Ներկայացվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի նորմատիվ իրավական դաշտի խնդիրներն ու անելիքները

Տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կազմավորված «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով՝ ինժեներական նորարարությունների եւ ստարտափ էկոհամակարգ, թվայնացում, նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն եւ գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտային խմբերի նպատակներն ու առաջնահերթությունները, խմբերի աշխատանքային կարգը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Նշվել է, որ յուրաքանչյուր ուղղություն կունենա իր պատասխանատուն, որը կհամակարգի խմբի աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը խոսել է թվայնացման եւ էկոհամակարգի զարգացման ուղղությունների ու նպատակների մասին։ Նա նշել է, որ Հայաստանում թվայնացման որոշակի համակարգ արդեն կա, բայց աշխատանքներ են տարվում բարձրացնելու դրա որակն ու կիրառելիությունը, զարգացնելու թվային ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նախատեսվող կրթական ծրագրերին։ Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 3000 մարդ Երեւանից եւ նույնքան էլ մարզերից առաջիկայում հնարավորություն կունենան ընդգրկվելու տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերում։

Բարձր տեխնոլոգիական ոլորտի նորմատիվ իրավական դաշտի խնդիրներն ու անելիքները ներկայացրել է ինտելեկտուալ սեփականության գծով մասնագետ Խաչիկ Պապանյանը։
Պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության մեջ գիտության եւ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից խոսել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

Տեխնոլոգիական շուկաների զարգացման առաջնահերթություններին, հայկական ընկերությունների արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելուն, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին անդրադարձել է նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով աննախադեպ ֆինանսավորում է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման եւ առաջընթացի համար։
Հանդիպման ավարտին նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել նախարարին եւ խորհրդակցական մարմնի համակարգողներին:

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1963 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս