Երևան
12 °C
Հայաստանի ֆուտռբոլի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը համալրեց «Ռոմայի» կազմը: Նա փոխեց ակումբային գրանցումը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տրանսֆերային պատուհանի փակվելուց ընդամենը ժամեր առաջ: Ողջ օրվա ընթացքում իտալական լրատվամիջոցները՝ այդ թվում «Ռոմայի» պաշտոնական հարթակները, օպերատիվ տեղակատվություն էին տալիս, թե ինչպես է նա կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ ժամանում Հռոմ, բուժզննում անցնում:
Ակումբի շարֆոֆ՝ որպես հռոմեական թիմի անդամ, 30-ամյա Մխիթարյանն իր առաջին լուսանկարն արել է հենց օդանավակայանում: Նաեւ թեեւ կարճ, բայց մեկնաբանություն է տվել: Լրագրողի հարցին՝ արդյոք երջանիկ է, որ Հռոմում է, պատասխանել է. «Ես երջանիկ եմ»: Այնուհետեւ բուժզննում անցնելու համար գնացել է կլինիկա, որտեղ նրան դիմավորել են ակումբի երկրպագուներն ու լուսանկարվել նրա հետ:
«Ջալառոսները» Մխիթարյանին ձեռք են բերել 1 տարով վարձավճարով: Դրա համար, ըստ իտալական լրատվամիջոցների, վճարել են 3 մլն եվրո: Ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանի ավարտից հետո նրա տրանսֆերն ամբողջությամբ «Արսենալից» գնելու հնարավորություն կունենան 15 մլն եվրոյով: Նոր ակումբը կիսապաշտպանին կվճարի 3.5 մլն եվրո՝ մոտ 3 անգամ ավելի քիչ, քան «Արսենալը»: Կկրի 77 համարի մարզաշապիկը։

Գործարքն ավարտին հասցնելուց հետո Մխիթարյանը միանալու է Հայաստանի հավաքականին: Թիմի հետ պատրաստվելու է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա եւ Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումներին: Երկուսն էլ տեղի են ունենալու Երեւանի Վազգեն Սրագսյանի անվան «Հանրապետական» մարազադաշտում համապատասխանաբար սեպտեմբերի 5-ին եւ 8-ին:
Մխիթարյանն «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին «Մանչեստեր Յունայթեդից»: «Մանկունյանցիները» նրան ու որոշակի գումար էին տվել «զինագործներին», որպեսզի ստանան չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որն այս օրերին, ինչպես Մխիթարյանը, նոր ակումբ գտավ. վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»:
«Արսենալի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 59 հանդիպման: Դարձել է 9 գոլի հեղինակ: «Զինագործների» հետ տիտղոսներ չի նվաճել: Լոնդոնյան թիմում իր կարիերայի սկզբում նա տպավորել էր իր գոլային փոխանցումներով, սակայն այդ տեմպը պահպանել չստացվեց: Ժամանակի ընթացքում երկրպագուները սկսեցին պարբերաբար դժգոհել նրանից:
Ամիսներ շարունակ՝ հատկապես այս տարվա սկզբին բրիտանական մամուլը խոսում էր այն մասին, որ նա հեռանալու է: ՀՀ ընտրանու ավագն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից էր: Այդ առումով հետ էր մնում միայն Մեսութ Օզիլից: Լրատվամիջոցները վստահ էին, որ «Արսենալը» 2-ից էլ կազատվի, քանի որ ցանկանում է գումար խնայել ու նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Մխիթարյանի հնարավոր նոր ակումբների ցանկում «Ռոման» չկար: Տարբերակ կար, որ նա կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
Ամեն դեպքում դեռ երեկ նա «Արսենալի» խաղաղող էր ու մասնացկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Թոթենհեմի» դեմ լոնդոնյան դերբիին, որն անարտվեց ոչ-ոք՝ 2:2: Փաստորեն դա նրա վերջին հանդիպումն էր որպես «զինագործ»: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնակցել է 3 խաղի՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր 111 րոպե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT