Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդեց իր պաշտպանյալի կենսաթոշակի եւ գույքի վրա դրված արգելանքը վերացնել:
Խոսքը Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասին է, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Այս գույքի վրա արգելանք է դրվել քննիչի որոշմամբ:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ տվյալ ընկերությունը պատկանում է նրա որդուն՝ Կարեն Գրիգորյանին եւ նրա համաձայնությունը չկա: Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Լեւոն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ գույքի սեփականատերը Կարեն Գրիգորյանը չէ: «Մենք ցանկանում ենք վնասը հատուցել, բայց քանի որ Կառավարությունը ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել-չհանելը դատարանի տիրույթում է»,- ասաց պաշտպանը:
Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանը համաձայնություն տվել է գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ:
Լսելով դատավարության կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքների պարզումը:
Այնուհետեւ Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը: Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը եւ կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել:
Նախորդ նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։
Լեւոն Բաղդասարյանը դեռեւս 2018թ. հոկտեմբերի 17–ին դիմել է կառավարությանը եւ հայտնել, որ Գրիգորյանը ցանկություն է հայտնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը, սակայն տեխնիկական պատճառներով գործընթացը չի կատարվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման
Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին
Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն
Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է
«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ
Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան
Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա Մայա Բորյատինսկայայի դին
Պատրիարք Կիրիլը պարգևատրել է անձի, որ հովանավորում է ռուսական ժառանգության ոչնչացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան
Ադրբեջանը դադարեցրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գրասենյակի Բաքվի մասնաճյուղի գործունեությունը
Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, նա պատասխանատու է 3 ուժի առաջ. Մարտուն Գրիգորյան
Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան
Մշտական գործող հանձնաժողով է պետք, որը, կուսակցական պատկանելությունից զատ, անկախ մոտեցում կցուցաբերի․ Ղազարյան
Բաքվի դատարանում ցուցադրվել են արխիվային տեսանյութեր. հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը. լուսանկարներ
Վիրավորական բան չեմ ասել, կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը․ Քոչարյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին
Ձեր պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել, ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել․ Ալեքսանյանը՝ Թովմասյանին
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին
Մեր ընդդիմադիր հատվածի գործելակերպն արդեն ամոթի հարց չէ, այլ ավելի շատ ազգային անվտանգության. Խանդանյան
«Քաշվանք»․ Սիմոնյանը սարկազմով արձագանքեց 5 պատգամավորի՝ իմպիչմենտին միանալու գործընթացին
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը
Ալեն Սիմոնյանը արձագանքել է մեղադրանքներին, թե ՔՊ-ն Գյումրիում փորձում է ձայն գողանալ
Աղավնաձորում գտնվող 37,5 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ
Իրանի ԱԳ փոխնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Գիշերը խոցվել է ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ. տեսանյութ
65-ամյա կինը վրաերթի է ենթարկվել
Անձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է
Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT