Ուրիշներն իմ տարիքում 3 երեխա ունեն, իսկ ես դրա փոխարեն 3 ձայնասկավառակ. Աստղիկ Սաֆարյան

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր աշխատանքը, կարծես, հուշում է, որ նրա անձնական կայանքում փոփոխություն է տեղի ունեցել: «Suerte»-ում նա երգում է, թե որքան բախտավոր է, որ գտել է նրան ու նրա կողքին է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աստղիկը խոսեց ստեղծագործության մասին, սակայն՝ արդյոք երգում ասված խոսքերը կարող ենք ուղիղ հասկանալ, թե՝ ոչ, չբացահայտեց: Մյուս կողմից խոստովանեց, որ գուցե արդեն ընտանիք ստեղծելու մասին մտածելու ժամանակն է:

«Դե, ուրիշներն իմ տարիքում 3 երեխա ունեն, իսկ ես դրա փոխարեն 3 ձայնասկավառակ»,- կատակեց նա:

Երգն իսպաներենով է, այդ պատճառով էլ Աստղիկը որոշել է տեսահոլովակը նկարահանել Բարսելոնայում: Համագործակցել է իսպանացի ռեժիսոր Էդու Մեմբրիվե Կամոսի ու օպերատոր Անդրես Մարտինես Վարգասի հետ, որոնց հետ աշխատել է նաեւ 2013-ին իր «Better Way» տեսահոլովակը նկարահանելիս:

Երգչուհուն երկրպագուները հաճախ են խնդրել իսպաներենով երգ ներկայացնել, ինքն էլ բավական կապեր ունեի այդ երկրի հետ. հաճախ է լինում այնտեղ, բացի այդ՝ Իսպանիայում գործում է իր աքսեսուարների առցանց խանութը, ու նաեւ պատրաստվում է ընդլայնել բիզնեսը, սակայն իսպաներենով երգ առաջին անգամ է գրում իր բավական երկար կարիերայի ընթացքում: Պատմում է՝ ինչպես է այն ծնվել:

«Ի սկզբանե եղել է երաժշտական կոմպոզիցիան, որը գրել է Վահան Գրիգորյանը՝ իմ մանկության ընկերներից մեկը: Հետո նա այն հանձնել է  գործիքավորման Վահան Նահապետյանի մոտ, եւ երբ այն դարձավ երաժշտական ստեղծագործություն, Վահանն ուղարկեց, որպեսզի մասնագիտական կարծիք ասեմ: Լսեցի եւ դրա հիմա վրա ինձ մոտ ծնվեց բոլորովին այլ մեղեդի՝ վոկալ մեղեդի, եւ հետո ծնվեցին խոսքերը իսպաներենով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գուցե հասունացել է պահը, որ իր երգացանկում ավելացնի իսպաներեն երգեր:

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է երեկ՝ սեպտեմբերի 3-ին՝ երգչուհու 33-ամյակի օրը: Առավոտը սկսել է հացրազրույց տալով: Օրը հատուկ չի պլանավորել, սակայն, նրա խոսքով այն հրաշալի է անցել:

«Օրս սկսվել է հեռուստաընկերությունում, քանի որ առավոտյան էի նշանակել պրեմիերան, սկսվեց նկարահանումներով ու շարունակվեց բազմաթիվ շնորհավորանքներով, անակնկալներով, ծաղիկներով»,- պատմեց նա:

Աստղիկ Սաֆարյանն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել եւս մեկ տեսահոլովակ: Բոլորովին նոր երգ է, որը դեռ չի հնչել: Տեսահոլովակի աշխատանքները մոնտաժային փուլում են: Նախատեսում է հանդիսատեսի դատին հանձնել այս տարվա ընթացքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5289 դիտում

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան