Երևան
12 °C
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Այնպես է ստացվել, որ Հայաստանի նոր իշխանություններն ինչ պրոբլեմների անդրադառնում են՝ վերջում նախկինների քննադատություն է ստացվում, ու տպավորություն է ստեղծվում, թե նրանք ապագային նայելու փոխարեն անցյալի դեմ են կռվում: Նախկիններն էլ իրենց հերթին դրանից ոգեւորվում են՝ իբր «տեսեք, իշխանությունների հիմնական հակառակորդը մենք ենք, հետեւաբար՝ ով իշխանություններից դժգոհ է, պիտի կանգնի մեր կողքին»:
Անընդհատ նախկիններին անդրադառնալն, իհարկե, օբյեկտիվ պատճառներ ունի. առանց բացառության բոլոր պրոբլեմների պատճառներն անցյալում են՝ Սեւանա լիճ, ենթակառուցվածքների մաշվածություն, ներդրումների պակաս, արտաքին քաղաքական պրոբլեմներ եւ այլն: Այդ պրոբլեմները լուծելու համար նախ պիտի խորքային պատճառները բացահայտել, ու քանի որ դրանք անցյալում են՝ հնարավոր չէ «հանգիստ թողնել նախկիններին» ու ամեն ինչ մաքուր էջից սկսել:
Բայց կա նաեւ երկրորդ պատճառը: Բանն այն է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, ըստ էության հենց հնի եւ նորի պայքարն է: Պայքար ոչ թե հին ու նոր իշխանությունների, այլ կառավարման հին ու նոր մոդելների, աշխարհընկալման հին ու նոր համակարգերի, հասարակության հին ու նոր վարքաբանության, սեփական ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ: Ընդ որում՝ այդ հինը միայն նախկին իշխանություններին չի վերաբերում, հաճախ այն հարյուրամյակների պատմություն ունի եւ պահպանվում է՝ ընդամենը կոսմետիկ փոփոխություններ կրելով: Ասենք՝ մի քանի հարյուր տարի առաջ Իսրայել Օրին ուզում էր եվրոպական իշխաններից մեկին համոզել, որ իր զորքով գա ու Հայաստանն ազատագրի, հետո հույս ունեինք, որ դա կանեն ամերիկացիները (Վիլսոնի քարտեզը մինչեւ հիմա սրբություն սրբոց է համարվում), ավելի ուշ հույս ունեինք, որ նույնը կանեն ռուսները, հիմա հույս ունենք, որ միջազգային հանրությունը նոր պատերազմ թույլ չի տա, իսկ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի գլխավորությամբ մեզ կպաշտպանի Թուրքիայից... Ընդ որում՝ այս մտածողությունը գրեթե միշտ ողբերգությամբ է ավարտվել, բայց մեր եզրակացությունները, որպես կանոն, սխալ են եղել՝ «ուրեմն լավ չենք համոզել», «պետք էր ավելի հարմար պահ ընտրել», «հո զոռով չի, հայի բախտ ունենք, բայց պետք է էլի փորձել» եւ այլն: Ու միշտ՝ օտարներին ապավինելով. «իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած, եւ ոչ մի, ոչ մի մեխ...»: Իսկ նոր մտածողությունը ենթադրում է, որ պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին: Իհարկե՝ չբացառելով նաեւ դաշնակիցների աջակցությունը, բայց առանձնապես հույս չդնելով այդ աջակցության վրա:
Հին եւ նոր մտածողությունների տարբերությունն, ի դեպ, առկա է բոլոր ոլորտներում ու վերաբերում է ոչ միայն հին ու նոր իշխանություններին: Օրինակ՝ «ավանդական» մտածողությամբ հայ գործարարը համոզված է, որ հաջողության հասնելու համար պիտի կապեր փնտրի իշխանական վերնախավում «իսկ եթե չի ստացվում՝ ուրեմն պիտի ավելի հուսալի կապեր գտնի», «ավանդական» մտածողությամբ շարքային քաղաքացին մտածում է, որ պաշտոն ստանալու համար պիտի կաշառք տա, իսկ եթե չի ստացվում՝ ուրեմն պետք է ավելի շատ առաջարկել, եւ այսպես շարունակ: Իսկ նոր մտածողության կրողները պիտի ապավինեն բացառապես սեփական գիտելիքներին, կարողություններին ու նախաձեռնողականությանը՝ վստահ լինելով, որ իշխանություններն իրենց կողքին են:
Ի դեպ ՝ այնպես չէ, որ նախկին համակարգում աշխատածների մեջ նոր մտածողության անհրաժեշտությունը գիտակցողներ չկան կամ նոր իշխանությունների տարբեր օղակներում հին մտածողությամբ պաշտոնյաների պակաս կա: Ասենք՝ վարչապետը ելույթ է ունենում հինը մերժելու եւ նորի հրամայական անհրաժեշտության մասին, ու չինովնիկներ կան, որ ասվածն ընկալելու փոխարեն լարված հետեւում են դահլիճին՝ «ծափահարելու ճիշտ պահը» բաց չթողնելու համար: Դա էլ է պրոբլեմ, որովհետեւ հինն ամենուրեք է, ու նորն արմատավորելը թավշյա հեղափոխության պես արագ չի լինելու:
Առավել եւս, որ խանգարողների պակաս չկա: Նրանց թվում է, որ եթե հինը վերադառնա՝ իրենց դեմքով է վերադառնալու: Նրանք դեռ չեն հասկացել, որ այսպես թե այնպես վերադարձ չի լինելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ
Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները
Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ
Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները
Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին
Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ
Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ
Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է
Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը
Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները
Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT