Երևան
12 °C
Հանրապետությունում շնչառական վարակիչ հիվանդությունների ակտիվություն է նկատվում, սակայն այն բավականին զիջում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերին:
Վերջին օրերին օդի ջերմաստիճանը բավականին նվազել է, իսկ շնչառական վարակները, ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանի, ուղղակիորեն փոխկապակցված են եղանակային պայմանների հետ: «Եթե հաշվի առնենք, որ դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, հետեւաբար ե´ւ ցուրտը, ե´ւ դպրոցների բացվելը, ուսումնական հաստատություններում ակտիվ շփումները «նպաստավոր» պայմաններն են ստեղծում տարածման համար»,- նշեց Լիանա Թորոսյանը:
Համեմատելով նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի տվյալների հետ՝ կարող ենք ասել, որ դեպքերը նվազել են: Ամբողջ հանրապետությունում անցյալ շաբաթ արձանագրվել է սուր շնչառական վարակների 1174 դեպք՝ նախորդ տարվա 1649 դեպքի եւ 2017 թվականի 1554 դեպքի փոխարեն: Եթե սա վերածում ենք ցուցանիշների (հաշվարկը կատարվում է 100.000 բնակչի թվով), ապա անցած շաբաթվա 39.5 ցուցանիշը նախորդ տարվա միեւնույն շաբաթվա 55.1 ցուցանիշի փոխարեն է:
Հանրապետությունում՝ սկսած ապրիլ ամսից մինչ օրս, ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների, գրիպի հարուցիչ չի արձանագրվել: Մասնագետի խոսքով՝ ներկայումս շրջանառվում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Այսինքն՝ գործ ունենք վիրուսների հետ: Կարող են լինել դեպքեր՝ պայմանավորված վիրուսներով, որոշներն էլ՝ եղանակային պայմաններով, մրսածությամբ:
Քանի որ շնչառական վարակների սեզոնը մոտենում է, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետը հորդորում է զգոն լինել եւ հետամուտ լինել հնչեցված հորդորներին:
«Առաջին հերթին պետք է հագնվել եղանակային պայմաններին համահունչ, որպեսզի մրսածության գործոնով վարակների առաջացումը եւ տարածումը հնարավորության սահմաններում կարողանանք կանխարգելել: Օգտագործենք առատ հեղուկներ, եթե ունենք հիվանդներ շրջապատում, ապա փորձենք չշփվել նրանց հետ՝ գոնե 2 մետր հեռավորությունը պահպանելով: Եթե հիվանդ եք, մնացեք տանը, բուժվեք, նոր գնացեք»,- շեշտեց Լիանա Թորոսյանը՝ խոսքն ուղղելով մասնավորապես դպրոցներին, մանկապարտեզներին, որպեսզի հնարավորության սահմաններում չթույլատրեն հիվանդներին հաճախել կրթական հաստատություններ, որովհետեւ նրանք իրենց վիճակը այդպես կվատացնեն եւ վիրուսի պայմաններում կլինեն վարակի աղբյուր:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ներկա պահին իրենց մոտ սեզոնային վարակիչ հիվանդությունների հետ կապված ծանրաբեռնվածություն չկա: Գրիպով հիվանդներ չկան, այդ առումով հիվանդանոցում բնականոն վիճակ է:
«Արաբկիր» բժշկական կենտրոնից եւս նշեցին, որ շաբաթվա կտրվածքով սրացում չունեն, դիմելիությունը մի փոքր ավելացել է, բայց ոչ այդքան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT