ Չախոյան

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը ընդմիջումից հետո շարունակվել է ընդլայնված կազմով․ տեսանյութ

Նվեր եմ ստացել «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը․ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը շարունակվելու է ընդմիջումից հետո․ տեսանյութ

Ինչ են ծրագրել անել դաշնակցականները, ովքեր են ձերբակալվել. նոր մանրամասներ․ լուսանկարներ