Երևան
12 °C
Բոլոր այն ընտանիքները, ովքեր հնարավորություն չեն ունենա քարսիթ գնելու, կկարողանան դա փնտրել մանկական նստատեղերի նվիրատվության հարթակում:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս նշել է, որ կյանքի է կոչվել իր առաջարկը, ստեղծվել է մանկական նստատեղերի նվիրատվության հարթակ: «Նախագիծը հնարավորություն կտա նվիրելու ձեր քարսիթը այն ընտանիքներին, ովքեր ունեն դրա կարիքը՝ թույլ տալով նրանց քարսիթի գումարը ծախսել այլ կարեւոր բաների վրա»,- մասնավորապես գրել է նա:
Նաեւ հիշեցրել է, որ պատահարի ժամանակ ճիշտ ամրակապված երեխան փրկվելու մի քանի անգամ ավելի մեծ շանսեր ունի, քան պարզապես մեքենայի մեջ առանց ամրակապվելու երթեւեկող երեխան։
Մուտք գործելով «donatecarseat.am» կայք՝ կարելի է տեսնել մի շարք հայտարարություններ, որտեղ նշվում է, թե մանկական նստատեղն ինչ վիճակում է, քանի տարեկան երեխայի համար է նախատեսված: Այն մարդիկ, ովքեր ունեն քարսիթ եւ ցանկանում են այն նվիրել այլ ընտանիքների, պետք է մուտք գործեն համակարգ, ավելացնեն քարսիթի մասին տեղեկությունը եւ նվիրեն հետաքրքրվողներին:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախագիծը նաեւ թույլ կտա խթանել ընտանեկան փոխօգնության զարգացումը երկրում, որը կարող է վերաճել փոխադարձ հոգատարության ավելի մեծ շարժման։
Հիշեցնենք, որ երեխաների փոխադրումը մանկական պահող համակարգերով եւ անվտանգության ամրագոտիներով իրականացնելու որոշումը հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել: Փոփոխություն էր կատարվել կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության կանոններին, համաձայն որի՝ խստացվել էր մինչեւ 12 տարեկան երեխաների տեղափոխման պայմանները:
Ըստ այդ որոշման՝ մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող սարքերի օգտագործմամբ, իսկ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը՝ երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործմամբ:
Ավելի ուշ նախարարը սեփական օրինակով է փորձել խթանել փոխօգնությունը: «Այս ամբողջովին նոր քարսիթը սպասում է իր փոքրիկին: Նախատեսված է 9-36 կգ քաշ ունեցող երեխաների համար։ Տալիս եմ մի պայմանով, որ վերցնողը խնամքով կօգտագործի եւ հետո նորից կփոխանցի ուրիշներին»,- ֆեյսբուքյան էջում մանկական նստատեղի լուսանկարը հրապարակելով՝ գրել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին
Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից
Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ
30 տարվա մեջ մի փամփուշտ չեն արտադրել. այժմ ձեռք ենք բերում 4-րդ, 5-րդ սերնդի զինտեխնիկա. Խաչատրյան
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը
24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե դարպասին և քարե պարսպին, կոտրել դրանք` հայտնվել բենզալցակայանում
ՀՀ-ն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Արարատ Միրզոյան. տեսանյութ
Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև մեկնարկել են Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները
ՄԻՊ-ն ու Կապիլ Շարման առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցեր են քննարկել
«Կրթվելը նորաձև է» շարժման յուրահատուկ հանդիպումը Մատենադարանի լեփ-լեցուն դահլիճում՝ 3 բանախոսությամբ
Ձերբակալություն «Գյումրի» ԲԿ-ում. բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն է ստացել
էսքան պրոբլեմ կա էս երկրում, որևէ գյուղ գնում են, ասում են՝ էդ Քոչարյանը խիա՞ ազատության մեջ. Փաշինյան
Կարկուտի հետևանքով հիմնականում 8 գյուղում վնասներ կան․ Պապոյան
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Էս երկու ուժն ո՛վ են, որ գան մեզ կոռուպցիայի մեջ մեղադրեն. ոտից գլուխ կոռուպցիա են. վարչապետ
Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պետք է տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. նեռվերս չուտեք․ վարչապետը՝ ընդդիմությանը
Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա, չի մասնակցի Հաղթանակի շքերթին
«Վեր ընգի տեղդ ասի, նեռվերս չուտես»․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում
Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին
Կիրանցի պատը չի ճաքել, ձեր սուր աչքին մեռնեմ․ վարչապետը՝ ընդդիմությանը
Փականներով փոքր դանակների վաճառքը անչափահասների շրջանում արգելող նախագիծ կներկայացվի․ նախարար
Թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն․ ՀՀ վարչապետ
Ջրահեռացման ոլորտում ավելի մեծ ծավալի աշխատանք կարվի, դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացու համար. նախարար
Ով պետական բյուջեից փող է տանում, իմ անձնական թշնամին է․ վարչապետ
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Կոնվերս բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Զբոսաշրջիկը ՀՀ է գալիս և մեծ խաղատուն մտած լինելու տպավորություն է ստանում․ օրենքի նախագիծ է ներկայացվել
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտների բարեփոխումները
Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու՝ գնանք ուղիղ եթերում խոսենք. վարչապետ
Ժամանակն է, որ ունենանք նախագիծ և երկրի կառուցումը իրականացնենք ըստ դրա․ վարչապետ
Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել. ԱՍՀ նախարար
Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. ՀՀ վարչապետ
Մենք բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, այն չի նշանակում, որ ՌԴ այցեր չենք ունենալու. վարչապետ
Ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող վերացնել սահմանամերձ գյուղերում կառուցվող տները․ վարչապետ
Հանրապետականները մոռացել են իրենց քաղաքական թիմի անդամների կողմից Երևանը կառավարած ժամանակահատվածը. Խաչատրյան
ՄՊՀ անդամի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը
Այո՛, գնալու եմ. վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT