«Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի գործը փակված է. նրան ազատ կարձակեն

«Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի գործը փակված է: Հիշեցնենք, շաբաթ օրը դատարանը Գոլունովին ենթարկել էր տնային կալանքի՝ մեծ չափով թմրանյութի իրացման եւ վաճառքի մեղադրանքով: Լրագրողն այժմ ազատ է արձակվել՝ մեղադրանքը ապացուցված չլինելու հիմնավորմամբ:

Գոլունովի նկատմամբ քրեական գործի դադարեցման մասին հայտնել են ռուսական 3 խոշորագույն լրատվական գործակալությունները՝ երկրի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին հղումով: Նա հայտնել է նաեւ, որ լրագրողի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները եւ արդեն այսօր՝ երեքշաբթի, նա կազատվի տնային կալանքից:

Լրագրող Իվան Գոլունովը ձերբակալվել էր հունիսի 6-ին՝ Մոսկվայի կենտրոնում: Ոստիկանությունից հայտնել էին, որ խուզարկությամբ նրա մոտ մեֆեդրոն տեսակի թմրանյութով 5 փաթեթ են հայտնաբերել, իսկ տան խուզարկությամբ՝ ավելի քան 5 գրամ կոկաին եւ այն կշռելու համար նախատեսված կշեռք:

Նշենք, որ լրագրողը ամբողջությամբ հերքում էր իրեն առաջադրված մեղադրանքը, նշում, որ երբեւէ թմրանյութերի հետ առնչություն չի ունեցել: Տեղեկություններ հայտնվեցին, որ նրան, նախքան դատարան բերելը ծեծել էին ոստիկանական բաժանմունքում եւ ժամեր շարունակ հրաժարվել բժշկական օգնություն ցուցաբերել: Առանց սնվելու եւ քնելու լրագրողը մնացել էր 2 օր, նրան զրկել էին պաշտպանի հնարավորությունից, փոխարենը տրամադրել էին հանրային պաշտպան, որը մինչ դատը սկսելը 15 րոպե էր ունեցել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Գոլունովի պաշտպանության համար ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ ամսագրերի, թերթերի ու կայքերի դիմաշապիկին վերջինիս անունն ու նրա ազատ արձակման կոչն էին տպագրել՝ տեղի ունեցածը խայտառակություն որակելով: Գործից տեղյակ էին եւ այն մեկնաբանել էին անգամ նախագահական նստավայրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2633 դիտում

Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ

Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները

Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ

Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան

Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ

Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է

Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է

Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան

Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով

Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է

«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ

Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան

Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը

Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին

Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին

Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է, չի լինելու նման բան. Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել. պարզաբանում

Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

Գնում ենք Գյումրի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղրղզստանը նոր վարչապետ ունի

Մեքենան փաստացի չի ստուգվել, միայն ձևական գործողություն է եղել. 4 զինվորի կյանք խլած վթարի նախաքննության ավարտ

Ալիևը հայտնել է՝ ԼՂ-ում քանի հայ է մնացել

Վարչապետը հայտնել է՝ ինչ աֆորիզմ է 2011 թվականին ընտրել որպես բնաբան՝ իր «Երկրի հակառակ կողմը» գրքի համար

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է

Առանձին շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության. Ալիև

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է