Կոմիտասի 140-ամյակի ժամանակ էլ 99 տոկոսը ֆրանսիացի հանդիսատես էր, չէին թողնում, որ երգչախումբը բեմից հեռանա

Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 18-ին համերգային ծրագրով կմեկնի Ֆրանսիա: Կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Կոմիտասի 150-ամյակին նվիրված գլխավոր համերգն է լինելու, որին պետք է մասնակցի նաեւ երգչախումբը:

«Կոմիտասի ժառանգության հիմնական մասը խմբերգերն են, հետո գալիս է դաշնամուրային եւ վոկալ ստեղծագործությունները: Կոմիտասի 150-ամյա հոբելյանական տարին բնականաբար մի քանի ամիս առաջ ենք սկսել, մեզ մոտ՝ Կամերային երաժշտության տանն արել ենք այդ բացումը»,- ասաց Արաբյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրենը նկատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո վերակազմավորումներ էին մշակույթի նախարարությունում եւ իրենք սպասողական վիճակում էին մինչ այս պահը: Այժմ Արաբյանը փորձում է այնպես անել, որ համերգային շրջագայությունների ճանապարհածախսն ունենալուց հետո կարողանան համերգների թիվն ավելացնել:

«Մեր դրսի համերգները, որոնք սովորաբար պետությունը վերցնում էր իր վրա, այժմ նույն ձեւով շարունակում է, բայց պետք է մի փոքր ավելին անենք: Ես շատ բարձր, շատ լավ տպավորություն ստացա նախկին նախարար Լիլիթ Մակունցից, բայց կրկնեմ, քանի որ նախարարությունն անցումային փուլում էր, մի փոքր թերացումներ եղան, հիմա ամեն ինչ աստիճանաբար գրավում է իր տեղը»,-ասաց Արաբյանը:

Երգչախմբի տնօրենը նկատեց, որ դեպի Ֆրանսիա համերգային ծրագիրը Կոմիտասի մշակումների լայն ընտրանի է ե՛ւ հոգեւոր ե՛ւ աշխարհիկ: «Մեր կատարումները միշտ հիանալի են ընդունվում դրսում: Կոմիտասի 140-ամյակի կապակցությամբ, երբ մենք համերգ ունեցանք Ֆրանսիայում, դահլիճի 99 տոկոսը ֆրանսիացի հանդիսատես էր, չէին թողնում, որ երգչախումբը բեմից հեռանա»,-ասաց Արաբյանը՝ վստահություն հայտնելով, որ դարձյալ նման ձեւով են ընդունվելու այնտեղ:

Արմեն Արաբյանի խոսքով՝ մինչեւ Ֆրանսիա մեկնելը Կոմիտասի 150-ամյակին նվիրված բացօթյա համերգ ունեն Գառնիում, որտեղ մասնակցության մեծ բաժինը Կամերային երգչախմբինն է: Նախատեսված են նաեւ համերգներ Արցախում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2627 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս