Երևան
12 °C
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) խոստովանում է, որ հպարտություն է զգում Եվրոպական 2-րդ խաղերից հետո: Այնտեղից նա վերադարձավ ոսկե մեդալով: Բռնցքամարտիկների համար Մինսկ 2019 նաեւ Եվրոպայի առաջնություն էր, հետեւաբար Բաչկովը ոչ միայն Եվրոպական խաղերի, այլեւ Եվրոպայի չեմպիոն է: Այսինք՝ նա պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Այսօր՝ հուլիսի 1-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա կիսվեց զգացողություններով:
«Ողղակի հպարտ եմ դրանով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ձգտում է աշխարհի առաջնության ոսկե մեդալին:
Մինսկի եզրափակչում Բաչկովի մրցակիցը ֆրանսիացի Սոֆիան Ումիան էր: Նա առավելության հասավ 3-2 հաշվով: Հայ մարզիկն ընդգծում է, որ հակառակորդը բավական բարդ էր:
«Մենամարտում էի աշխարհի գործող չեմպիոնի, օլիմպիական արծաթեմեդալակրի հետ: Բավականին լուրջ բռնցքամարտիկ է: Զարգացած է տեխնիկապես: Նրան կարողացա հաղթել կամային որակների շնորհիվ»,- ասաց նա:
Սովորաբար բռնցքամարտի մրցումներին հետեւում են անարդար մրցավարության մասին խոսակցությունները: Մինսկում վիճելի մրցավարության մասին արձագանքներ եղան քառորդ եզրափակչում Անուշ Գրիգորյանի (51 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանի (+91) պարտություններից հետո: Ամեն դեպքում այս անգամ մրցավարներից դժգոհությունները սովորականից քիչ էին: Այդ մասին ասաց նաեւ Բաչկովը:
«Եղան մարզիկներ, որոնք տուժեցին մրցավարների պատճառով, բայց այդքան շատ չէ, որքան առաջ: Հիմա շատ է քչացել: Բռնցքամարտը չի կարող այնպես լինել, որ ամեն ինչ արդար լինի. օրինակ մի մրցավար սիրում է կռվի ոճը, մյուսը խաղակցական ոճը, դրա համար մի քիչ տատանումներ են լինում մրցավարների որոշումների մեջ»,- ասաց նա:
Բռնցքամարտիկները Եվրոպական խաղեր մեկնեցին սկանդալակին մթնոլորտում: Հայաստան բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) շուրջ աղմուկ է շուրջ 1 տարի ու չի հանդարտվում: Ստեղծվել է նաեւ մեկ այլ ֆեդերացիա, որը ճանաչված չէ Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ներկայացրած կազմը փոխվեց, ու Մինսկի թիմում ընդգրկվեցին նորաստեղծ ֆեդերացիայի բռնցքամարտիկներ: Այս պատճառով ՀԲՖ մարզիկները նշում էին, որ պատրաստ են բոյկոտելու Մինսկի խաղերը, սակայն ի վերջո մասնակցեցին: Հարցին, թե սկանդալն ինչպես ազդեց բռնցքամարտիկների վրա, Բաչկովը հետեւյալ պատասխանը տվեց.
«Մենք մեր գործն ենք անում, մենք կռվում ենք Հայաստանի Հանրապետության դրոշի համար»,- ասաց նա:
Մինսկի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց ՀԲՖ եւս մեկ ներկայացուցիչ: Արթուր Հովհաննիսյանը լավագույնը դարձավ 49 կգ քաշային կարգում: 2 բրոնզ նվաճեցին մյուս ֆեդերացիան ներկայացնող Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (81 կգ): Ընդհանուր առմամբ Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ 11 մեդալով՝ 5 ոսկի, 3-ական արծաթ ու բրոնզ: Բաչկովի խոսքով՝ հայրենակիցների նվաճումները ոգեւորիչ էին:
«Այդ մեդալները մեկը մեկին մոտիվացնում էին, որպեսզի լավագույնս հանդես գային»,- ասաց նա:
Մինսկ 2019 մեկնարկել էր հունիսի 21-ին: Ավարտվեց 30-ին: Մասնակցում էր 50 երկրի շուրջ 4000 մարզիկ: Մարզաձեւերը 15-ն էին: ռնցքամարտիկների ու ձյուդոիստների համար Եվրոպական խաղերը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն էին: ՀՀ-ն ուներ 37 մասնակից 9 մարզաձեւում: Մեդալներ նվաճեց 4 մարզաձեւում:
Հ.գ. Լուսանկարում Բաչկովը որդիների հետ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT