Քրեական հեղինակություն բանգլադեշցի Վիրաբիկին մեղադրանք է առաջադրվել. նա ստորագրությամբ ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն բանգլադեշցի Վիրաբիկ մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը):

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Վիրաբ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ՝ օգոստոսի 15-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման էր ենթարկվել քրեական հեղինակություն բանգլադեշցի Վիրաբիկ մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանը:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Նշենք, որ քրեական հեղինակություն բանգլադեշցի Վիրաբիկի անունը կապվում է 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով: Նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի. ըստ գործի նյութերի՝ բանգլադեշցի Վիրաբիկը եղել է դեպքի վայրում, սակայն սպանությունից առաջ այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, մեկ այլ քրեական հեղինակություն Զապի միջոցով հանցանքի վայրից հեռացրել է նրան:

Տպել
6184 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)