Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել. պարզաբանում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործով

Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի 27.09.2019թ.-ի հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ «դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում»:

Կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել, այնպես որ այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի վերաբերյալ նշված ժամանակահատվածում փողերի լվացման դեպքով քրեական գործ է հարուցված եղել, նույնպես ապատեղեկատվություն է:

Մ. Պողոսյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու /փողերի լվացում/ վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք է բերվել միայն 2019թ. հունվարի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից` նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու հիմքով վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց հետո կատարված նախաքննության ընթացքում: Հիշյալ քրեական գործով, ինչպես արդեն տեղեկացվել է, Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1847 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ