Երևան
12 °C
Եվրոպական ֆուտբոլում ազգային խոշոր առաջնությունները դեռ նոր են հունի մեջ ընկնում, ու տրանսֆերային խոսակցությունները դեռ չեն դադարել: Միջազգային մարզական մամուլում շարունակում են նորություններ հրապարակել այս կամ այն ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ: 2019 թ. ամառային տրանսֆերային պատուհանը թեժ էր հատկապես չկայացած տրանսֆերների պատճառով: Որոշ խաղացողների եվրոպական ուժեղագույն ակումբներն ապարդյուն փորձում էին ձեռք բերել, որոշ աստղեր էլ իսկական գլխացավանք են դարձել իրենց թիմերի համար: Նրանցից փորձում էին ազատվել, բայց չստացվեց: Ամենաաղմկահարույցը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի դեպքն էր, որի հակամարտությունը ղեկավարության հետ, դատելով մամուլում կողմերի շարունակական հայտարարություններից, չի ավարտվել:

Բրազիլացին պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է: Նրա համար փարիզցիները «Բարսելոնային» 2017թ. վճարել էին ռեկորդային 222 մլն եվրո: Վերջին ժամանակներս, սակայն, ֆուտբոլիստը սկսել է խնդիրներ ունենալ ինչպես հանդերձարանում, այնպես էլ երկրպագուների հետ: Ամռանը ակումբի սեփականատեր Նասել ալ-Խելաիֆին փորձեց ազատվել նրանից, սակայն մյուս կողմից էլ այնպիսի պահանջներ էր ներկայացնում հետաքրքրվողներին, որ նրանք հրաժարվում էին:
Նախ 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից հետ կանգնեց «Ռեալ Մադրիդը», ապա եւ խաղացողի նախկին ակումբը՝ «Բարսան»: «Կապտանռնագույններից» ՊՍԺ-ը պահանջել է 150 միլիոն եվրո, ինչպես նաեւ Ժան-Կլեր Տոդիբոյին, Իվան Ռակիտիչին եւ Ուսման Դեմբելեին: Հետագայում կատալոնցիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում ծաղրի առարկա դառնալ՝ կատարելով ֆրանսիական ակումբի պահանջները:
Թեեւ ՊՍԺ-ն խնդրել է երկրպագուներին չվիրավորել Նեյմարին, սակայն ֆուտբոլիստի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նշվում է, որ ակումբում հոգնել են տարատեսակ ասեկոսեներից, ինչպես նաեւ Նեյմարի մտերիմների՝ ակումբի նկատմամբ գործադրվող ճնշումից: Նրան պատրաստվում են վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ռեալ Մադրիդի» բազմաթիվ խնդիրներից մեկն է 30-ամյա Գարեթ Բեյլը: Գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ուելսցուն «արքայական ակումբից» դուրս էր ցանկանում տեսնել դեռ առաջին անգամ թիմը գլխավորելու ընթացքում: Դա նրա ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի տարաձայնությունների հիմնական պատճառներից էր: Թիմի երկրպագուներն էլ առանձնապես ուրախ չեն հարձակվողի ներկայությունից: Նրա քայլերը երկրպագուների մոտ հարցեր են առաջացնում նվիրվածության ու պատասխանատվության զգացումի վերաբերյալ: Երբեմն երկրպագուների մոտ տրավորություն են ստեղծում, թե իր անձնական հետաքրքրություններին, օրինակ, գոլֆ խաղալուն ավելի մեծ կարեւորություն է տալիս, քան իր հիմնական աշխատանքին:
«Ռեալ» վերադառնալուց հետո էլ Զիդանը փորձեց ազատվել այս ֆուտբոլիստից, սակայն չստացվեց: Ասուլիսներից մեկի ընթացքում նա բացահայտ ասաց, որ լավ կլիներ, եթե Բեյլը հնարավորինս շուտ հեռանար, սակայն իր ուզածին հասավ ոչ թե Զիդանը, այլ ուելսցին: Խոսակցություններ կային, որ նա կարող է գնալ Չինաստան, բայց մնաց, մասնակցում է խաղերին ու նաեւ գոլեր խփում:

Պոլ Պոգբան եւս հաջողացրել է հատել երկրպագուների համբերության սահմանը: Ֆրանսիացուն «Ռեալում» է ցանկանում տեսնել Զիդանը: Ինքն էլ դեմ չէ ուժերը փորձել նոր գրանդ ակումբում, ինչի մասին ակնարկել է: Բացի այդ 26-ամյա կիսապաշտպանը չի երկարաձգել պայմանագիրը «Մանչեստեր Յունայթեդի» հետ: Նրա պահվածքը խիստ զայրացրել է երկրպագուներին, ու նրանք մարզաբազայի մոտ գրություններ են թողել՝ կոչ անելով վաճառել ֆուտբոլիստին:
Ամեն դեպքում այս տրանսֆերն էլ չկայացավ: Միջազգային մարզական պարբերականները գրում են, որ որքան էլ Զիդանը պնդում էր, որ Պերեսը գնի աշխարհի չեմպիոնին, ակումբի ղեկավարությունը չկարողացավ իրականացնել գործարքը: Նշվում է՝ պատճառն այն է, որ ՄՅՈՒ-ի ղեկավարները չափազանց մեծ գումար՝ 180 մլն եվրո են պահանջել կիսապաշտպանին զիջելու համար: Զիդանը, սակայն, հույսը դեռ չի կորցնում:

Քրիստիան Էրիկսենը նույնպես ակումբային գրանցումը փոխելու մտքեր ուներ, նպատակակետը նույնպես «Ռեա-ն էր, այդյունքը՝ նույնպես չստացված: Որքան էլ 27-ամյա կիսապաշտպանը ցանկանա հեռանալ, «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լեւին հեշտ բանակցողներից չէ: Նա ավելի քան 130 մլն եվրո է պահանջել, ինչն անհնար է դարձրել համաձայնությունը: Դանիացին շարունակում է մնալ լոնդոնյան թիմում, սակայն նրա հետ կապված դեպքերի զարգացմանը հետեւում են նույն «Ռեալ»-ը, ինչպես նաեւ «Ատլետիկոն», «Մանչեստեր Յունայթեդը», «Ինտերը» եւ ՊՍԺ-ն: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020-ի ամռանը:

Պերեսի հիասթափություններիեց էր նաեւ ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Կիլիան Մբապեն: Աշխարհի 20-ամյա չեմպիոնին իր թիմում շատ է ցանկանում տեսնել Զինեդին Զիդանը, սակայն նրան ձեռք բերելու «Ռեալի» ջանքերը նույն բախտին արժանացան, ինչ Նեյմարի դեպքում: Ամեն դեպքում Մբապեն շարունակում է մնալ մադրիդցիների գլխավոր թիրախը: ԶԼՄ-ներում նշվում է, որ Զիդանը համաձայնության է եղել նրա հետ, ու 2020թ. ամռանը «Ռեալ»-ն ամեն ինչ անելու է նրան Մադրիդ բերելու համար:

Քիչ աղմուկ չհանեց «Քրիստլ Փելըսի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան: 26-ամյա ֆուտբոլիստին փորձում էր ձեռք բերել «Էվերթոն»-ը: «Արսենալ»-ը եւս հետաքրքրված էր նրա ծառայություններով, սակայն հարձակվողի ակումբի ղեկավարությունը, չնայած պնդմանը, որ պատրաստ է խաղացողին թույլատրել թոփ թիմ գնալ, ոչ մի համաձայնության չեկավ:

Պաուլո Դիբալան եւս տրանսֆերային խոսակցությունների առիթ տվեց: Արգենտինացի կիսապաշատպանի տեղը «Յուվենտուսի» կազմում առաջվա պես ապահովված չէ: Նրանով ամռանը հետաքրքրված էր ՄՅՈՒ-ն, սակայն տրանսֆերն իրականացնելու հարցում, այսպես ասած, թղթաբանական խնդիրներ են առաջացել: Ըստ մամուլի՝ ֆուտբոլիստի իմիջային իրավունքները պատկանում են 3-րդ կողմի, ինչն անհնար է դարձրել մինչեւ տրանսֆերային պատուհանի փակման վերջնաժամկետը գործարքն իրականացնելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT