Երևան
12 °C
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նրա մի շարք գաղտնիքներ հայտնի են դարձել երկրպագուներին: Այսօր՝ հունիսի 25-ին, լրանում է աստղի մահվան 10 տարին, ու միջազգային մամուլը հիշեցնում է նրա վերաբերյալ կարեւոր փաստերը: Թե կյանքի օրոք, եւ թե մահից հետո փոփ-արքան անընդհատ սկանդալների կենտրոնում է եղել, ու գլխավորներից են եղել պլաստիկ վիրահատություններն ու արտաքինի փոփոխությունները:
Հատկապես շատ է խոսվել մաշկի գույնի փոփոխության մասին: Ժամանակին հնչում էին բազմաթիվ կարծիքներ, ըստ որոնց, նա հատուկ վիրահատության է դիմել: Ինքը՝ երգիչը, պնդում էր, որ մաշկային հիվանդություն ունի, ինչի պատճառով էլ մաշկի գույնը բացվել է: Ըստ մամուլի՝ դիահերձումը ցույց է տվել, որ նա իսկապես մաշկային հիվանդություն է ունեցել:
Դիահերձումը նաեւ եւս մեկ անգամ հաստատել է, որ նա պլասիկ բազմաթիվ վիրահատությունների է դիմել ու որ կոսմետիկ դաջվածքներ է արել արտաքինը շտկելու համար: Նա վարդագույն դաջվածք է ունեցել շուրթերի եզրերին: Նաեւ մուգ դաջվածքով ծածկել է գլխի ճաղատ հատվածը (նրա մազերն այրվել են 1984 պեպսիի գովազդի ժամանակ): Նա նաեւ մի շարք սպիեր է ունեցել թեւերին: Դրանց պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ նա բազմաթիվ ներարկումներ է արել քրոնիկ անքնության դեմ պայքարելու համար:
Ջեքսոնը մահացել է հենց դեղերի գերդոզավորումից: 2009 թ. հունիսի 25-ին 50-ամյա երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը Լոս Անջելեսի տանը նրան ներարկում է արել: Հեռացել է, վերադարձել է 2 ժամ անց ու Ջեքսոնին հայտնաբերել է անգիտակից վիճակում: Փորձել է վերակենդանացնել, սակայն չի ստացվել: Զանգահարել է 911: Օգնությունը չի ուշացել, սակայն աստղի կյանքը փրկել չի հաջողվել:
Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2009 թ. հուլիսի 27-ին: Հուղարկավորել են սեպտեմբերի 3-ին: 2011 թ. Մյուրեյը մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանության համար: Դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 2013 թ. ազատ է արձակվել օրինակելի վարքի համար:
Անգամ Ջեքսոնի մահից հետո նրա անվան շուրջ սկանդալները չեն ավարտվում: Դեռ կյանքի օրոք նա մեղադրվել է մանկապղծության մեջ, իսկ հետո արդարացվել է: Մահից հետո այդ մեղադրանքները շարունակվում են: Այս տարվա սկզբին տեղի է ունեցել «Leaving Neverland» ֆիլմի պրեմիերան: Դրա գլխավոր հերոսներ Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչաքը պատմում են, որ մանուկ ժամանակ սեռական ոտնձգությունների են ենթարկվել Ջեքսոնի առանձնատանը, որտեղ ապրում էին: Երգչի ընտանիքը սա նրա անունը սեւացնելու փորձ է համարում ու խստորեն քննադատել է ֆիլմի հեղինակներին եւ մասնակիցներին:
Մայք Ջեքսոնը համարվում է 20-րդ դարի մշակույթի ամենազդեցիկ դեմքերից եւ պատմության լավագույն արտիստներից մեկը: Նա երաժշտական կարիերան սկսել է 1964 թ.՝ 7 տարեկանում, իր ավագ եղբայրների հետ Jackson 5 խմբում: Սոլո կարիերան սկսել է 1971 թ.: Նա պատմության մեջ ամենաշատ ձայնագրություններ վաճառած երգիչներից է՝ 350 մլն: Նրա «Thriller» ալբոմը պատմության մեջ ամեշատը վաճառվածն է՝ 66 մլն: Նա 15 անգամ արժանացել է Գրեմիի: Ունի նաեւ հարյուրավոր այլ մրցանակներ:
Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջքեսոնը, մահացել է 2018 թ. հունիսին, 89 տարեկան հասակում: Մայրը՝ Քեթրինը, 89 տարեկան է: Նրա 5 եղբայրներ, 3 քույրերը, ինչպես նաեւ 3 երեխաները՝ 22-ամյա Փրինսը, 21-ամյա Փերիսը եւ 17-ամյա Բլենքիթը, շարունակում են իրենց կյանքով ապրել:
Մայքլ Ջեքսոնը հոր հետ
Ջեքսոնի մայրը
Փրինս Ջեքսոնը
Փերիս Ջեքսոնը
Բլենքիթ Ջեքսոնը՝ աջից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍեպտեմբերի 22-27-ը Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին
Դրական եզրակացություն է տրվել ԲՏԱ նախարարության «Կիբեռանվտանգության մասին» օրինագծին
Այս պահի դրությամբ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել. ՆԳՆ ՓԾ-ն՝ Ծաղկունքի բենզալցակայանի դեպքի մասին
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեքում առաջին անգամ՝ տուգանք, կրկնելու դեպքում՝ քրպատասխանատվություն
Տիգրանը դեռ կոմայի մեջ է, ես քաղցկեղի դեմ բուժվում եմ, շուտով կտեսնեք ինձ կեղծամներով. Մարգարիտա Սիմոնյան
«Հայաստանի ընկերների ցանց»-ի պատվիրակությունը ժամանել է ՀՀ՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին ծանոթանալու նպատակով
Ձախողված, բոլոր ընտրությունները պարտվող խմբի ոռնոցն Արմավիրում հուշում է՝ Ֆեստիվառը հրաշալի է անցել. Խուդաթյան
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին
Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ
Մոսկվայի երկինքն ամբողջությամբ փակվել է
Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է. էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ. վարչապետ
ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած արատավոր եռյակը Երևանից է ցուցմունք տալիս մեր պետության գործող ղեկավարի դեմ
Հունգարիան հույս ունի, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինի
Մի ՀԷՑ չեք կարողացել կառավարել, դե գործարան կառուցեիք, թե՞ մենակ ձեր նկարն եք խփում եկեղեցու պատերին. Թորոսյան
ԱԽ քարտուղարն ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը մտքեր են փոխանակել գործընկերության զարգացման շուրջ
Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը. հանդիպել են Տիգրան Ավինյանն ու Կախա Կալաձեն
Պեկինում մասնակցեցի ՀՀ անկախության օրվա առթիվ Չինաստանում ՀՀ դեսպանության ընդունելությանը. Աննա Հակոբյան
Աշխատանքային հանդիպում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ղուկասյանը կրկին «Գյումրու օր»-ը հանեց նիստի օրակարգից. այն կկազմակերպի, կանցկացնի «Մեր ձևով»-ը՝ «Տաշիր»-ի հետ
ՎԶԵԲ, ԱԶԲ և ՄՖԿ ներկայացուցիչները՝ ՀԷՑ-ում. քննարկվել են վարչական վարույթի մանրամասները
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում
Նեռվերներս կերան. էս պաչկով հայրենասերների ջանդակներից ինքնիշխանության գաղափարը հանած է. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է». բանախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետն ու Չեխիայում հայտնի հայ գործարարը
Կրասնոդար-Ստարոմինսկայա գնացքի վագոններն ընթացքի պահին բռնկվել են. տեսանյութ
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասի նկատմամբ. վարչապետ
ԼՏՊ-ն շարքային դաշնակի նման իրեն դասեց Ռոբիկի-Սերժիկի կողքին, իսկ խաղաղությունն ատում է պարզ պատճառով. Չախոյան
Նշանակվել է ծառայողական քննություն, փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե. ՆԳՆ
Պատիվ էր Marlenka-ի հիմնադիր Գևորգ Ավետիսյանի հետ փնտրել «Իմանալ ինչպես» հարցադրման պատասխանը. վարչապետ
Ցեմենտատար կցորդիչով բեռնատարի անվադողը պայթել է, մեքենան կողաշրջվել, փակել է երթևեկությունը դեպի Երասխ
Rate.am-ը և IDBank-ը գործարկում են արտարժույթի առքուվաճառքի առցանց հարթակ՝ շուկայի լավագույն փոխարժեքներով
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին
ԼՏՊ-ի միսիան՝ թույլ չտալ ՀՀ-ն ունենա իրական անկախություն, հզոր պետություն, շարունակեցին մյուս նախագահները
Հայտարարություն ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հրաժարականի դիմումի մասին
Ծերուկն անտանելի է դառնում. Թորոսյանը՝ Տեր-Պետրոսյանին
Ոստիկանության պաշտոնյաները հափշտակություն, պաշտոնեական կեղծիք են կատարել. 5-ի վերաբերյալ վարույթը դատարանում է
«Իմ Քայլը»-ի և «Sos-Armenie Côte d’Azur»-ի համագործակցությամբ ջերմատուն ու ոռոգման համակարգ է շահագործվել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 22-ին
3 կարևոր բան, որ փոխվել է Երևանի փոքր կենտրոնում. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով դրանք
Տեխնոլոգիական ոլորտին 2025 թ․-ի առաջին եռամսյակում տրամադրվել է ավելի քան 2 մլրդ դրամ աջակցություն. Սիմոնյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT