Էջմիածնի քաղաքապետարանում 7 տարի շարունակ աշխատանքի չհաճախող անձը 5.3 մլն դրամ աշխատավարձ է ստացել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության  ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության  վարչության վարույթում  Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն  կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված համայնքի նախկին ղեկավարի ցուցումով 2011թ. հունվարի 1-ից այլևս աշխատանքի չհաճախող անձը շարունակել է մինչև 2018թ. հունիս ամիսը գրանցված լինել «Մշակույթ» ՀՈԱԿ-ի արտաքին կապերի գծով պատասխանատուի պաշտոնում և նրան ՀՈԱԿ-ի տնօրենների կողմից հատկացվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ, աշխատանքի այցելության վերաբերյալ կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

ՆՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքեր, պարզվել դրանց կատարման մեխանիզմը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա՝ որպես հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:

Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս՝ որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես  կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝  Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:

Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան, որպես աշխատավարձ, վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի  նյութական վնաս:

Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում, որպես փողոցի հավաքարար, աշխատանքի է ընդունել  համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան, որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:

Բացի այդ,  համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա  Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

«Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):

Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4793 դիտում

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ