Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «ՄԱԶ»-ի (Մինսկի ավտոմոբիլային գործարան) ավտոտեխնիկայի ԱՊՀ երկրների վաճառքի ղեկավար Սերգեյ Պապկովիչի հետ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակիրճ ներկայացնելով Երեւանի տրանսպորտային համակարգի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկայում:
Նաեւ հավելել է, որ համակարգն ամբողջությամբ փոխվելու է, եւ ծրագրի իրականացման համար քաղաքապետարանին անհրաժեշտ են լինելու տարբեր տեղատարողությամբ նոր ավտուբուսներ:
Սերգեյ Պապկովիչն իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Խոսելով ընկերության գործունեության մասին՝ նշվել է, որ շուրջ 75 տարվա պատմություն ունեցող «ՄԱԶ»-ն այսօր զբաղվում է տարբեր մեքենաների, այդ թվում 8, 12 եւ 18 մետր երկարությամբ ուղեւորատար ավտոբուսների արտադրությամբ, որոնք լայն պահանջարկ ունեն եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՊՀ տարածքում: Ավտոբուսները հնարավորություն ունեն աշխատելու ինչպես հեղուկ գազով, այնպես էլ դիզելային վառելիքով:
Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ դաշտն ուսումնասիրելու նպատակով պարբերաբար հանդիպումներ են լինում ավտոբուս արտադրող տարբեր ընկերությունների հետ, քննարկվում են ավտոբուսների հետագա սպասարկման եւ երաշխիքների հետ կապված մանրամասներ:
Հրաչյա Սարգսյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է փոխգործակցության համար եւ սպասում է Երեւանի համար առանձին առաջարկների: Նաեւ տեղեկացրել է, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT