Ուզում եմ հիշվել ժողովրդի կողմից. «Դեպի մանկական եվրատեսիլի» փոքրիկ մասնակցի մեծ նպատակը

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019»-ի մասնակից Նարեկ Մարկոսյանի համար պարզապես մասնակցությունը բավարար չէ: 12-ամյա երգիչը ցանկանում է տպավորություն գործել ու հիշվել հանդիսատեսի կողմից: Սեպտեմբերի 15-ին մրցույթում նա այդ նպատակը փորձելու է իրականացնել «Իմ երգը» ստեղծագործությունով:

«Ուզում էի երգ ունենալ, ու քանի որ այդ երգը դեռ հրապարակված չէր, որոշեցի «Դեպի մանկական Եվրատեսիլին» մասնակցել: Ուզում եմ իմ երկիրը ներկայացնել եւ հիշվել ժողովրդի կողմից, բայց կարեւորը հաղթելը չէ, կարեւորը լավ ներկայանալն է եւ ժողովրդի կողմից հիշվելը»,- ասաց նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Նարեկի երգի խոսքերի հեղինակը Քնարիկ Սասունյանն է: Երաժշությունը գրել է Արմեն Գեւորգյանը: Ստեղծագործությունն այն մասին է, որ տղան պարզապես կյանք չունի առանց երգի: Նարեկն ընդգծում է, որ իրականում էլ այդպես է:

«Գրված է իմ մասին, նկարագրում է ինձ, որ ես առանց երգի չեմ կարող ապրել: Իսկապես ես առանց երգի իմ կյանքը չեմ պատկերացնում»,- ասաց նա:

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի նախապատրաստական աշխատանքները Նարեկի համար շատ հետաքրքիր են: Հատկապես ուրախ է, որ  բազմաթիվ նոր ընկերներ է ձեռք բերել: Փորձերն առայժմ այնքան էլ ծանրաբեռնված չեն: 2 օրից, սակայն, ավելի շատ ժամանակ է տրամադրելու դրանց, որպեսզի բեմին, լույսերին սովորի, բեմադրությունը վերջնական որոշվի: Նարեկը հաղթական է տրամադրված: Հարցին՝ արդյոք հավատում է, որ կարող է հաղթել, դրական պատասխան է տալիս, սակայն ընդգծում է, որ բոլոր մասնակիցներն էլ շանսեր ունեն:

«Կարծում եմ՝ այո՛ (խմբ. կարող եմ հաղթել), բայց ուժեղներ կան, անուններ չնշեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բոլորին հաջողություն է մաղթում:

Նարեկը երգով զբաղվում է 9 տարեկանից: Սկսել է «Դո, Ռե, Մի» ստուդիայից: Հիմա հաճախում է «Թատրոն» ստուդիա: 2017 թ. երգի մրցույթի է մասնակցել Ղազախստանում: Արժանացել է Գրան պրի մրցանակի, այս տարի Իտալիայում եւս մեկ մրցույթի է մասնակցել ու 2-րդ տեղն է զբաղեցրել: Մասնակցել է նաեւ «Վերածնունդ» փառատոնին:

Ազատ ժամանակ երաժշտություն է լսում ու կիթառ նվագում, հաճախում է կիթառի դասերի: 21 ալիքով վարում է «Աստղային ժամ» հաղորդումը, փոձում է ամեն ինչ հասցնել: Ապագայի համար ոչ թե երազանքներ, այլ նպատակներ է դնում: Ոզում է լավ մանսագետ՝ լավ երաժիշտ դառնալ:

«Ուզում եմ դառնալ ճանաչված մասնագետ, սիրված երգիչ եւ ամենակարեւորը լավ մարդ»,- ասաց նա:

Նարեկը սովորում է Գրիգոր Նարեկացու անվան համար 137 հիմնական դպրոցի 7ա դասարանում: Նրան աջակցում է ողջ դպրոցը: Տնօրեն Աննա Զոհրաբյանի ու դասղեկ Կարինա Գեւորդյանի նախաձեռնությամբ մուտքի մոտ նրա պաստառն են փակցրել, եւ անըդհատ հնչում է նրա երգը: Տղան ընդգծում է, որ ուսուցիչներն ու ընկերներն աջակցում են նրան:

«Նրանք ինձ ոգեւորում են»,- ասաց նա:

«Դեպի մանկական Եվրատեիլ 2019»-ին, բացի Նարեկ Մարկոսյանից, մասնակցելու են Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, անցած տարի «Դեպի մանկական Եվրատեսիլում» 2-րդ տեղը զբաղեցրած Վարդան Մարգարյանը, «Մանկական նոր ալիք 2019»-ի ՀՀ Ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը եւ Ռուսաստանի մանկական «Ձայնը» նախագծի ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը։ «Մանկական եվրատեսիլ 2019» կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3113 դիտում

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած