Երևան
12 °C
Ռուսաստանում օրենսդիր մարմնին ավելի մեծ լծակներ տալու վերջերս սկսած քննարկումներում անդրադարձ է կատարվել Հայաստանի օրինակին: Բանն այն է, որ դիտարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արդեն վարչապետի կարգավիճակում իշխանության երկրաձգման քողարկված հնարավորություն 2024 թվականից հետո:
Շաբաթներ առաջ ՌԴ խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց երկրի մայր օրենքում՝ Սահմանադրությունում, փոփոխություններ կատարելու և օրենսդիր մարմնին ավելի շատ լծակներ տրամադրելու հնարավորությունը։
Հուլիսի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ չեն պատրաստվում անցնել կառավարման խորհրդարանական մոդելի՝ ընդգծելով, որ խորհրդարանական մոդելին անցնելուց հետո Հայաստանում «ամեն ինչ այնքան էլ հարթ չէ»:
Խոսելով պետության կառուցվածքի մասին՝ նա արձագանքել է այն լուրերին, թե արդյոք Ռուսաստանը շարժվում է դեպի խորհրդարանական երկիր և նշել, որ՝ ոչ: Միևնույն ժամանակ նա ասել է, որ սատարում է խորհրդարանի դերի բարձրացմանը:
Մատվիենկոյի խոսքով, պետությունը հիմնված է ավանդույթների, պատմության, մշակույթի վրա և «հաշվի չնստել դրա հետ չի կարելի»: «Աշխարհում կան հաջողված խորհրդարանական պետությունների օրինակներ, բայց դրանք այդքան էլ շատ չեն և հաջողված օրինակներ կան այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը և պետական ժողովրդավարական ինստիտուտները ավելի քան 100 տարեկան են: Մեր գործընկերները Հայաստանում որոշում կայացրեցին անցում կայացնել դեպի կառավարման խորհրդարանական մոդել, բայց, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ հարթ չէ, հեշտ չէ: Ես անկեղծ մաղթում եմ նրանց հաջողություն, որպեսզի իրենց մոտ ամեն ինչ ստացվի»,- ընդգծել է Մատվիենկոն:
Bloomberg լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Կրեմլը քննարկում է նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտից հետո նրա կառավարումը խորհրդարանի լիազորություններն ընդարձակելու եղանակով երկարաձգելու տարբերակը։
Վոլոդինն առաջարկում է Պետդումային ընձեռել Ռուսաստանի կառավարության ձևավորմանը մասնակցելու իրավունք։
Այս տարվա ապրիլին նա արդեն մեկ անգամ խոսել է դրա մասին՝ գանգատվելով, թե «պատգամավորները չունեն կառավարության կազմը հաստատելու հարցում դերակատարության հնարավորություն»։ Երեկ նա այդ թեմայով ծավալուն հոդված է հրապարակել "Парламентская газета" թերթում։
Պուտինի պաշտոնավարումն ավարտվում է 2024 թվականին, և նա այլևս չի ունենա ևս մեկ անգամ նախագահ առաջադրվելու իրավունք։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ, հարցի լուծման տարբերակներից մեկը վարչապետի պաշտոնն է, սակայն դա տեղի չի ունենա այնպես, ինչպես նախկինում, երբ Պուտինը դարձավ կառավարության ղեկավար, իսկ Դմիտրի Մեդվեդևը՝ նախագահ։
Նոր սցենարով ենթադրվում է, որ Պուտինը կդառնա վարչապետ, նախագահի լիազորություններն էապես կսահմանափակվեն, Պետական դումայում շեշտակի կավելանա ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թիվը։
The Bell պարբերականն էլ նշում է, որ երկրի վարչապետին այդ դեպքում Պետական դուման է ընտրելու։
Սա ընդամենը սցենարներից մեկն է, ռուսաստանցի վերլուծաբանները չեն բացառում նաև այսպես կոչված «ղազախական տարբերակը», ըստ որի՝ ավարտելով աշխատանքը նախագահի պաշտոնում՝ Պուտինը օրենսդիր իշխանության կողմից կստանա «ազգի առաջնորդի» կոչում և այդ կարգավիճակով կշարունակի ղեկավարել Ռուսաստանի Դաշնությունը։
Ռուսաստանցի փորձագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը հակված է կարծելու, որ Վլադիմիր Պուտինը 2024 թ-ից հետո դժվար փնտրի ձեւաչափեր կառավարման «հինգերորդ ժամկետի» համար:
«Կարծում եմ, այս տարիների ընթացքում նա փորձելու է կառուցել այնպիսի ներքաղաքական կառուցակարգեր, որպեսզի 2024 թ-ին ստիպված չլինի մտածել՝ մնա՞լ, թե՞ հեռանալ: Խոսքը փոխարինողի, ժառանգորդի փնտրտուքի ու պատրաստման, ներքաղաքական իրավիճակի այնպիսի վերափոխման մասին է, որ պետությունը հնարավոր լինի կառավարել առանց ուղղակի մասնակցության: Սա բարդ խնդիր է, քանի որ Ռուսաստանը կառավարման բարդ համակարգով պետություն է: Ես կարող եմ սխալվել, բայց ես այդպես եմ կարծում: Պուտինը չի ցանկանում մշտապես, մինչեւ խոր ծերություն նստել գահին, ինչպես արեց Նազարբաեւը կամ Զիմբաբվեի նախկին առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն: Նա այլ կերպ է պատկերացնում իր քաղաքական կարիերայի ավարտը: Եթե նա ստիպված լինի մնալ իշխանության 2024 թ-ից հետո, ապա դա լուրջ խնդիր կլինի հենց Պուտինի համար», - եզրափակեց նա մեր զրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ
Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ
Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ
Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը
Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան
Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք
Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները
Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին
Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան
Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ
Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո
Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ
Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար
ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ ստացող ուսուցիչներ և զինվորականներ. վարչապետ
Քննարկում ենք ԵՄ-ի ներգրավվածության ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում․ Փաշինյան
Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում. վնասվածքներով հոսպիտալացվել են եղբայրներ
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 34-րդ տարեդարձին
ՀՀ ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում, 2-րդ թունելն է փորվել. տեսանյութ
Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում
Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT