Խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները. Վալերի Օսիպյան

Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին:

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախևառաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները:

Նշվեց, որ փոփոխություններ են կատարվել բոլոր ստորաբաժանումների աշխատանքում:

Մասնավորապես, տարիներ շարունակ հանրային գիտակցության մեջ հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում ընկալվող ոստիկանության զորքերը այսօր սահմանապահ գործառույթ է կատարում և իրականացնում մարտական հերթապահություն: Ճանապարհային ոստիկանության ոլորտում քայլերն ուղղված են համակարգային փոփոխություններին, որոնց նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն ու պատահարների նվազեցումն է: Ակտիվ աշխատանքներ են տարվում պարեկային ծառայության կայացման ուղղությամբ, ուսումնասիրվում է տարբեր երկրների առաջավոր փորձն այդ բնագավառում: Միջոցներ են ձեռնարկվում համայնքային ոստիկանության ինստիտուտի ամրապնդման ու կատարելագործման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փոլ Սելը ներկայացրեց աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները:

Վալերի Օսիպյանը նկատեց, որ մեր երկրում այսօր աննախադեպ հանրային վստահություն կա ոստիկանության հանդեպ, որն ամրապնդելու և անշրջելի դարձնելու առումով կարևորվում է միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացումն ու փորձի հետագա փոխանակումը:

Հայաստանի ոստիկանության աշխատանքի արդյունավետության համատեքստում Փոլ Սելը նշեց անվտանգության բարձր մակարդակը մայրաքաղաքում և դրական գնահատեց զբոսաշրջիկների մեծ թվի պայմաններում ոստիկանության արդյունավետ գործունեությունն ու հյուրերի անվտանգության ապահովման աստիճանը:

Փոլ Սելը հավելեց նաև, որ ասոցիացիայի խնդիրը համագործակցության ընդլայնման նպատակով բոլոր երկրներում ներկայացուցչություններ ունենալն ու կազմակերպության շուրջ 30 հազար անդամների, մասնագետների, փորձագետների ներուժի համատեղ ու արդյունավետ կիրառումն է կիբեռհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1966 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս