Երևան
12 °C
«Երեկ կատարվածը կողոպուտի փորձ չէր, պլանավորված չէր որպես կողոպուտ կամ այդ կերպ նախազգուշացում կամ սարսափեցում. լիարժեք քննությունը ցույց կտա, որ դա կատարյալ պլանավորված հարձակում էր, կապված իմ հրապարակային քաղաքական գործունեության հետ, որը ձախողվեց ու կողոպուտի դրսեւորում ստացավ մի քանի պատճառներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան իր բնակարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, որտեղ երկու անձ հարձակվել էին Սաֆարյանի վրա, գողացել նրա հեռախոսը:
Սաֆարյանը գրել է, որ պլանավորած հարձակումը ձախողվեց ու կողոպուտի դրսեւորում ստացավ մի քանի պատճառներով․
«1. Նրանցից մեկը, որն ինձ սպասում էր աստիճանահարթակին, դեմքով դեպի շքամուտքի դուռը, արագ զգաց, որ ես կասկածանք ունեի իր հանդեպ ու ուշադիր նայեցի իրեն, ինչը հազվադեպ բան է իմ վարքագծում։
2․ Նրանց պլանները ձախողեց տեղանքում ու մթության մեջ վատ կողմնորոշվելը. ի տարբերություն ինձ՝ երկուսն էլ մթության մեջ վատ էին կողմնորոշվում եւ տարածքը վատ գիտեին. նրանք զգացին, որ առաջինն իմ ուշադրությունը դեպի իրենց շրջեցին այն բանից հետո, երբ մուտք ներխուժած երկրորդը ահռելի բոյով մեկ /երկուսն էլ շատ բարձրահասակ էին/ դաժան կերպով հագավ միջանցքում դրված պահարանին, իսկ առաջինը, որ հասցրել էր իբր փակել դեպի երկրորդ հարկ իմ հնարավոր գնալը, հասցրեց հետույքի մեջ մխրճել սուր բազրիքը: Այս ամենը տեղի էր ունենում գրեթե միաժամանակ ու հերթականությամբ հայացքս ուղղում դեպի նախ պահարանը գրկածին, ապա հետույքով բազրիքի սուր երկաթը հայտնաբերածին: Ես բավարար չափով տեսա երկուսին էլ ու զգացի նրանց մտադրությունները:
3․ Իմ անակնկալ պահվածքը. որքան էլ այդ պահին երկու ձեռքերս ծանրաբեռնված էին խանութից կատարված գնումների տոպրակներով, իմ արագ՝ դեպի իրենց շրջվելն ու հեռախոսը գրպանիցս հանելը, լապտերիկը միացնել փորձելը փոխեց նրանց պլանները: Նրանք ամենայն հավանականությամբ վախեցան, որ ես կնկարեմ դեմքերը: Ավելին, ֆիզիկական հարձակման դեպքում բնականաբար ինքնապաշտպանվելու էի, իսկ ձեռքիս բավական ծանր իրերը բավական լուրջ մարմնական վնասվածքներ հասցելու կատարյալ գործիք էին: Դրա համար արագ ձեռքիցս վերցրեցին։
4․ Վայրկայններ անց թիկունքիցս բացվում էր տան դուռն ու նրանք հայտնվում էին կատարյալ լույսի տակ, կին, հարեւաններ, որոնք վայրկյաններ անց արդեն դրսում էին:
Ահա թե ինչու նրանք ստիպված էին բավարարվել կողոպուտով: Ես վստահ եմ, որ Ոստիկանությունը շատ արագ հայտնաբերելու է թե հեռախոսը, թե կատարողներին: Բայց կանխավ ասում եմ՝ չեմ հավատալու կողոպուտի վարկածին, որը շրջանառության մեջ է հայտնվել ԶԼՄ-ներով, առաջինը, որքան հասկանում եմ, Shamshyan.com-ով:
Իրենք էլ գիտեն, թե ես ինչ հանգամանքեր եմ ներկայացրել իրենց՝ նաեւ գործի ու հնարավոր առնչվող տարբեր անձանց մասով: Այնպես որ՝ սպասում եմ կատարյալ մերկացումների: Սա շարքային 2 ջեբկիրի արարք չէր, այլ բավական մեծաթիվ բանդայի արած, որը թաքնվում է նորաստեղծ տարատեսակ քաղաքական անվանումների տակ, բայց միով բանիվ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր խաղի խամաճիկներից են:
Եթե Ոստիկանությունը շատ ուզեցավ, լիքը կապիկների դեմքեր է պայթելու: Նրանք հավանաբար այս պահին չէն էլ մտածում, որ իրենց մասին «մտածում ենք»... Իսկ մենք գիտենք իրենց մասին, իրենց կապերի մասին:
Գրկում եմ բոլորիդ, մենք ընտանյոք հանդերձ լավ ենք, մի անհանգստացեք, կատարվածն առիթ դարձավ, որ այսօր կարգին հանգստանամ իմ տանը»,- եզրափակել է պարոն Սաֆարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Երեկոյան ժամը 22։50-ի սահմաններում, իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք են մոտեցել Սաֆարյանին, որոնցից մեկը նրան մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից հափշտակել է «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի։
Ստյոպա Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Նախապատրաստվում են նյութեր։
Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, նույն օրը երեկոյան պետք է գնար եղբոր տուն, սակայն ինչ-ինչ պատճառներով չի բարձրացել բնակարան, իր տղայի մեքենայով գնացել է սեփական տուն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկին Սաֆարյանն ասաց, որ մինչեւ գնալը ճանապարհին նկատել է երկու սեւազգեստ տղաների, նրանց տեսել է նաեւ իր որդին։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ եթե դրանք հասարակ կողոպտիչներ լինեին, ապա իրենց մոտ եւս իրեր են եղել, սակայն նրանք շենքի չորս մուտքերից կանգնած են եղել հենց Ստյոպա Սաֆարյանի բնակարանի մուտք դռան մոտ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չեն ենթարկվել գվարդիայի ծառայողների հրահանգին, վրաերթի են ենթարկել նրանց, փախել, կրակոցից հետո՝ հարվածել սյանը
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Գողացել են ՇՄ նախարարության մասնագետի մեքենայի հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի անվանում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար
ՀՀ հանրությանը և օտարերկրյա այցելուներին կներկայացվի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մշակութային ժառանգությունը
Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան
Թրամփը խոստացել է չհարձակվել Թեհրանի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին
Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում. Ավանեսյան. տեսանյութ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու
ՊԵԿ-ը մաքսանենգության գործով ձերբակալվածների մասով քրվարույթ է նախաձեռնել
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Սրբություն չունեն. ԿԳԲ ագենտ Եզրասը կօրհնի Սոլովյովի ասած զորքերին, որոնք կգան ՀՀ. Քոչինյան. տեսանյութ
Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել
Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան. տեսանյութ
5 տարվա գերությունից հետո. Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը. տեսանյութ
Վանաձորի սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. անձանց ցանկ է հրապարակվել
Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել. նախագահը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննում
5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքի մասին
«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ
Փաստաթուղթն իսկապես լավն է. չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին
ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ
Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել
Ձեր կեղտոտ երևակայությունը ի ցույց դնելով` թքած ունենք մարդ լինելու կարևոր առաքելության վրա. Դավոյան
Մարտունիում գործող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է
ՎագիՖ Խաչատրյանի դուստրը հոր առողջական վիճակի վերաբերյալ նոր գրառում է արել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 15-ին
Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ
Սիրելի՛ լրագրողներ, հուսով եմ՝ «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից. Աննա Հակոբյան
Դադարեցվել է 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը
Կրեմլը համաձայն է Թրամփի այն գնահատականին, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը
ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT