Երևան
12 °C
Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Անտոնիո Բլանկոն տպավորված է Հայաստանից: Ճիշտ է՝ «Ռեալ Մադրիդի» պատանեկան՝ «Խուվենիլ Ա», թիմի ավագը Երեւանում զբաղված է հիմնականում Եվրո 2019-ի մարզումներով ու հանդիպումներով, սակայն հասցրել է զբոսնել կենտրոնով եւ կարծիք կազմել քաղաքի ու բնակիչների մասին: Այս օրերին Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների թիմը վերականգնվում է խմբային փուլի վերջին տուրի Իտալիայի դեմ հանդիպումից հետո: Այդ խաղում առաջին կեսից հետո պարտվում էր 0:1 եւ բարդ պայքարում կարողացավ հաղթել (2:1) ու կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերել: Եզրափակչում հայտնվելու համար այս թիմը մրցելու է Ֆրանսիայի դեմ եւ այժմ պատրաստվում է այդ խաղին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 19-ամյա ֆուտբոլիստը խոսեց Եվրո 2019-ի, այդ մրցաշարում իրենց առջեւ դրված նպատակների, Հայաստանի, իր ապագայի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ սպասելիքներ ունի «Ռեալի» 2-րդ թիմում՝ «Կաստիլյայում», ելույթներից. այնտեղ է հանդես գալու հաջորդ՝ 2019-20, մրցաշրջանից:
- Շատ կարեւոր մրցաշար է, քանի որ պայքարում ենք Եվրոպայի լավագույնների դեմ: Ի վերջո կարեւոր է ինչպես անձամբ ինձ, այնպես էլ թիմի համար: Ձգտում ենք Եվրոպայի չեմպիոն դառնալ:
- Եվրո 2019-ում մինչեւ հիմա ո՞րն է եղել ձեր ամենադժվար հանդիպումը:
- Բոլոր հանդիպումներն էլ բարդ են, քանի որ ուժեղ հավաքականներ են մասնակցում: Ճիշտ է՝ պետք է նշել, որ Իտալիայի դեմ խաղը շատ բարդ ստացվեց, քանի որ որոշվում էր կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը: Եվ կիսաեզրափակիչն էլ բարդ է լինելու, որովհետեւ գիտենք, որ Ֆրանսիան շատ ուժեղ մրցակից է: Հույս ունենք, որ կհաղթենք ու եզրափակիչ դուրս կգանք: Բարդ հանդիպում է լինելու: Պայքարելու ենք ուժեղ մրցակցի դեմ, եւ մենք էլ պատրաստ ենք եւ փորձելու ենք ամեն ինչ լավ անել, որպեսզի հայտնվենք եզրափակչում:
- Իտալիայի դեմ խաղի ժամանակ, եղե՞լ է պահ, որ մտածեք, որ գուցե չանցնեք կիսաեզրափակիչ:
- Այո՛, հատկապես այն բանից հետո, երբ մեզ գոլ խփեցին: Ամեն դեպքում գիտեինք, որ առջեւում 2-րդ խաղակեսն էր, վստահ էինք մեր խաղի վրա, քանի որ լավ ենք խաղում: 2-րդ կեսում շատ լավ խաղացինք, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ուզում էինք, եւ անցանք կիսաեզրափակիչ:
- Խմբային փուլում խաղացել եք Պորտուգալիայի դեմ (1:1), եւ գուցե եզրափակչում էլ Իսպանիա-Պորտուգալիա դիմակայություն լինել:
- Այո՛, կարող է այդպես ստացվել: Երկու ուժեղ հավաքականներ ենք եւ երկուսս էլ եզրափակչում հայտնվելու շանսեր ունենք:
- Իսկ ի՞նչ կարծիք ունեք ձեր մրցակիցներից Հայաստանի ընտրանու մասին:
- Լավ հավաքական է, ինչպեսեւ մենք, պայքարեց առաջին կեսում, որը մեզ համար բարդ ստացվեց: Մեզանից ջանքեր պահանջվեցին առաջին գոլը խփելու համար: Հետո հավասարեցրին հաշիվը, բայց մենք, կարծում եմ, ավելի ուժեղ էինք այդ խաղում եւ կարողացանաք հաղթել:
- Ի՞նչ պետք է անի Հայաստանի թիմն ավելի լավ արդյունքների հասնելու համար:
- Պետք է կամաց-կամաց առաջ շարժվել: Կարծում եմ՝ զարգանում են եւ կարծում եմ՝ ամեն ինչ բավական լավ են անում: Աստիճանաբար կստացվի ցածր տարիքային խմբերում ավելի մեծ արդյունքների հասնել:
- Իսպանիայի համար ձախողո՞ւմ կլինի, եթե Եվրո 2019-ի չեմպիոն չդառնաք:
- Ձախողում չի լինի, բայց իհարկե հաղթելու մեծ հույսեր ունենք, քանի որ արդեն հաղթել են մինչեւ 17 տարեկանների մրցաշարում: Գիտենք, որ բարդ է լինելու, որովհետեւ Եվրոպայի լավագույնների դեմ ենք պայքարում: Պետք է մեծ ուշադրություն դարձնենք յուրքանչյուր մանրուքի վրա, որպեսզի կարողանանք չեմպիոն դառնալ: Մեր երազանքն է չեմպիոն դառնալը եւ կարծում եմ՝ լավ սերունդ ունենք, որպեսզի կարողնանք անել դա:
- Այս ընթացքում մարզվում եք Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Ի՞նչ կարող եք ասել ՀՀ-ում ենթակառուցվածքների մասին:
- Մարզադաշտերը շատ լավն են, եւ դա մեր օգտին է, հիանալի է: Մարզաբազան էլ շատ լավն է, ինչը մեզ լավ մարզվելու եւ մեր աշխատանքն անելու հնարավորություն է տալիս:
- Իսկ ընդհանրապես Հայաստանի, մարդկանց մասին ի՞նչ տպավորություններ ունեք:
- Մի երկիր է, որը մեզ շատ է դուր եկել՝ չնայած շոգին (խմբ. ծիծաղում է): Մարդիկ շատ բարեհամբույր են, եւ երկիրն էլ հրաշալի է: Զբոսնել ենք կենտրոնում, հիանալի է: Ինչպես նշեցի, մարդիկ բարեհամբույր են, եւ ամեն ինչ գերազանց է:
- Ի՞նչ եք հասցրել տեսնել՝ բացի Հանրապետության հրապարակից:
- (Խմբ. ծիծաղում է) ոչինչ:
- Այստեղ գեղեցիկ վայրեր կան:
- Այո՛, շատ գեղեցիկ է, այս տարածքում շատ գեղեցիկ է, եւ մեզ շատ է դուրս գալիս:
- Հայաստանի մասին մինչեւ այստեղ գալն ինչ-որ տեղեկություն ունեի՞ք:
- Ո՛չ (խմբ. ժպտում է), ոչինչ չգիտեինք, քանի որ նախկինում երբեք այստեղ չենք եղել: Բայց շատ ենք հավանել, եւ հույս ունեմ, որ նորից կայցելեմ Հայաստան: Հուսով եմ՝ ապագայում կկարողանամ պարզապես այցելել, արձակուրդ անցկացնել, քանի որ շատ դուր գալիս:
- Գիտե՞ք՝ այստեղ շատ են «Ռեալ Մադրիդի» ու «Բարսելոնայի» երկրպագուները:
- Գիտենք, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի ամենամեծ ակումբներից են եւ շատ երկրպագուներ ունեն ողջ աշխարհում: Շատ գոհացուցիչ է, որ այդքան մարդ է հետեւում նրանց: Կան բազմաթիվ երեխաներ, որոնք ցանկանում են հանդիպել մեզ հետ, լուսանկարվել, իսկ մեզ համար էլ մեծ հպարտություն է, որ երեխաներն ուրախանում են:
- «Ռեալի» ու «Բարսայի» հակամարտությունն ինչպիսի՞ն է ավելի ցածր տարիքային խմբերում: Նո՞ւյնն է, ինչ առաջին թիմերի դեպքում:
- Այո՛, ի վերջո Իսպանիայի 2 լավագույն ակումբներն են, եւ ինչպես պրոֆեսիոնալ մակարդակում, այնպես էլ երիտասարդական եւ պատանեկան թիմերում մրցակությունը նույնն է: Բոլոր տարիքային խմբերում էլ Կլասիկոն Կլասիկո է, եւ դրանք հանդիպումներն են, որոնց ողջ աշխարհն է ցանկանում մասնակցել: Բոլորիս էլ դուր է գալիս խաղալ այդպիսի խաղերում, որովհետեւ դրանք գեղեցիկ են, որովհետեւ մրցում ես այնպիսի խաղացողների դեմ, որոնք քո մակադրակի են:
- Իսկ «Ռեալում» ինչպիսի՞ն են առաջին թիմի ու ավելի ցածր տարիքային խմբերի թիմերի խաղացողների հարաբերությունները:
- Ես ինքս դեռեւս այդքան էլ շատ շփումներ չեմ ունեցել առաջին թիմի հետ: Սակայն, եթե ինչ-որ խաղացող խաղա նրանց հետ, խնդիր չի լինի: Բոլորը շատ բարեհամբույր են, բոլորն էլ նույն մասնագիտությամբ են զբաղվում, եւ ի վերջո բոլորս անում ենք այն, ինչ սիրում ենք:
- Ի դեպ առաջին թիմի մասին. անցած մրցաշրջանը շատ վատ դասավորվեց: Ի՞նչ սպասելիքներ ունեք գալիք մրցաշրջանից:
- Հույս ունենք, որ կշարունակի տիտղոսներ նվաճել, ինչպես միշտ արել է: Եվ վստահ եմ, որ ֆանտաստիկ մրցաշրջան է սպասվում բոլոր մարդրիդիստների համար:
- Զրույցի սկզբում նշեցիք, որ Եվրո 2019 Ձեզ համար կարեւոր է նաեւ անձնական առումով: Մրցաշարին ներկա գտնվող գործակալները Ձեզ հետ կապ հաստատե՞լ են:
- Ո՛չ, որովհետեւ այս պահին կենտրոնացած ենք մրցաշարի վրա: Ոչ մի կապ չենք հաստատել: Այս պահին մտածում եմ միայն չեմպիոն դառնալու մասին:
- Իսկ ապագա կարիերայի մասին մտածո՞ւմ եք, հնարավո՞ր է հեռանաք «Ռեալից»: Նման մտքեր կա՞ն:
- Ինչպես նշեցի, կենտրոնացած եմ մրցաշարի վրա: Իմ ակումբը «Ռեալը Մադրիդն» է, եւ շատ գոհ եմ այնտեղ: Հույս ունեմ՝ դեռ երկար տարիներ կմնամ այնտեղ:
- Փորձելու եք հայտնվել առաջին թիմում...
- Իմ երազանք է մի օր «Ռեալի Մադրիդի» առաջին թիմում խաղալը: Բայց այս տարի պետք է լինեմ «Կաստիլյայում», պետք է աշխատեմ այնտեղ, կենտրոնացած լինեմ, փորձեմ ամեն ինչ լավ անել, որպեսզի մի օր կարողանամ իրականացնել այդ երազանքը:
- Դուք Խուվենիլ Ա-ի ավագն եք: Ի՞նչ դա Ձեզ համար նշանակում:
- Ինձ համար մեծ նշանակություն ունի, թիմին առաջնորդելու պարտականությունը ստանձնելը կարեւոր քայլ է: Լավ մրցաշրջան ստացվեց: Թեեւ չկարողացանք տիտղոս նվաճել, բայց ընդհնուոր առմամբ բավական լավ ստացվեց, եւ գոհ ենք:
- Եվ ի՞նչ նպատակներ կան առաջիկա մրցաշրջանի համար:
- Ինչպես նշեցի, խաղալու եմ «Կաստիլյայում»: Փորձելու եմ խաղալ հնարավորինս շատ, մրցել լավագույնս: Դա ավելի բարձր մակարդակ է, մակարդակ է, որտեղ հանդիպում ես տարիքով ավելի մեծերի հետ, պետք է կարողանաս լավագույնս դրսեւորել քեզ:
- «Ռեալ Մադրիդի» առաջին թիմում հայտնվելու ի՞նչ շանսեր ունեք:
- Աշխատելու եմ այդ ուղղությամբ, իսկ դա որոշելու է պատասխանատվությունը գլխավոր մարզչինն է (խմբ. Զինեդին Զիդանը): Նա է որոշելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT