ԱԺ ԿԳ, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը արդյունավետ աշխատանքի համար 3 մասի է բաժանվել

Խորհրդարանում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջիններս ներկայացնում են վերջին վեց-յոթ ամիսներին իրենց կատարած աշխատանքներն ու անելիքները։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը ներկայացրեց, որ հանձնաժողովը բաժանվել է երեք մասի՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։ Մի մասը զբաղվում է կրթության եւ գիտության հարցերով, մյուսը զբաղվում է մշակույթի եւ սպորտի հարցերով, եւ երրորդ հանձնաժողովը զբաղվում է մեդիայի հարցերով։ Այս ընթացքում ունեցել են վեց հերթական, եւ չորս արտահերթ նիստ։ Դրական եզրակացություն են տվել վեց օրինագծի՝ ընդհուպ ապահովելով բարձր ժողովրդավարական մակարդակ, քանի որ նախագծերից մեկը ներկայացրել էր ընդդիմությունը, եւ ենթահանձնաժողովի ղեկավարն ու հանձնաժողովի ղեկավարը դեմ էին նախագծին, սակայն նախագիծը հաստատվել է հանձնաժողովի կողմից, ընդունվել ԱԺ-ի կողմից։ Թեւոսյանը հայտնեց, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են գնում կինոյի, ՀՌՀ օրենքի վերաբերյալ, բացի այդ՝ քննարկում են պետռեգիստրի բազան բացելու վերաբերյալ նախագիծը, որպեսզի ԶԼՄ-ների նկատմամբ որեւէ տեսակի ճնշման շահարկումները բացառվեն։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնեց, որ գումարել են երեք նիստ, հանդիպումներ են ունեցել միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովը ԵՄ խորհրդարանի սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ այլյանսի հետ Երեւանում կազմակերպել է խորհրդաժողով, որտեղ քննարկվել է Էստոնիայի եվրաինտեգրման փորձը։ Եղոյանը վստահեցրեց, որ մշտապես կապի մեջ են ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման պատասխանատու ԵՄ անդամ երկրների հանձնաժողովների հետ։

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել ՌԴ պետդումայի համարժեք հանձնաժողովի հետ, աշնանը նախատեսվում է պատասխան այց Մոսկվա եւ համատեղ նիստ։ Դրական եզրակացություն են տվել եւ վավերացրել ԵԱՏՄ եւ դրա անդամ պետությունների միջեւ՝ մի կողմից, եւ Իրանի միջեւ՝ մյուս կողմից ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, ապա ԵԱՏՄ եւ Չինաստանի միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։

Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը ֆիքսեց, որ 7-րդ գումարման խորհրդարանում վերաբացվեց այս հանձնաժողովը։ Հանձնաժողովն անցկացրել է ութ նիստ, մի քանի նախագծի է անդրադարձել, որոնցից Կարապետյանն առանձնացրեց «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Հանձնաժողովը աշխատանքային քննարկումներ է ունեցել ՄԻՊ-ի, Արցախի ՄԻՊ-ի, Արդարադատության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց, որ անցկացրել են 7 նիստ, որոց ընթացքում քննարկված նախագծերը կամ հավանության են արժանացել կամ բացասական եզրակացություն ստացել։ Տիգրանյանը կարեւորեց նվազագույն կենսաթոշակի շեմի սահմանումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7773 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան