Ուղղակի մոլորվել էր. Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է կորուստն իր զինված ուժերում

23/09/2019 schedule14:03

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է կորուստն իր զինված ուժերում: Այս մասին հայտնում է nterfax.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանցիները, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ են շպրտվել ելման դիրքերը:

Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը, հայտնում է վInterfax.az-ը:

Աբդուլռահմանովն «ուղղակի մոլորվել էր և հայտնվել միջդիրքային գոտում»: «Աբդուլռահմանովի դին անվտանգ տարհանելու համար դիմում է ուղարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի բաժանամունքին»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Կարմիր խաչն այս պահին բանակցություններ է վարում Երեւանի ու Բաքվի հետ՝ ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջան վերադարձնելու նպատակով:

Տպել
1611 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է