Պետական շահն ու կրակի վրա յուղ լցնողները

06/09/2019 schedule13:00

Թավշյա հեղափոխության արտաքին-քաղաքական հիմնական «ինտրիգներից» ու ստորջրյա խութերից մեկն, անկասկած, հայ-ռուսական հարաբերությունների ապագան էր։ Բայց Հայաստանի նոր իշխանություններին հաջողվեց առանց լուրջ ցնցումների հաղթահարել այդ խութը, որովհետեւ ի սկզբանե հայտարարվեց, որ Հայաստանն արտաքին-քաղաքական կտրուկ շրջադարձերի չի գնալու, թավշյա հեղափոխությունն էլ արտաքին «հովանավորներ» չունի։ Սա, իհարկե, չի նշանակում, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ ընթացավ։ Որոշակի լարվածություն, իհարկե, առաջացավ։ Բայց լարվածության հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր փոխել հայ-ռուսական հարաբերությունների որակը եւ հասնել նրան, որ այդ հարաբերությունները լինեն իրավահավասար ու հիմնված լինեն փոխադարձ հարգանքի ու արժանապատվության վրա։ Ու քանի որ այս հարցում որոշակի կարծրատիպեր կան ոչ միայն մեր հանրային գիտակցության մեջ, այլեւ Ռուսաստանում (ի՞նչ արժանապատիվ ու իրավահավասար հարաբերություններ կարող են լինել «կրտսեր եղբոր» հետ), նոր Հայաստանի այս ձգտումը շատ սառը ընդունվեց եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանի քաղաքական այն շրջանակներում, որոնք տասնամյակներ շարունակ համակերպվել էին «կրտսեր եղբոր» կարգավիճակին՝ սեփական ինքնիշխանության ու արժանապատվության հաշվին։

Իրավիճակն ակնհայտորեն վերջնականապես հարթված չէ, եւ այդ մասին է վկայում նաեւ վարչապետ Փաշինյանի վերջին հարցազրույցներից մեկի այն հատվածը, որտեղ նա հայտարարում է, թե եթե Ռուսաստանը մեզ ինչ-որ հարցում կասկածելու իրավունք ունի, մենք էլ նրանց կարող ենք կասկածել։ Բայց ակնհայտ է նաեւ, որ սա ոչ թե «լեզվակռիվ» է, այլ դաշնակիցների միջեւ երկխոսություն՝ դաշնակցային հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով։ Ընդ որում՝ այս հարցում առաջընթացն ակնհայտ է. ռուսական քաղաքական շրջանակներում մեր նկատմամբ մեկ-մեկուկես տարի առաջվա թեթեւ հեգնանքը փոխվել է ընդգծված հարգանքի։

Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Եթե Հայաստանի ու Արցախի քաղաքական-փորձագիտական շրջանակներում հարցում անցկացվի հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ, եւ մի քանի տարբերակներ առաջարկվեն /ասենք՝ «խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», «բավարարվել կրտսեր եղբոր կամ անգամ ՌԴ մարզի կարգավիճակով», «կառուցել ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ՝ հիմնված իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա»/, ակնհայտորեն միաձայն կընտրվի երրորդ տարբերակը։ Այսինքն՝ այս հարցում Հայաստանի իշխանությունների վերջնանպատակն ակնհայտորեն ճիշտ է։ Եվ Հայաստանում չի գտնվի որեւէ քաղաքական ուժ կամ փորձագետ, որը կվիճարկի սա։ Այլ կերպ ասած՝ սա պետական խնդիր է, որի լուծմանը պիտի նպաստեն բոլորը (անկախ ներքաղաքական տարաձայնություններից)։ Բայց ամեն անգամ, երբ ինչ-ինչ առիթներով այս հարցը թեժանում է, Հայաստանում իսկույն հայտնվում են կրակի վրա յուղ լցնողներ, ու սկսվում է... Մի թեւը «դանոսներ» է ուղարկում Մոսկվա, թե «տեսեք՝ սրանք հերթական անգամ հակառուսական դավեր են նյութում, Արեւմուտքի պատվերն են կատարում, իրենք այդ ո՞վ դարձան, որ ուզում են ձեզ հետ իրավահավասար հարաբերություններ ունենալ, բա մենք տենց էի՞նք», եւ այլն, մյուս թեւը անգլերեն տառերով հայհոյանքներ է գրում Ռուսաստանի նախագահի հասցեին, սպառնում է Հայաստան գալուն պես նրա ետեւից փակել բանտախցի դուռը... Այսինքն արվում են քայլեր, որոնք ուղղակիորեն վնասում են Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու նպատակին։ Այլ կերպ ասած՝ իբր գտնվելով խրամատի տարբեր կողմերում, կոնկրետ այս հարցում նույն գործն են անում։ Գործ, որը բխում է ում շահերից ասես, բացի Հայաստանից։

Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի (ու Արցախի) պետական շահերով։ Եվ պետական կառույցներին մոտ չթողնել նրանց, ովքեր անտեսում են այդ շահերը կամ հանուն այլ շահերի անտեսում դրանք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3091 դիտում

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ