Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երեւանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է: Հիմա տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երեւանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր եւ այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու, եւ ես դա բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ դա կարող է լինել: Մեր աշխատանքի հաջողությունը հիմնականում պայմանավորված է մեր հրշեջների հերոսական աշխատանքով, կատարում են մի գործ, որը մարդկային ուժից վեր է, գոհ եմ շարքային անձնակազմի հերոսական աշխատանքից, որ իրենք անում են»,- նշեց նախարարը:

Նախարարը հայտնեց, որ Հանրապետությունում օրական գրանցվում է մոտ 100 հրդեհ՝ խոտածածկ տարածքների, տների եւ այլնի, եւ բոլոր դեպքերում փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կամ մարել հրդեհները:

Ցոլակյանը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին երբեմն խանգարում է նաեւ քաղաքաշինական նորմերի խախտումը, ինչը նաեւ առկա էր «Մալաթիա մոլի» պարագայում: Նրա խոսքով` շենքը չուներ տարբեր կողմերից  մեքենայով մոտենալու հնարավորություն:

Նախարարը նաեւ անդրադարձավ այն խնդրին, որ երեկ Սամվել Ալեքսանյանը աշխատակիցներին հորդորում էր հրդեհի ժամանակ մտնել շենքի տարածք եւ այնտեղից դուրս բերել իրերը:

«Մենք նման դեպք ունեցանք նաեւ «Ձյունիկ» սառնարանների պահեստում: Ինչ-որ տեղ հրշեջին ձեռք է տալիս, որ ապրանքը դուրս հանվի: Սա երկու կողմին էլ ձեռնտու է՝ նա ապրանքն է փրկում, իսկ հրշեջի համար մի վառվող իր դուրս է գալիս: Բայց հրշեջները թողնում են այն մասից հանել, որտեղից կարող են: Եթե կա հրդեհի օջախ, խեղդվելու հնարավորություն, չեն թողնում: Սակայն երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար», - ասաց նախարարը:

Նա հավելեց, որ օպերատիվ խմբի ղեկավարից բացի ոչ մեկ իրավունք  չունի այնտեղ  աշխատանք կատարի, անկախ իր պաշտոնից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2498 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է