Սխալ է ու հիասթափեցնող․ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես բացառել է F-35 կործանիչների ծրագրից: «ԱՄՆ-ը եւ F-35 ծրագրի մյուս գործընկերները միակարծիք են Թուրքիային ծրագրից բացառելու հարցում»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը: Թուրքիան ու ԱՄՆ-ն հաշվարկում են Անկարայի վնասները, որը կազում է շուրջ 9 մլրդ դոլար։

Սպիտակ տունը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումն անհնար է դարձնում նրա մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրում: Ընդ որում, նշվում է, որ Վաշինգտոնը նախկինի պես «բարձր է գնահատում» Անկարայի հետ իր ռազմավարական կապերը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հիմնական թեկնածու Մարք Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կանգնել է մի շարք կարեւոր ու դժվար խնդիրների առջեւ։

«Դրանցից մեկը Թուրքիան է, որ մի քանի օր առաջ սկսեց Ռուսաստանից ընդունել С-400 մակնիշի օդային պաշտպանության համակարգ, չնայած այդ մտադրությունից հետ կագնելու մասին ՆԱՏՕ-ի ու Վաշինգտոնի հորդորներին», - ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի այդ որոշումը «սխալ է ու հիասթափեցնող»։

ԱՄՆ-ում նշում են՝ F-35-երի գնումից հրաժարվելու արդյունքում Թուրքիան շուրջ 9 մլրդ դոլար կկորցնի: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդն ասել է, որ Անկարան կկորցնի աշխատատեղեր և տնտեսապես շահավետ մի շարք գործարքներ, գրում է Gazeta-ն:

Նշվում է, որ չնայած F-35-երի հարցով որոշմանը՝ ԱՄՆ-ն կշարունակի Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները: Պենտագոնի ներկայացուցիչը, միաժամանակ, հրաժարվել է պատասխանել հարցին՝ հնարավո՞ր է վերականգնվի Թուրքիայի մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին:

«Ներկայում Թուրքիան որոշում է ընդունել: Մենք ասել ենք, որ F-35-ն ու C-400-ն անհամատեղելի են: Մենք կշարունակենք աշխատել՝ այդ հարաբերությունները վերականգնելու համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Էլեն Լորդը: Նա նաև չի պատասխանել հարցին՝ հնարավո՞ր է, որ F-35-ի տեխնոլոգիաները թուրքական կողմից փոխանցվեն Ռուսաստանին՝ թուրք օդաչուների կամ տեխնիկական մասնագետների կողմից, որոնք ծրագրի շրջանակում ուսանել են ԱՄՆ-ում:

«Ես այդ հարցի շուրջ ենթադրություններ չեմ անի»,- ասել է Պենտագոնի պաշտոնյան:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնում ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն Թուրքիային մատակարարել ռուսական Սու-35 կործանիչներ։

«Եթե Անկարան ցանկություն հայտնի, Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել», - լրագրողներին ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Ռուսաստանում նաեւ դրական են ընդունում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ С-400-ների վաճառքի գործարքի ֆոնին ռազմավարական հարաբերությունների վատթարացման հեռանկարը։

ՌԴ-ի և Թուրքիայի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը կարող է շարունակվել: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Բալմասովը: Ըստ նրա, ՌԴ-ն և Թուրքիան սկսել են ակտիվ համագործակցել ԱՄՆ-Թուրքիա հակասությունների ֆոնին: Նա նշել է, որ C-400 գործարքը կայացել է և դա Մոսկվայի ու Անկարայի հաջողությունն է: Փորձագետը հավելել է, որ Թուրքիայի և նրա արևմտյան գործընկերների հակասությունները ձեռնտու են ՌԴ-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4658 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը