Երևան
12 °C
Ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ում անունն է կրում քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը, այսօր պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Առիթը հոբելյանական է, այս տարի լրանում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի հայտնագործման 150-ամյակը, որը ստեղծել է ռուս անվանի գիտնական Դմիտրի Մենդելեեւը: 2019 թվականը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է պարբերական համակարգի միջազգային տարի: Այս առիթով Փարիզում հունվարի 8-ից մեկնարկել են միջոցառումներ:
Հոբելյանական տարվա կապակցությամբ ԳԱԱ-ի կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես եկան ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում նշեց, որ 150-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը դրանից անմասն չէ, հատկապես վերջին տարիներին:
Արայիկ Հարությունյանը կարդաց նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, ով այժմ գտնվում է գործուղման մեջ եւ չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը: Խոսելով հոբելյանական տարվա մասին՝ նախագահը շեշտել էր, որ չենք կարող չնշել Հայաստանի ֆիզիկոսների, քիմիկոսների ամբողջ աշխարհում ճանաչում գտած արդյունավետ հետազոտությունները եւ ձեռքբերումները:
«Այսօրվա նիստին մասնակցում է նրանցից մեկը, մեր ժամանակակիցը, ականավոր գիտնական ակադեմիկոս, քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ով հսկայական ավանդ ունի գիտության, մասնավորապես միջուկային ֆիզիկայի զարգացման գործում»,- ասվում էր նախագահի ուղերձում:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ գիտնականը շատ մրցանակաների է արժանացել, եւ այսօր ՀՀ կառավարությունը ուզում է բարձր գնահատել նրա վաստակը գիտության մեջ եւ հանդես է գալիս կարեւոր նախաձեռնությամբ՝ շնորհելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:
Յուրի Հովհաննիսյանը Մենդելեեւի աղյուսակի ծանր տարրերի բացահայտման համահեղինակներից է: 2016 թվականին նրա պատվին պարբերական աղյուսակի ատոմային 118 թվի ներքո գտնվող տարրը կոչվել է «օգանեսիում» (Og)՝ հաշվի առնելով նրա ավանդը միջուկային ֆիզիկայի բնագավառում, հատկապես` գերծանր տարրերի հայտնաբերման ուղղությամբ: Ինչպես նշվեց նիստի ժամանակ, եզակի դեպք է, երբ գիտնականի կյանքի օրոք տարրը կոչվում է նրա պատվին, նման բան շատ քչերին է հաջողվել:
«Օգանեսիում» տարրը եզրափակում է Մենդելեեւի աղյուսակի յոթերորդ պարբերությունը: Այն իներտ գազ է, սակայն դրա ֆիզիկական, քիմիական հատկությունները այդ խմբին պատկանող այլ տարրերից տարբերվում են։ Մենդելեեւի պարբերական աղյուսակը համալրած 4 տարրերի անվանումները՝ 113՝ «Nihonium», 115՝«Moscovium», 117` «Tennessine» եւ 118` «Oganesson» հաստատվեցին 2016 թվականի նոյեմբերի 28-ին՝ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) կողմից:
Այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սոֆյա Այդինյանը, ով 118-րդ՝ «Oganesson» տարրի մրցանակակիր է դարձել։ Մրցանակաբաշխությունն ընդգրկված է եղել հոբելյանական 150-ամյակի միջոցառումների մեջ:
Աշխարհի 87 երկրներում Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են ողջ տարվա ընթացքում. կայանալու են բազում գիտաժողովներ, նիստեր:
Պարգեւատրումից հետ Արայիկ Հարությունյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ տեղադրելով իր եւ Յուրա Հովհաննիսյանի լուսանկարը: «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգեւը»,- գրել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT