Ինչքան ճանաչված մարդ կա, պիտի պախարակեն․ սուտ տարածում ա, թե գեներալ Սեյրանին պառկացրին գետնին․ Սեյրան Սարոյան

20/08/2019 schedule13:54

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր առանձնատանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել այն հրապարակումներից հետո, որոնց համաձայն ոստիկանները խուզարկել էին իր առանձնատունը։

Սարոյանն այդ հրապարակումներից կարծես փոքր-ինչ բարկացել է, որովհետեւ իր պնդմամբ՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

Նախկին պատգամավորը մինչ հարց ու պատասխանին անցնելը ասաց, թե որքան շատ է սիրում լրագրողներին ու հարցրեց՝ առանց իրենց՝ ՀՀԿ-ականների, ինչպե՞ս է կյանքը, ուրա՞խ է Ազգային ժողովում։ Ապա իր խոսքը սկսեց մտահոգությամբ, թե շատ վատ երեւույթներ են սկսվել մեր երկրում․

«Սաղ ազգը ելավ, կանգնեց, արեցինք թավշյա հեղափոխություն, որ սաղս իրար սիրենք, հարգենք, ագը միանա, լավ լինի ամեն ինչ, բայց տեսնում ենք սաղ բամբասում են իրար, որ սայթը մտնում ես, սաղ իրար քֆուր-քյաֆար, խայտառակություն, ինչքան ճանաչված մարդ կա, պիտի խայտառակեն, պախարակեն, չգիտես՝ էդ ինչ ուժեր են, ովքեր են, շատ վատ երեւույթ ա»,- ասաց Սարոյանը՝ հավելելով, որ մի անգամ էլ իր հետ կապված է նման փորձ եղել ու ինքը չգիտի՝ ում կողմից։ Նա լրագրողներին խնդրեց հետաքննություն անել, պարզել այդ անձանց ինքնությունը, իմանալ՝ ովքեր են «մեր ազգի գեներալներին, արվեստագետներին փորձում փչացնել»․

«Ի՞նչ ա մեր ուզածը, ուր ենք գնում սենց, երեւի մի քանի ամիս առաջ իմ ինտերվյուները կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, ասեցի համբերեք, հեսա մի երկու-իրեք ամսից կսկսեք Նիկոլին էլ քլնգել։ Տեսա՞ք, որ ես ճիշտ էի, մեր ազգը ինչի՞ չի կարում իրար սիրի, սաղ իրար թշնամի են»։

Սարոյանը հիշեց, որ օրերս կայքերից մեկը հրապարակում էր արել, որ ոստիկանները խուզարկել են իր տունը, ապա բարկացած ասաց, որ նման բան չի եղել ու լրագրողը վստահորեն կարող էր ճշտել ոստիկանությունից․

«Մի հատ թերթ կար, ժողովուրդ էր ինչ էր, առանց իմանալու առանց հարցնելու, դաժե կարա զանգի միլիցիայությունից ճշտի՝ տենց բան եղել ա՞, թե՞ չէ, սուտ տարածում ա՝ գեներալ Սեյրանին մտան տուն, պառկացրին գետնին, փռին, եղել ա՞ նման բան, տո չէ ա՛յ ցավդ տանեմ, մթամ ես կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, խուզարկություն չի եղել, կարան զանգեն հարցնեն, կամ ինչի՞ համար խուզարկեն»,- ասաց Սարոյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ ասում էին «ռազբորկա» է եղել ձեր տանը, Սեյրան Սարոյանը վրդովվեց․ «Իմ տունը օջախ ա չէ՞, իմ թոռները, երեխեքս, մերս ստեղ են ապրում, որտե՞ղ ես տեսել օջախի մեջ ռազբորկա անեն, էնքան անբարոյականի ծնունդ են, որ կարան տենց բան ասեն, իմ տունը ռազբորկի ինչ ա՞, դաշտ ա՞։ Մեր դարպասներից մի հատ միլիցա չի մտել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2051 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ