Սանիթեքը ստացել է 4 մլրդ 700 մլն դրամ, սա հերթական սաբոտաժն է, որը կազմակերպել են նախորդ իշխանությունները. Անի Խաչատրյան

Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը օգոստոս ամսվա համար փոխանցել է մոտավորապես 4 միլիարդ 700 միլիոն դրամ: Այսօր այս մասին ասաց ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ իջնելով բողոքի ցույցի մասնակիցների մոտ:

Նա նշեց, որ քաղաքապետարանը նախատեսվող 5 միլիարդ 200 միլիոնից պակաս է փոխանցել միայն 280 միլիոն դրամ: Պատճառը համապատասխան աշխատանքը չկատարված լինելն է: Ավագանու անդամը նկատեց, որ մինչեւ այժմ «Սանիթեք»-ն ասում էր՝ չունեմ վառելիքի գումար, եւ մեքենաները դուրս չեն գալիս աշխատանքի, հիմա էլ պարզվում է՝ չվճարված գումարը նաեւ աշխատավարձի խնդիր է առաջացրել:

«Բա էլ ինչն է ինքը անում: Բա էն մնացած գումարն ինչի՞ համար է: «Սանիթեքը» 4 միլիարդ 700 միլիոնի չափ գումար է ստացել: Պետք է դիմեք դատարան, կարծում եմ, կամ պետք է փորձեք «Սանիթեքի» դիմաց հանրահավաք անել: Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ քաղաքապետը, ո՛չ մեզանից որեւէ մեկը իրավասություն չունենք «Սանիթեքից» պահանջել՝ վճարի ձեր գումարը»,- բողոքի ցույցի մասնակիցներին դիմելով՝ ասաց Անի Խաչատրյանը, այդուհանդերձ խոստանալով հավելյալ ճշտել իրավասությունների շրջանակը:

«Սանիթեքի» այս գործողությունները նա անվանեց սաբոտաժ: «Սա Սանիթեքի հերթական սաբոտաժն է Երեւանին, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու: Սա հերթականն սաբոտաժն է՝ ինչ-որ տեղերից միգուցե կառավարվող՝ օգտագործելով Երեւանի քաղաքացուն, օգտագործելով այդ մարդկանց եւ նրանց ուժը, ուղարկում է Երեւանի քաղաքապետարան»,- ասաց «Լույս» խմբակցության քարտուղարը: Ավելացրեց, որ սաբոտաժի հեղինակները նախորդ, իսկ ավելի հավանական է՝ նախորդի նախորդ իշխանություններն են:

«Սանիթեքի» աշխատակցիներն այսօր հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ պահանջում են օգոստոս ամսվա իրենց չվճարված աշխատավարձը: Ընկերությունում նրանց ասել են, որ քաղաքապետարանը չի փոխանցել համապատասխան գումարը եւ իրենք էլ հնարավորություն չունեն աշխատավարձերը վճարելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5656 դիտում

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար