ՊՎԾ-ից եւ ՊԵԿ-ից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. Սոցապ ծառայության պետը մանրամասնում է վերջին ազատումների պատճառները

Տեւական ժամանակ է՝ մամուլում հրապարակումներ են լինում, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ապահովության ծառայությունում լարված իրավիճակ է, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը կոնֆլիկտի մեջ է ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի եւ պետի տեղակալ Արսեն Օհանյանի հետ:

Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն աշխատանքից ազատված է: Որոշ ժամանակ առաջ ազատվել էին նաեւ ծառայության պետի օգնականն ու օտարերկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների բաժնի պետ Նելլի Թորոսյանը:

Պարզվում է՝ նույնը սպառնում է ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանին, որը օրեր առաջ բաց նամակով դիմել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: Սոցիալական ապահովության ծառայությունում տիրող իրավիճակի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի հետ:

Պարոն Ղամբարյան, ո՞րն էր օրեր առաջ Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանին աշխատանքից ազատելու պատճառը: 

- Ես ճիշտ չեմ համարում ներքին աշխատանքային խնդիրները հանրային քննարկման առարկա դարձնելը, սակայն, միեւնույն ժամանակ չեմ կարող չպատասխանել Ձեր կողմից առաջադրվող հարցերին: Իմ նշանակումից կարճ ժամանակ անց ունեցա դժգոհություններ Արսեն Օհանյանի աշխատանքի հետ կապված: Դժգոհություններս ամրապնդվեցին, երբ իր համակարգման ենթակա բաժինների եւ վարչության որոշ աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավարների կողմից բարձրաձայնած հարցերն անձամբ ուսումնասիրեցի ու որոշակի հանձնարարականներ տալուց հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ կան թերացումներ: Թերացումները, մասնավորապես, վերաբերում էին ԱՊՀ երկրներ հարցումներ ուղարկելու բաժնում առկա կուտակումներին: Ես իրենց հանձնարարել էի զեկուցագիր գրել եւ ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են բաժնում, մոտ 948 հատ ժամկետանց գրություններ հայտնաբերվեցին, որոնք չէին ընթացքավորվել: Օհանյանի համակարգման ներքո գտնվող մյուս վարչությունը տեղեկատվական տեղխնոլոգիաների վարչությունն է: Հարկ է նկատի ունենալ, որ թե´ Արսեն Օհանյանը եւ թե´ Վանիկ Բաբաջանյանը, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում չեն գնահատել Ծառայության բնականոն գործունեությունն ապահովող և առաջնահերթ համարվող ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչի հետևանքով Էլեկտրոնային կենսաթոշակ տեղեկատվական համակարգի սպասարկման ծառայությունները ձեռք են բերվել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ 2019 թվականի հունիս ամսին: Մինչդեռ, ակնհայտ է, որ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում, հիմնական ծառայությունների ձեռքբերման գործընթացը պետք է սկսվեր եւ ավարտվեր 2018 թվականին: Ի դեպ, նշեմ, որ համակարգը, որը կոչված է ապահովելու կենսաթոշակ, նպաստ եւ այլ դրամական վճարների տեսակներ նշանակելու եւ վճարելու հետ կապված հիմնական գործառույթների իրականացումը, շուրջ կես տարի սպասարկվել է առանց պայմանագրի:

Եթե ծառայության պետի տեղակալը կամ գլխավոր քարտուղարը չեն գիտակցել, որ էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի համար պետական բյուջեից ուղղակիորեն չի կարող գումար չհատկացվել, դա նշանակում է կենսաթոշակների վճարում չիրականացնել: Երբ ներկայացնում են, որ ծառայությունն անխափան աշխատել է, դա այդպես չէ, երկրորդ, տվյալ կազմակերպության բարի կամքի դրսեւորման հիման վրա ձեւավորել պետական աշխատանք, կարծում եմ, ճիշտ չէ: Հաջորդ կարեւոր բացթողումը, որը կուզենայի մատնանշել, ներքին պորտալ էլեկտրոնային համակարգն է, որը եւս շատ կարեւոր է, մեր ներքին փաստաթղթաշրջանառության եւ այլ կարեւոր հարցեր է կարգավորում: Մրցույթ չի իրականացվել եւ երկու անգամ տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից գրություն է գրվել իմ անունով, որ խնդրում ենք 2019 թվականի առաջին եռամսյակի համար կատարված աշխատանքերի դիմաց վճարել: Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարն է սպասարկող կազմակերպությանը էլեկտրոնային կայքով իրազեկել խնդիրների կարգավորման անհրաժեշտության մասին: Մեզ մոտ սերվերային համակարգն ունի վերազինման կարիք, որի անհրաժեշտության մասին մինչ իմ նշանակումը որևէ գործողություն չի իրականացվել: Իր կատարած աշխատանքների մեջ, որքանով տեղյակ եմ, Օհանյանը մատնանշել է, որ իրենց կողմից է կատարվել սերվերային համակարգի տեխնիկական պայմանի մշակումը: Այդ եւ մնացած բոլոր աշխատանքները ժամկետներով արձանագրված են, թե երբ են կատարվել, դրանց մեծ մասը կատարվել է մայիս, հունիս ամիսների ընթացքում, ինչը վկայում է այն մասին, որ աշխատանքներն իրականացվել են իմ նշանակման ժամանակահատվածում, իսկ իրենք գրեթե մեկ տարի աշխատել են, բայց չեն արել: Կարող եք հարցնել տվյալ տեխնիկական պայմանի հանձնումը կատարող համապատասխան աշխատակիցներին, որոնց  համապատասխան հանձնարարականները տրվել էին իմ կողմից, իրենք հստակ կմատնանշեն, որ  իրենք են արել: Հարց է՝ Արսեն Օհանյանը որեւէ անմիջական մասնագիտական առնչություն ունեցե՞լ է, թե ուղղակի համապատասխան աշխատակիցները կազմել են, իսկ ինքը թղթերը հավաքել ու ասել է՝ սա ես եմ արել:

Տեղեկություններ կան, որ միջանձնային հարաբերություններն են նրա ազատման պատճառ հանդիսացել, այդպե՞ս է, եթե՝ ոչ, ապա ի՞նչը չի գոհացրել ձեզ:

- Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե իմ եւ Օհանյանի միջեւ կոնֆլիկտ է եղել, դա իրականությանը չի համապատասխանում: Կարծում եմ՝ որեւիցե աշխատակից չի կարող մատնանշել, որ բացի աշխատանքային քննարկումներից անձնական որեւիցե խոսակցություն ունեցած լինի ինձ հետ. եթե նույնիսկ իրենց կողմից դա թույլ տրվերմ ես առաջնորդվում եմ միայն պետության եւ պետականության շահերով եւ չեմ կարող ինձ իրավունք վերապահել պետական աշխատանքի լինելով հանդերձ գնալ միջանձնային հարցեր լուծելու: Բացառվում է այլ միջադեպը կամ վիրավորանք որեւէ մեկի հասցեին: Ես շատ հեռու եմ նման մակարդակից, ինձ համար դա չքննարկվող հարց է: Կարծում եմ, որ պետական պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ պետք է գիտակցի իր ծառայողական պարտականությունների արժեքը, կարեւորությունը եւ պատշաճ՝ պետական ծառայողին վայել վարքագիծ դրսեւորելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Արսեն Օհանյանի՝ պետական ծառայողին ոչ վայել վարքագծի դրսեւորումների մասին իրազեկվել եմ սոցիալական ցանցերից:

- Ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հետ կապված ի՞նչ խնդիրներ են առաջացել, վերջինս էլ բաց նամակով դիմել էր ՀՀ բարձրստիճան պաշտոնյաներին՝ պնդելով, որ անհիմն պատճառներով եք ցանկանում իրեն հեռացնել աշխատանքից: Տեղեկություններ կան, որ սոցապ ծառայությունում հեռացման ենթակա հաջորդ աշխատակիցը ինքն է: Պատշա՞ճ եք գնահատում Բաբաջանյանի աշխատանքը:

- Հստակ պատասխանեմ, Բաբաջանյանի աշխատանքն իմ կողմից գնահատվում է բացասական: Իր համակարգմանը ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներում առկա են բազմաթիվ բացթողումներ եւ չիրականացրած աշխատանքներ: Հիմնական բացթողումներց կցանկանայի նշել 2017 թվականին կնքված պայմանագրի եւ կատարված ծախսերի համաձայն ծառայությունում հոսանքի երկրոդ գծի շինարարությունը, որը մինչեւ անցած ամիս միացված չէր որոշակի սարքի ձեռքբերման պատճառով: Այսինքն, պետական բյուջեից կատարվել է ծախս եւ գրեթե 1,5 տարի չի ծառայել իր նպատակին: Երկրորդ կոպիտ բացթողումն այն է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսին ծառայության համապատասխան պետի կողմից տրված հրամանի համաձայն՝ պետք է գույքագրում անցկացված լիներ: Իմ նշանակումը եղել է 2019 թվականի մարտի 7-ին, գալուցս անմիջապես հետո ցանկացել եմ, որպեսզի գույքագրում իրականացվի, ինձ պատասխանեցին, որ իրականացվել է գույքագրում, ոչ մի խնդիր չկա: Առաջին իսկ հարցից պարզ դարձավ, որ որոշակի համակարգիչներ փաստացի տեղում չեն: Նյութական պատասխանատուն հանդիսանում է ցանկացած պետական մարմնի գլխավոր քարտուղարը, այսինքն՝ Վանիկ Բաբաջանյանը: Ուսումնասիրությունների ընթացքում պարզեցինք, որ կա դուրս գրված գույք, որը լավ վիճակի է, սակայն նշված է օգտագործման ոչ պիտանի: Մեզ մոտ խաթարված է եղել ընդհանուր գնումների ընթացակարգը, գլխավոր քարտուղարի կողմից չի կարեւորվել համապատասխան ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման գործընթացը: Այդ ամբողջն ամրագրված է փաստաթղթերով, որ մինչեւ այս պահը նույնիսկ մրցույթներ են ընթացքի մեջ, որ տարին արդեն կիսվել է, մրցույթ չի իրականացել: Շուրջ երկու ամիս ծառայությունը տնտեսական ապրանքներ չի ունեցել եւ աշխատակիցները բազմաթիվ դժգոհության առիթներ են ունեցել:

- Մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ դուք մտերիմ հարաբերություններ ունեք ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ: Նշվում է, որ նա է ձեզ հովանավորում, որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:

- Հայկ Սարգսյանի հետ ծանոթացել եմ 2018 թվականի հունիսի վերջին, Պետական վերահսկողական ծառայությունում: Մենք բարի դրացիական եւ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ես շատ հարգում եմ պարոն Սարգսյանին եւ կարծում եմ՝ ամենաակտիվ հեղափոխականներից մեկն է: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից ինձ հովանավորելուն, ես երբեւիցե հովանավորներ չեմ ունեցել եւ երբեւիցե նման ձեւով չեմ առաջնորդվել, դա չի մտնում իմ սկզբունքների մեջ: Ես առաջնորդվում եմ իմ գիտելիքներով եւ պետական մտածելակերպով, կարծում եմ՝ մինչեւ այս պահը դա ինձ հաջողություն է բերել: Չեմ կարծում, որ հովանավորությամբ որեւիցե մեկը կարող է երկար ճանապարհ անցնել: ՊՎԾ-ում իմ նշանակումը բացարձակապես կապված չէր պարոն Սարգսյանի հետ:

- Դուք աշխատել եք ե՛ւ ՊՎԾ -ում ե՛ւ ՊեԿ-ում, ի՞նչ պատճառով են ձեզ աշխատանքից ազատել:

- Պետական եկամուտների կոմիտեում աշխատել եմ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում որպես բաժնի պետի տեղակալ: 2018 թվականի մարտի 1-ին ազատվել եմ զբաղեցրած  պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Որոշակի շահագրգիռ մարդիկ, որոնք ցանկանում են սեւացնել եւ վարկաբեկել ինձ, նախ, թող կենսագրությանս ծանոթանան, այնուհետեւ կարծիքներ հայտնեն: Ինչպես իրենք են սիրում մատնանշել՝ օդում կախված լուրերի համաձայն, խնդրում եմ, եթե կա որեւիցե նման տեղեկատվություն, թող ներկայացնեն համապատասխան մարմիններին: ՊՎԾ-ից եւս դուրս եմ եկել իմ սեփական դիմումի համաձայն, որոշակի դիտարկումների հետ համամիտ չլինելու պատճառով: Եվ վերջում մի բան նշեմ, պետական ծառայությունը ժամանցի կամ անգործություն դրսեւորելու վայր չէ, քանի որ երբեմն դրա հետեւանքները կարող են լինել անդառնալի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13984 դիտում

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել