Երևան
12 °C
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը /ԳՊՄ կամ Ընկերություն/ դարձավ Հայաստանի մաս-ռեսլինգի /սպորտաձև, որում երկու մարզիկներ մրցում են ձողը իրենց կողմ քաշելով/ 9-րդ առաջնության գլխավոր հովանավորը, որն անցկացվեց հունիսի 15-ին և 16-ին Երևանում, «Դինամո» սպորտային համալիրում։

Հայաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիան հիմնադրվել է 2011 թվականին, և այդ տարիների ընթացքում մարզիկները բարձր արդյունքներ են գրանցել՝ գրավելով մրցանակային տեղեր միջազգային առաջնություններում։ Միջազգային մրցումներում հայ մարզիկների մասնակցության առաջին փորձը տեղի ունեցավ 2014 թվականին Աշխարհի առաջնությունում, որտեղ Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը։ 2015 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Աշխարհի գավաթի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը թիմային մրցումներում գրավեց երկրորդ տեղը՝ 37 երկրների շարքում, իր հետևում թողնելով ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի և Գերմանիայի հավաքականներին։ Կարեն Մարտիրոսյանը 70 կգ քաշային կարգում հաղթեց և դարձավ Աշխարհի գավաթակիր։

«Վերջին առաջնության արդյունքներով ձևավորված Հայաստանի հավաքական թիմը կմասնակցի Աշխարհի հաջորդ առաջնությանը։ Հունիսին կայացած առաջնությանը մասնակցում էին մոտ 80 մարզիկ, որոնք բոլորը խիստ ընտրություն էին անցել ըստ կարգերի։ Բացի այդ, մենք առաջին անգամ պրոֆեսիոնալ ձեռնամարտ անցկացրեցինք հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ»,- ասաց Հայաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը։

«Սպորտային միջոցառումների խթանումը Հայաստանում ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի համար առաջնային է դարձել։ Մենք աջակցում ենք և Հայաստանի և Ռուսաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիաներին, և մեզ համար հայ մարզիկների ցուցաբերած բարձ ցուցանիշները միջազգային մրցումներում կրկնակի հաճելի են։ Մաս-ռեսլինգը համեմատաբար նոր սպորտաձև է, որը տարեց տարի ավելի ու ավելի մասսայականություն է ստանում միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ Հայաստանում մաս-ռեսլինգի զարգացումը ոչ միայն կնպաստի քաղաքացիների առողջ ապրելակերպի տարածմանը, այլև կբարձրացնի երկրի հեղինակությունը միջազգային սպորտային հանրության շրջանում»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։


-----------------------------
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու, արծաթի և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ գոլդ ընկերությունը, որի կազմում են Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Գործունեության ընթացքում Ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ոլորտի ներդրումները վերջին 12 տարվա ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT