Նյու Յորքում ՀՀ-ի և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության մասին

25/09/2019 schedule10:06

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ Համաձայնագրով Հայաստանը և Կալիֆորնիան կզարգացնեն համապարփակ համագործակցությունը բոլոր ուղղություններով։

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կալիֆորնիայի նահանգապետի հանդիպումը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Շրջանակային համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխգործակցության խորացմանը և Հայաստան-Կալիֆորնիա կապերի զարգացմանը։

Վարչապետը նշել է, որ Կալիֆորնիան Ամերիկայի հայության կենտրոններից է, ինչպես նաև ԱՄՆ ամենանորարարական տնտեսությունն ու տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեցող նահանգը, և Հայաստանը հետաքրքրված է էլ ավելի ամրապնդելու կապերն ԱՄՆ ամենահայաշատ նահանգներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թավշյա հեղափոխությանը և Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, որոնք հիմք դրեցին տարբեր ոլորտներում բարեփոխումներին և արմատական փոփոխություններին։ Ներկայում Հայաստանն ընթանում է տնտեսական հեղափոխության ճանապարհով. արձանագրվում է տնտեսության կայուն դինամիկ աճ, կառավարությունն իրականացում է գործնական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ։

Կալիֆորնիայի նահանգապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցն ԱՄՆ՝ նշելով, որ Կալիֆորնիայի հայությունը մեծ դերակատարություն ունի նահանգի զարգացման, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ Կալիֆորնիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա առևտրատնտեսական գործակցության խորացմանը, գործարար շրջանակների միջև շփումների աշխուժացմանը և կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ քննարկումները գործնական քայլեր ձեռնարկելու շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Գեվին Նյուսմը խոսել են նաև անտառային հրդեհների մարման ոլորտում համագործակցության մասին, պայմանավորվել ավելի առարկայական դարձնել փորձի փոխանակման և կադրերի պատրաստման ուղղությամբ քննարկումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան։ Գեվին Նյուսմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել դիտարկել հարմար ժամկետներում մեր երկիր այցելելու հնարավորությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի վարչապետը նաև ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից տրված ընդունելությանը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1653 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C