Երևան
12 °C
Ոմանք գուցե համարում են, որ մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլը ձանձրալի է ու անհետաքրքիր, բայց համաշխարհային գրանդ ակումբերի սկաուտներն այլ համոզման են: Իհարկե մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը դիտարժանությամբ զիջում է խոշոր մրցաշարերին, իսկ ֆուտբոլն այն չէ, ինչ կարելի է տեսնել մեծ առաջնություններում, բայց Երեւանում ընթացող Եվրոյի խաղերին ներկա են գտնվում եվրոպական գրանդերից սկսած մինչեւ, եվրոպական չափանիշներով, համեստ ակումբների սկաուտները, որպեսզի ֆուտբոլն ապագայում եւս աստղեր ունենա:
Այնպես չէ, որ թիմերը Եվրո 2019-ին իրենց հիմնական կազմի բոլոր խաղացողներին բերել են Հայաստան: Նրանց երկրներում այս տարիքի մի շարք ֆուտբոլիստներ արդեն ազգային հավաքականների կամ իրենց ակումբների առաջին թիմերի անդամներ են ու այս մրցաշարին չեն մասնակցում: Սակայն ամեն դեպքում սկաուտները վստահ են, որ այստեղ էլ հնարավոր է աստղերի բացահայտել:
Միայն երեկ՝ հուլիսի 17-ին, «Բանանց» մարզադաշտում տասնյակ ակումբների տասնյակ սկաուտներ հետեւում էին մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի ու ռեկորդային 7-ակի չեմպիոն Իսպանիայի հանդիպմանը (1:1): Տրիբունաներից մեկի 1-2-րդ շարքերում գրեթե բոլորը սկաուտներ էին: Նրանց թվում, բնականաբար, կար հոլանդական «Այաքսի» ներկայացուցիչը: Այս ակումբը, որը հայտնի է նրանով, որ ֆուտբոլիստներ է մատակարարում աշխարհի բոլոր ակումբներին, սուր աչքով սկաուտներ է ունենում բոլոր կարգի մրցաշարերում՝ խոշորներից մինչեւ աննշան թվացող:
Բացի այդ՝ երեկ 3 սկաուտ կար միայն «Մանչեստեր Յունայթեդից»: Ներկայացված էին նաեւ «Լիվերպուլը», «Էվերթոնը», «Վուլվերհեմթոնը», «Թոթենհեմը», «Լիդզը»: «Նորվիչի» համար էլ ֆուտբոլիստ էր փնտրում կին սկաուտ: Նրա կոլեգաներից մեկը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ աշխարհում այնքան էլ շատ չեն կին սկաուտները: Եւ նրանցից մեկը հիմա Հայաստանում է: Կային նաեւ իսպանական, իտալական, գերմանական թիմերի մասնագետներ:


Միայն երեկ՝ հուլիսի 17-ին, «Բանանց» մարզադաշտում տասնյակ ակումբների տասնյակ սկաուտներ հետեւում էին մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի ու ռեկորդային 7-ակի չեմպիոն Իսպանիայի հանդիպմանը (1:1):
Գաղտնապահ, ուշադիր, շրջահայաց. թուղթուգրիչները, հեռախոսները, պլանշետները ձեռքներին նրանք նշումներ էին կատարում, ըստ դիրքերի ուսումնասիրում, վերլուծում խաղացողներին: Բոլորը միմյանց ճանաչում էին, հետեւում, թե մյուսներն ինչ են անում: Նաեւ շփվում էին, բայց միաժամանակ ամեն ինչ անում էին, որպեսզի ոչ մի հուշում չտան այն մասին, թե ինչ են նկատել այս կամ այն խաղացողի մոտ: Հարցազրույցներից նրանք կտրականապես հրաժարվեցին. ակուբմները թույլ չեն տալիս: Պարզաբանեցին, որ արգելքի պատճառն այն է, որ, անգամ եթե աշխարհի որեւէ ծայրում պարզապես տեսնեն իրենց հարցազրույցը, գլխի կընկնեն, որ այդ երկրում՝ տվյալ դեպքում Հայաստանում, տաղանդավոր ինչ-որ մեկը կա:
Ամեն դեպքում հասկանալի դարձավ, որ թոփ ակումբների ուշադրությունը գրավելու համար այս տարիքի խաղացողներն արդեն կայացած խաղացողներ պետք է լինեն: Միակ բացը, որ նրանց այս տարիքում կարելի է ունենալ, խաղային պրակտիկայի բացակայությունն է, որը լրացնելը բարդ չէ: Կարելի էր նկատել, որ սկաուտներն ուշադրություն են դարձնում նաեւ տարբեր իրավիճակներում ֆուտբոլիստների՝ որոշումներ կայացնելու ունակությանը:
Հայ ֆուտբոլիստները, ինչպես երեւում է ու դժվար թե որեւէ մեկի համար անակնկալ է՝ Եվրո 2019-ի մյուս թիմերի խաղացողների համեմատությամբ եվրոպական ակումբներում հայտնվելու ավելի քիչ շանսեր ունեն: Ինչպես կարելի է եզրակացնել սկաուտների կարծիքներից, նրանք բավական երկար են մնում հայկական առաջնությունում, որը, մեղմ ասած, չի փայլում բարձր մակարդակով ու որակով, եւ դա բացասաբար է ազդում նրանց աճի վրա: Սակայն մյուս կողմից որեւէ եվրոպական որեւէ թիմի դիտակետում հայտնվելն էլ անհնար չէ: Վառ օրինակ է այն, որ տարիներ առաջ՝ 2005 թ., «Այաքսի» ամենատես սկաուտները ֆուտբոլային առումով Եվրոպայի համար անհայտ Հայաստանից տարան 18-ամյա Էդգար Մանուչարյանին:
Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Երեւանում մեկնարկել է հուլիսի 14-ին: Եզրափակիչը 27-ին է: Մասնակցում են Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Չեխիան եւ Հայաստանը՝ որպես մրցաշարը հյուրընկալող երկիր: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզադաշտեր են հաճախում «Ռեալ Մադրիդի», «Ատլետիկո Մադրիդի», Դորտմունդի «Բորուսիայի», «Յուվենտուսի», ՊՍՎ-ի, Լեւերկուզենի «Բայերի», Բրեմենի «Վերդերի», «Զալզբուրգի» եւ այլ ակումբների սկաուտներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT