Երևան
12 °C
Մարտի 1-ի զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլյա Մինասյանը, Վերաքննիչ դատարանում այսօր կարծիք հայտնեց, որ Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Ակադի Ղուկասյանը պետք է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնեին դատարան, այլ հանդես գային որպես վկա ու պատասխանեին հարցին, թե ինչպես Ղարաբաղից զորք բերվեց Հայաստան:
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում ելույթ ունենալով՝ Լիլյա Մինասյանը նշեց.
«Հովհաննես Հովհաննիսյանի կինն եմ, որը զոհվել է 46 տարեկանում, որը կռվել է Ղարաբաղի համար, ունի պարգեւատրում, կարմիր գրքույկ: Ինքը պայքարել է Ղարաբաղի համար, բայց տեսեք իր հայրենիքում ղարաբաղցին կրակում է իր վրա: Ինչի համար, որ հերո՞ս է:
Նույնիսկ այնքան անխիղճ են գտնվել, որ զոհերի քառասունքի օրը տեղափոխեցին, սարքեցին 36 օր, քանի որ Սերժը իր կեղտոտ, արյունոտ ձեռքը պետք է դներ գրքի վրա: Նույնիսկ այդ պահը չեն հարգել: Ոնց կարելի է ներել, ես ինքս չեմ հասկանում: Ես մնացել եմ իմ երեխեքի հույսին, ինչու պետք է ես այդ տարիքում ամուսին կորցնեի, որ սպասեմ՝ ով ինձ պետք է պահի: Ինչու համար, որ հերո՞ս եմ ունեցել, որ պայքարե՞լ է: Ամբողջ կյանքում ինքը պայքարել է, որ Ղարաբաղը մերն է, մերը պետք է լինի, բոլորի հետ վիճում էր, որ մի կտոր հացը չէր փոխի ոչնչի հետ, միայն Ղարաբաղը մերը լինի, ու այսօր ինչի է հասել, հուշարձանի՞: Ինչու համար, որ լա՞վ մարդ է եղել, որ մեծատառով կոնդեցի՞ է եղել, որ մեծատառով ապարանցի՞ է եղել, որ այդ թասիբն ու նամուսը ունեցող մա՞րդ է եղել, որ ղարաբաղցի՞ չէր, որ ղարաբաղցին կարող էր իր հայրենիքի մեջ իրեն կրակե՞լ:
Ամեն արձանների մոտով անցնելիս ասում էր՝ ա՛յ, մարդ սենց պետք է հերոս լինի, ովքեր հերոս էին: Ինչի՞ համար, էսօր իր արձանը պետք է կանգնեցնե՞ն: Հերո՞ս, ինչի համար: Որ իմանաս պատերազմ է, որ իմանաս թուրքն է եկել, որ իմանաս ինչ-որ մեկի դեմն ես կանգնում, գնաս կռվես, իսկ այսօրվա օրով Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը չեն իմացել՝ ոնց է Ղարաբաղից զորք եկել Հայաստան, գալիս միջնորդություն են ներկայացնում: Ոչ, նրանք վկայություն պետք է ներկայացնեին՝ ոնց են զորք իջեցրել ներքեւ, ում դեմ, հայերի՞, հայը հայի՞: Ես չեմ հասկանում՝ հիմա թուրքին մեղադրեմ, թե հային: Ոչ թուրք են, ոչ հայ են»:
Մարտի մեկի զոհի իրավահաջորդ Լիլյա Մինասյանը հավելեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, ամուսնու օրգանիզմում ալկոհոլ չի եղել, բայց չնայած դրան՝ Եվրադատարանին իշխանություններն այլ տեղեկություններ են տրամադրել: «Դատական բժիշկների եզրակացության մեջ գրված է՝ օրգանիզմում ալկոհոլ չկա, Աղվան Հովսեփյանը, Սերժ Սարգսյանը գրում են՝ հարբած է եղել: Նախ հարբածը ինքը մարդ է, երկրորդը՝ ինչ կապ ունի՝ ով է եղել, ու երրորդը՝ անատոմիկումը գրում է՝ օրգանիզմում ալկոհոլ չկա, ու պատասխանը նորից գնում է Եվրադատարան՝ հարբած է եղել: Ստին ի՞նչ ասես»,- դատարանին փոխանցեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT