Երևան
12 °C
Լուսանկարում՝ Մարիա Կարապետյանը եւ Արթուր Հովհաննիսյանը
Որպես կառավարող ուժի ներկայացուցիչներ եւ պատգամավորներ՝ պետք է արձանագրենք, որ սա հետհեղափոխական Հայաստանում շարունակվող գործընթաց է: Որոշ ժամանակ առաջ էր նման սադրանքներ տեսանք «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության նկատմամբ։ Այս մասին այսօր «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի դիմաց իրավապաշտպանների ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» նախաձեռնության գործելաոճին։ Այս նախաձեռնության անդամաները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-ից ամեն աշխատանքային օր հերթապահում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց եւ այնտեղ ելումուտ անող քաղաքացիների հասցեին վիրավորական արտահայտություններ անում։ Նրանք հիմնադրամի բակում՝ գետնին՝ «սորոսի վաստակներ» գրություն են թողել։
Մարիա Կարապետյանը սա որակեց որպես քաղհասարակության նկատմամբ ոտնձգություն․
«Քաղհասարակությունը Հայաստանում տարիներ շարունակ ժողովրդավարության բացակայության ժամանակ եղել է այն դերակատարը, որ ասել է այն, ինչի մասին շատերը լռում էին եւ չէին կարողանում ասել, եւ սա ոտնձգություն է մարդու իրավունքների օրակարգի նկատմամբ»։ Կարապետյանը քաղաքացիներին կոչ արեց «ՎԵՏՕ»-ի գործողություններն իդենտիֆիկացնել որպես քվազի-հանցագործության տեսակ, որովհետեւ դա ատելության խոսքի առումով հրաշալի օրինակ է։
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նկատեց, որ տարիներ շարունակ մարդկանց մեջ փորձել են խեղդել քաղաքացիական գիտակցությունը, եւ երբ մարդիկ հեղափոխություն արեցին, նախկին ուժերը սկսեցին մարդկանց մոտ տարածել դեզինֆորմացիա, թե հեղափոխություն արել են ոչ թե քաղաքացիները, այլ ինչ-որ կազմակերպություններ, այդ թվում՝ ԲՀՀ-ն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախորդող օրերին, որեւէ կապ չունի խոսքի ազատության հետ․
«Այս ամենն ունի բոլորովին այլ նպատակ: Սա ուղղված է ոչ թե ԲՀՀ գրասենյակի դեմ, այլ մարդու իրավունքների։ ԲՀՀ-ն եղել է այն հիմնական հիմնադրամը, որն աջակցել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բոլոր արժեքների տարածմանը»։
Գայանե Աբրահամյանը դժգոհ է ոստիկանության աշխատանքից. առաջիկայում հանդիպում են նախատեսում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ․
«Ոստիկանությունը բացարձակ անգործության է մատնված եղել։ Զուտ ներկա լինել եւ պաշտպանել իբրեւ թե խաղաղ հավաքի իրավունքը, սա ուղղակի հանրային տարածքի զավթում էր, մարդկանց իրավունքների խախտում, ատելության խոսքի տարածում, սա ուղղակիորեն ֆաշիզմ է»,- հայտարարեց Գայանե Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի մի խումբ իրավապաշտպաններ ակցիա են իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Այնտեղ են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը եւ այլք։ Իրավապաշտպանները նարդի եւ շախմատ են խաղում ԲՀՀ գրասենյակի դիմաց։
Նրանք մասնավորապես իրենց աջակցությունն են հայտնում գրասենյակի աշխատակիցներին, որոնց հանդեպ վերջին շրջանում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում «ՎԵՏՕ» շարժման անդամները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT