ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար

Անցյալ տարվանից Հայաստանի միգրացիայի ոլորտում պահպանվում է դրական դինամիկա: 2019 թ-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանից արտագաղթի ցուցանիշը կրկին նվազել է: Այսպես, այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ երկրից ելքի ցուցանիշը մոտ 2334-ով գերազանցում է մուտքերը: Այս ցուցանիշը շուրջ 4 հազարով զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ելքերի թվին, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել էր -37 625 մարդ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն սալդոն հաշվելիս Վիճակագրական կոմիտեն հիմնվում է սահմանային հատումների էլեկտրոնային հաշվարկման համակարգի տվյալների վրա:

Պատկերը հայտնի է դառնում տարեվերջին

Թեեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն կիսամյակային տվյալները հրապարակելու է երկու օրից՝ հուլիսի 25-ին (կիսամյակային նախնական օպերատիվ տվյալները, իսկ հաջորդ ամսի 5-ին՝ արդեն դրանց բացվածքը), Արմեն Ղազարյանը տրամադրեց տեղեկատվություն նաեւ ՀՀ քաղաքացիների՝ երկրից ելքերի ու մուտքերի վերաբերյալ: Այստեղ եւս պահպանվում է դրական դինամիկա: «Այս տարվա վեց ամիսների տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների ելքերը երկրից 44 409-ով գերազանցում են մուտքերին: Այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելի բարցր էր՝ 50 784, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում՝ 75 625»,- ասաց միգրացիոն ծառայության ղեկավարը՝ նշելով, որ կիսամյակային տվյալների վրա պետք չէ շատ ուշադրություն սեւեռել, քանի որ միգրացիայի ընդհանուր պատկերը հայտնի է դառնում տարեվերջին:

«Սրանք սեզոնայնությամբ պայմանավորված տվյալներ են, որոնցից հեռուն գնացող հետեւություններ չի կարելի անել: Սակայն մեկ բան կարելի է ասել, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ պահպանվում է դրական դինամիկա այս ոլորտում, ինչը կարեւոր է: Իհարկե, խզվածքը դրական առումով այնպիսին չէ, ինչպիսին անցյալ ու նախանցյալ տարիների վեց ամիսների տվյալների միջեւ, սակայն դրական դինամիկան ակնհայտ է: Մասնագետների կարծիքով, կարեւորը դրական դինամիկայի պահպանումն է, որն այլ գործիքների հետ համադրմամբ էականորեն հեշտացնում է երկրում դեմոգրաֆիական իրավիճակի մեղմումը», - ասաց Արմեն Ղազարյանը:

Միեւնույն ժամանակ հետաքրքրական է այն, որ ռուսաստանյան որոշ աղբյուրներ հայտնում են Հայաստանից դեպի Ռուսաստան ներգաղթյալների աճի մասին, որը հակասում է ՀՀ պաշտոնական տվյալներին: Այն է՝ 2019 թ-ի հունվար-ապրիլին ՀՀ-ից ՌԴ ներգաղթյալների թվի աճ է գրանցվել, ասվում է «Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մշտադիտարկում» զեկույցում: Թեպետ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին վեց ամսում ՀՀ քաղաքացիների արտագաղթն անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է:

Համաձայն զեկույցի տվայլների, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 12 հազարով։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 4,9 հազար: Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։

Այս տվյալների հետ, որը հրապարակված է «Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մշտադիտարկում» զեկույցում, համամիտ չեն Հայաստանի միգրացիոն ծառայությունում: «Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ մեթոդաբանությամբ են կատարվում չափումները եւ դրանց վերլուծությունը: Համաձայն Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալների՝ 2017 թ-ի առաջին կեսին ՌԴ-ում հաշվառված ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 316 հազար: 2018-ի նույն ժամանակահատվածում այն հասել է 326,5 հազարի, իսկ ահա այս տարվա վեց ամիսների տվյալներով՝ այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 303 հազարի», - նշում են միգրացիոն ծառայությունում՝ տարակուսելով, թե այս տվյալների ֆոնին վերնոշյալ զեկույցի եզրակացություններն անհասկանլի են:

ՀՀ միգրացիոն ծառայությունում նշում են, որ վերջին երեք տարում Ռուսաստանում օրինական աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը եւս նվազել է՝ 2017 թ-ի առաջին կիսամյակի 115,8 հազարից 2019 թ-ի նույն ժամանակահատվածում հասնելով 106 հազարի:

Արտագաղթելն «իդեա ֆիքս» էր

Հայաստանի միգրացիոն ցուցանիշներում արդեն երկրորդ տարին անընդմեջ ֆիքսվող դրական տեղաշարժերը նաեւ հանրության շրջանում որոշակի սպասելիքների ձեւանվորման եւ ՀՀ-ից արտագաղթելու տրամադրությունների անկման ցուցիչ է: Դեռեւս մի քանի տարի առաջ, համաձայն տարբեր սոցիոլագիական հետազոտությունների, Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսի մոտ գերակայում էր (հնարավորության դեպքում) արտագաղթելու ցանկությունը: Այս միտումը հատկապես նկատելի էր երիտասարդության շրջանում:

Նման ցանկություն ունեցող երիտասարդների շարքում էր նաեւ ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ Կարեն Թովմասյանը: Վերջին մի քանի տարիներին Հայաստանից արտագաղթելն իր համար «իդեա ֆիքս» էր դարձել, սևեռվել էր այդ մտքի վրա ու տարբերակներ էր որոնում: Այդ ժամանակ ընդդիմադիր հայացների տեր Կարեն Թովմասյանը, որը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ է, ցանկանում էր արտագաղթել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատճառներով: Հայաստանից արտագաղթը հիմնականում սոցիալ-տնտեսական պատճառներով է պայմանավորված (հիմնականում՝ Ռուսաստան), սակայն քիչ չէին նաեւ քաղաքական պատճառներով հեռացածները՝ հատկապես տարբեր եվրոպական երկրներ:

Համաձայն Եվրոստատի տվյալների, որ 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։ 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում: Եվրոստատի տվյալներով՝ 2018 թվականին ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 6805, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 3 անգամ նվազել է այդ թիվը:

Կարեն Թովմասյանն ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ հասցրել էր երկրորդ մագիստրոսական կրթությունը ստանալ տարածաշրջանի լավագույն լրագրողական դպրոցներից մեկում, Գերմանական արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ երկամսյա պրակտիկա էր անցել Բեռլինում, ԵՄ ֆինանսավորմամբ կես տարի վերապատրաստվել էր Ստամբուլում Հրանտ Դինքի հիմնադրամի կրթաթոշակառույի կարգավիճակում, և, կարելի է ասել, իրեն պատրաստ էր զգում դրսում ապրելու ու աշխատելու համար:

«Արտագաղթի ինձ մղում էր ոչ թե սոցիալական վիճակը, որը միշտ էլ բավական լավ է եղել Հայաստանյան կյանքի պայմաններում, այլ նախևառաջ քաղաքական իրավիճակը, կեղծվող ընտրությունները, քաղաքական բեսպրեդելը, հեռանկարների բացակայությունը, անպաշտպանությունը և իշխանական ցինիզմը: Պարզապես զզվել էի այդ ամեն ինչից ու ուզում էի գնալ երկրից, ուր պատահեր, ինչ պայմաններով էլ պատահեր ուղղակի գնայի», - մեր զրույցում պատմում է Կարենը, որը մտափոխվել է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո:

Ինչո՞ւ մտափոխվեց

«Երբ սկսվեց Թավշյա հեղափոխությունը առաջին երկու օրերին թերահավատ էի, ավելին ծայրահեղ բացսաբար էի տրամադրված ընդդիմության լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որի հետ ժամանակին շատ լավ հարաբերություններ էի ունեցել լինելով Իմպիչմենթ կամ Այլընտրանք քաղաքական ուժի համակիր, հետագայում նաև Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երիտասարդական շտաբի անդամ և ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, որին 2012-ին միացել էր նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը», - պատմում է նա:

«…Սերժ Սարգսյանի հրաժարականից ու հեղափոխությունից մի քանի օր անց, հասկացա նաև, որ Հայաստանից արտագաղթելու միտքն էլ է չքացել, որովհետև բացվում էին նոր հնարավորություններ ու նոր հեռանկարներ», - նշում է նա:

Բացի այն, որ հեղափոխությունից մի քանի ամիս անց ավելի լավ ու ավելի բարձր վարձատրվող աշխատանքի հրավեր է ստացել ոչ պետական՝ հասարակական ոլորտում, Կարենի կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել: «Մնացել եմ իմ քաղաքական հայացքներին ու սկզբունքներին հավատարիմ, քաղաքական թիմս այլ ակնկալիքներից դրդված չեմ փոխել, անհատապես ոչինչ կարելի է ասել չեմ շահել հեղափոխության արդյունքում, երբևէ չեմ փորձել գործի դնել իշխանության թե գործադիր և թե օրենսդիր մարմիններում ունեցածս կապերը  ու պայքարիս ընկերներին օգտագործել և ինձ համար շահեկան առաջարկներ ստանալ, բայց մենակ այն, որ հաղթանակ ենք տարել, ինձ էլ եմ ինչ որ չափով պատասխանատում համարում երկրի ապագայի համար:

Նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացվել, որից պետք է փորձել օգտվել, կառուցել ավելի ազատ մրցակցային դաշտ, ժողովրդավարական հասարակություն և մարդու իրավունքներիը ավելի լավ պաշտպանող և հարգող երկիր: Հենց այդ պատասխանատվության զգացումն է, որ ինձ պահում է Հայաստանում», - եզրափակում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8708 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը