Երևան
12 °C
1 տարի է, ինչ լեգենդար շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ: Նա կյանքից հեռացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում:
1 տարի առաջ ցավալի լուրն անմիջապես հասավ ողջ աշխարհին: Միջազգային խոշոր պարբերականները գրում էին այդ մասին: Աշխարհահռչակ արտիստները, ինչպիսիք են՝ իտալացի տենոր Անդրեա Բոչելլին, իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը: Նրանք գրառումներ էին կատարում սոցիալական ցանցերում, սրտի մեծ կսկիծով հրաժեշտ էին տալիս նրան:
Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին «Հաշմանդամների պալատում»: Ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը: 2 երկրների ղեկավարները հանդես եկան հուզիչ խոսքով:
«Այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը՝ մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին՝ իր վերջին եւ ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»»,- նշեց Փաշինյանը:
«Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա պետք է լինի մեր կյանքում եւ մեզ բոլորիս միավորի»,- ասաց Մակրոնը:
Արտիստի հուղարկավորությունը տեղի ունեցավ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին: Նա հանգչում է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:
Ազնավուրի վերջին լուսանկարն «Ինստագրամ»-ում հրապարակված է եղել մահվան նախօրեին: Դրանում նա եղել է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հետ: Շանսոնյեի վերջին ճանապարհորդությունը եղել է դեպի Ճապոնիա: Այնտեղ նա եղել է դստեր՝ Կատյայի ու վերջինիս ամուսնու հետ, միասին զբոսնել են, գնումներ կատարել:
Վերջին ուղեւորությունը Հայաստան եղել է 2017 թ. մայիսին: Նա մասնակցել է մի քանի միջոցառումների: Ներկա է գտնվել 2017 թ. «Ավրորա» մրցանակաբաշխությանը, իրեն նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացմանը եւ նույնպես իրեն նվիրված «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգին: 2018-ի հոկտեմբերին նախատեսվում էր նրա հերթական այցը Հայաստան: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում (հոկտեմբերի 11-12-ը) նա պետք է մասնակցեր համերգին:
Ազնավուրի մահից հետո՝ այս մեկ տարվա ընթացքում, տեղի են ունեցել նրան նվիրված բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Վերջիններից մեկը օրերս՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել Փարիզում: Կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան: Դրա հիմքում ընկած են կյանքի ընթացքում հենց Ազնավուրի արած տեսանյութերը: Վերաբերում են նրա սիրելի երկրներին, քաղաքներին, մտերիմներին: Ֆիլմի տեքստում շանսոնյեի մտքերն են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT