Երևան
12 °C
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր Իջեւանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած բախումների վերաբերյալ։ Նա ասաց, որ մի խումբ քաղաքացիներ երեկ օրվա տարբեր ժամերին մի քանի անգամ Իջեւանում փակել են ճանապարհներ, որոնք ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում բացել են, սակայն իրավիճակն այլ է եղել արդեն երեկոյան։
«Երեկոյան քաղաքացիների թիվը հասել էր 500-600-ի, որոնք բոլորն էլ հրաժարվել են կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, կտրականապես հրաժարվել են բացել Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը։ Իմ կողմից որոշում կայացվեց՝ օրենքի սահմաններում հայտարարելուց հետո շղթա կազմել, քայլել առաջ, բացատրել, պարտադրել, որ բացեն ճանապարհը»,-ասաց Օսիպյանը՝ նշելով, որ ոստիկանները հանդիպել են դիմադրության, քաղաքացիները մահակներով, մետաղյա ձողերով, քարերով հարվածներ են հասցրել նրանց, որի հետեւանքով ոստիկանության 12 ծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․
«Հետո իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջեւան եւ ինքս անմիջապես շտապեցի գտնվել այստեղ։ Իրավիճակի մասին անմիջապես զեկուցել եմ վարչապետին ու շտապել Իջեւան։ Ինձ դիմավորել է շուրջ 30 քաղաքացի, որոնց հետ բանակցել եմ մոտ կես ժամ։ Նրանց բացատրել եմ անօրինական գործողությունների հետեւանքները, նրանք պահանջում էին, որ մենք վերացնենք Տավուշի մարզում տեղադրված անշարժ պահակետերը, որոնք վերահսկում են Իջեւանից, Տավուշից ապօրինի ծառահատումները ու հատված ծառերի տեղափոխումը Երեւան կամ այլ մարզեր»,- ասաց Օսիպյանը։
Նա նշեց, որ իր հետ խոսել են պայմանով, պահանջել են հանել այդ պահակակետերը, չկազմել որեւէ արձանագրություն․
«Բայց ես բացատրեցի, որ ոչ միայն չեն հանվելու պահակակետերը, այլ նաեւ միջադեպի կապակցությամբ հարուցվելու է քրեական գործ ու պատասխանատուները պատժվելու են։ Մենք թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն ոստիկանության հետ, պետության ներկայացուցչի հետ, իրենք թելադրեն հետագա քայլերը»։
Ոստիկանապետն ասաց, որ, անկախ ամեն ինչից, իրենք ոստիկան են ու կանգնած են բոլորի կողքին, բայց կան մարդիկ, որոնք այդ հանդուրժողականությունը փորձել են դիտել թուլություն․
«Այո, ոստիկանությունը կիրառել, կիրառելու է ուժ, ինչը նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ»,- ներկայացրել է ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Իջեւանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ պետության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT