Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է դրան, նաեւ մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները, մասնավորապես՝ գրագողության վերաբերյալ:
Նա ընդունել է, որ իր դոկտորական ատենախոսության մեջ կան խնդիրներ: Ընդգծել է, որ դրանք միայն տեսական մասում են, իսկ հետազոտական ամբողջ հատվածի հեղինակն ինքն է:
«Շատ են խոսում գրագողություն մասին: Ցավոք, ոլորտը կարգավորող օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա: Այն շահարկումները, որ կատարվում են՝ կապված գրագողության եւ այլնի հետ, իրականում վերաբերում են ատենխոսության տեսական հատվածի այն գաղափարներին, մտքերին, որտեղ հղումների հետ կապված կան խնդիրներ կամ հղումները բացակայել են, որոնց հետ կապված կարող են նաեւ մի շարք պատճառներ լինել»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը` հղում անելով չափանիշների հստակության բացակայությանը, երբ հստակ չէ՝ ինչն է գրագողություն եւ ինչը՝ չէ:
«Ցավոք, մենք իրական գիտական հետազոտությունների դաշտը կերտում ենք, ըստ էության, զրոյից։ Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչեւ հիմա պաշտպանվել են եւ որոնցում որեւէ խնդիր չի եղել, համաշխարհային տնտեսագիտության առումով 99 տոկոս դեպքերում ունեցել են զրոյական արժեք։ Եվ մենք փաստացի ձեւավորել ենք տնտեսագիտության, հետազոտությունների մի համակարգ, բայց աշխարհի համար ճանաչելի եւ ընկալելի չի եղել, թե մենք ինչով ենք զբաղված»,- կարծիք է հայտնել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը:
Նա ասել է, որ ռեկտորի պարտականությունները ստանձնելուց հետո էլ շարունակել է աշխատել իր ու իր դոկտորական ատենախոսության վրա, եւ «հետազոտության իրական հատվածները, որոնք արտագրության կամ գրագողության հետ կապ չունեն», այժմ ուղարկել է ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերի:
«Այս ամբողջ իրականությամբ հանդերձ, գտնվում են մարդիկ, որոնք սեփական ատենախոսության հեղինակը չեն, բայց հայտարարում են, որ իմ ատենախոսության տեսական հատվածում կան հղումների հետ կապված խնդիրներ։ Եվ այս ամբողջը ներկայացնում են այնպիսի լույսի ներքո, որ բոլորը լսեն եւ ասեն՝ վայ, ատենախոսությունը արտագրված է»,- զուգահեռ է անցկացրել Ռուբեն Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում չկա գիտական աստիճանից զրկելու կարգ: Նման կարգ մշակվելու դեպքում պատրաստ է հրաժարվել դոկտորի գիտական աստիճանից:
Ինչ վերաբերում է դասախոսների՝ վերջերս անցկացված մրցույթին, որը նույնպես դասախոսների շրջանոմ դժգոհությունների տեղիք էր տվել, ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ նախկին դասախոսներից 58-ը չեն ստացել մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունը, եւս 20-ը չի մասնակցել մրցույթին: Նույն մրցույթի արդյունքում տնտեսագիտական համալսարանում կդասավանդի շուրջ 100 նոր դասախոս: Մրցույթի արդյունքները Ռուբեն Հայրապետյանը համարել է հրաշալի ու վստահեցրել, որ դա տեսանելի կդառնա արդեն սեպտեմբերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT