Երևան
12 °C
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ․ օրակարգում 1 հարց է՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին եւ երկրորդ ընթերցումներով։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը, գործող հարկային օրենսդրությամբ, մասնավորապես ԱԱՀ մասին օրենքով սահմանված էր մի իրավական նորմ, ըստ որի՝ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին բաժին ընկնող դեբետային գումարները (այն գումարներն են, որոնք առաջացել են ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով կամ այն գումարները, որոնք հարկ վճարողները վճարել են մատակարարներին, կամ գանձել են մաքսային մարմինները՝ պետբյուջե) հարկ վճարողի դիմումի հիման վրա, կամ ուղղվում էին այլ հարկային պարտավորությունների մարմանը, կամ վերադարձվում էին հարկ վճարողին։ Իսկ մնացած գործարքների գծով ԱԱՀ-ի դեբետային գումարներն ուղղում էին միմիայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով առաջացած պարտավորությունների մարմանը եւ հետ չէին վերադարձվում։ Այսինքն՝ ունեինք երկու տեսակի ԱԱՀ դեբետային գումարներ, մի մասը՝ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող, իսկ դրանց մի մասն ապրանքների արտահանումն է։
ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ 2018-ի հունվարի մեկից Հարկային օրենսգրքով, ըստ էության, պահպանվեց զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին բաժին ընկնող դեբետային գումարների վերադարձման կարգը, այսինքն՝ այսօր էլ հարկ վճարողներն իրենք են որոշում պարբերականությունը, հարկ վճարողն ինքն է դիմում ներկայացնում, հարկային մարմինն ուսումնասիրություն է իրականացնում, դրա արդյունքով հետ է վերադարձնում դեբետային գումարները։
Իսկ այն գումարները, որոնք նախկին օրենսդրությամբ հետ վերադարձման ենթակա չէին եւ ենթակա էին միայն հարկային պարտավորությունների մարմանն ուղղելուն՝ միայն ԱԱՀ-ի գծով, Օրենսգրքի ընդունմամբ՝ ԱԱՀ-ն բաժանեց երկու մասի՝ «հին» եւ «նոր» դեբետային գումարներ, այսինքն՝ դեբետային գումարներ, որոնք առաջացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի մեկը, եւ որոնք առաջացել են դրանից հետո։
«Նոր դեբետային գումարները, արդեն Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, եռամսյակային պարբերականությամբ հարկ վճարողի դիմումի վրա հետ է վերադարձվում հարկ վճարողին։ Իսկ մինչեւ 2017-ի հուլիսի մեկն առաջացած դեբետային գումարները հետ վերադարձման ենթակա չեն այսօրվա իրավակարգավորումներով, այլ ուղղվում են միայն ԱԱՀ կամ ակցիզային հարկի՝ առաջիկայում ծագող պարտավորությունների մարմանը»,- ասաց Անանյանը։
Այս օրինագծով, ըստ էության, առաջարկվում է․
1․ ավելացված արժեքի հարկի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ բոլոր դեբետային գումարների վրա, ըստ էության՝ որեւէ տարանջատում չդնելով հնի եւ նորի,
2․ բարձրացնել զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ դեբետային գումարների հետ ստացման դեպքում սահմանաչափը 20-ից մինչեւ 40 մլն, ինչը թույլ կտա պարզեցված ընթացակարգ կիրառել մինեչւ 40 մլն դեբետային գումարների հետ վերադարձման նկատմամբ,
3․ առաջարկվում է պարզեցված ընթացակարգը կիրառել նաեւ ԱԱՀ գծով բոլոր դեբետների վերադարձմանը, չսահմանափակվել միայն զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեբետներով,
4․ մինչեւ 5 մլն ԱԱՀ դեբետային հին գումարները վերադարձնել հարկ վճարողներին՝ այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հաջորդող 10-րդ օրվա դրությամբ, եթե դրանք առկա են եւ չեն գերազանցում 5 մլն դրամը, ապա վերադարձվեն առանց դիմումի եւ առանց որեւէ ուսումնասիրության։
Թե ինչ ենք շահում սրանով, Դավիթ Անանյանը պարզաբանեց․
«Հին դեբետային գումարները, որոնք «սառեցված են» եւ հետ չեն վերադարձվում, կազմում են շուրջ 56 մլրդ դրամ: 56 մլրդ դրամ պարտավորությունը շուրջ 2835 հարկ վճարողներ են, որոնցից 2571-ը՝ գործող հարկ վճարողներ։ Այսինքն՝ 2835 հարկ վճարողների նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 56 մլրդ 443 մլն, որից 2571-ը՝ գործող հարկ վճարողներ, նրանց ընդհանուր պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն։ Մինչեւ 5 մլն պարտք ունեցողներին անմիջապես վերադարձվելու է իրենց դեբետային գումարը»,- ասաց Անանյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT