Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլար ամբողջ կյանքս կործանելու համար. Իսախանյանը դիմում է գրել դատարանին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը այսօր հերթական անգամ հետաձգվեց:

Այսօր կրկին դատարան չէր բերվել արդեն մի քանի օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:

Մինչ նիստը ամբաստանյալի բացակայության պատճառով հետաձգելը դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան է ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը. Իսախանյանը, ըստ հաղորդման՝ խոշտանգվել է Մանվել Գրիգորյանի կողմից:

Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը եւ չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց, հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը եւ կից ներկայացրել լուսանկարներ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Նշենք, որ մեղադրական եզրակացությունը ուղարկվում է գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին, իսկ Իսախանյանը սույն գործի անջատված մասով որեւէ կարգավիճակ չունի: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել եւ այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

Նշենք, որ ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը իրեն շուրջ 22 օր շղթայակապ է պահել ու խոշտանգել:

Իսախանյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։ 2014թ. նախորդ դատվածությունը չմարված՝ նա դատապարտվել է մեկ այլ հանցանքի՝ խարդախություն կատարելու համար։ Նախորդ պատժաչափին գումարվել էր նորը եւ նա դատապարտվել էր վեց տարի, վեց ամիս ժամկետով ազատազրկման։

Սույն գործով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 18-ին:

Նիստի ավարտին Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, խոսելով Իսախանյանի կողմից դատարան ներկայացված դիմումի մասին, ասաց. «Այս ֆեյքային մեղադրանքը, չեմ զարմանա, որ շոուի շարունակությունը լինի։ Կխնդրեմ «Սեւան» ՔԿՀ-ի ադմինիստրացիային՝ ուշադիր լինել այդ անձի հավասարակշռության վրա եւ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Աշոտ Իսախանյանը ՔԿՀ–ում պետք է հնարավորություն չունենար ինտերնետից եւ սմարթֆոնից օգտվելու, բայց նա ինձ հետ ֆեյսբուքյան կապի մեջ է եղել եւ ինձանից՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանից, աջակցություն է ակնկալել»,–նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։

Պաշտպանը շեշտեց՝ ինքն էլ է համացանցում տեսել այդ նսեմացնող նկարները. «Անլուրջ է, երբ մարդը Պանիկովսկու պես ասում է՝ միլիոն եմ ուզում... դե հիմա մարդն իրեն էդքան է գնահատում»։

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննվում էր նաեւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը: Նախորդ նիստը քննվել էր դռնփան, չնայած Գրիգորյանի խափանման միջոցի հարցն առաջին ատյանի դատարանում դռնբաց է քննվել: Լրագրողները այսօր նստերի դահլիճ են մտել այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը արդեն իսկ դատարանին ներկայացրել էր բողոքը: Գրիգորյանի պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը այսօր վերաքննիչ դատարանին միջնորդել է նաեւ գրավ կիրառել Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ սահմանելով դրա համար ողջամիտ չափ:

Մյուս պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ երկարատեւ կալանքի արդյունքում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել:  «Մանվել Գրիգորյանին երբ որ կալանավորում էին մեկ տարի առաջ այս օրերին, նրա շաքարը 7 էր, երբ մենք կալանավորող դատավորին ասում էինք, որ վատ է, վատթարանալու է, եւ նա մուրճը խփում էր մեթոդաբար մեկ տարի շարունակ, ասենք, էսօր 27 է, մենք էն ժամանակ ասում էինք՝ կա, հետո կալանքը եղավ, կալանքի պատճառով ավելացավ», - ասաց Մկրտչյանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, սակայն, հակադարձելով պաշտպան Մկրտչյանին, ասաց, որ Գրիգորյանի վիճակը վատթարացել է այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում ստանալ:

«Եվ եթե մարդը պետք է ինսուլին ստանա կամ շաքարային դիաբետի հետ կապված որեւէ բան ստանա, եւ հիմնական այսօր բարդությունը կապված է այդ շաքարի հետ, որ ինսուլինը արյան մեջ բարձր է, դա նաեւ այն պատճառով է, ըստ էության, որ նա հրաժարվել է որեւէ դեղամիջոց ընդունել։ Եվ դրա համար այստեղ ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ քրեակատարողական հիմնարկը», - հայտարարեց Դոլմազյանը։ Մեղադրող դատախազն առարկեց նաեւ գրավի դեմ:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15117 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին