Երևան
12 °C
Իրանի նախագահը հրավիրվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ընդառաջ: Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը. «Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ե՛ւ ԵԱՏՄ-ի, ե՛ւ մեր հարեւան, բարեկամ Իրանի միջեւ համագործակցության զարգացմամբ»:
Վարչապետը նշեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է բնական գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը. «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի եւ համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի համաձայնագիր. «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ներպետական գործընթացները ժամանակին ավարտելու համար, ինչը հնարավոր դարձրեց այս փաստաթղթի ստորագրումը»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սինգապուրի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելու է ծառայությունների, առեւտրի ու ներդրումների մասին համաձայնագիր: Նա հայտնեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստում քննարկվել է նաեւ ԵԱՏՄ 2019 թ. բյուջեի կատարողականը, 2020 թ. բյուջեի հիմնադրույթները։ Որոշվել է նաեւ, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2019 թ.-ի դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ ասուլիսի ժամանակ նշեց, որ այսօր հաջողվել է համաձայնեցնել ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, եւ կարեւորն այն է, որ այդ հայեցակարգը մշակել են ԵԱՏՄ անդամ հինգ երկրների կենտրոնական բանկերը:
Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված հայեցակարգի հիման վրա կմշակվեն իմպլեմենտացիայի ճանապարհային քարտեզներ՝ հեռանկարում ունենալով այն գաղափարը, որ 2025 թվականին գործարկվեն ԵԱՏՄ շուկաներում ֆինանսական բոլոր ծառայությունների ազատությունները։
«Երեկ կայացել է նաեւ ԵԱՏՀ խորհրդի նիստը, որին մասնակցել են փոխվարչապետները։ Հիմնական եւ արդիական թեման, որը քննարկվել է փոխվարչապետների մակարդակով, խոչընդոտների, այսօր գոյություն ունեցող սահմանափակումների չեղարկումն է։ Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Խորհրդի բոլոր նիստերը սկսվելու են հենց գոյություն ունեցող խնդիրների քննարկումից, որոնք թույլ չեն տալիս, որ ընդհանուր շուկաները գործեն ամբողջ թափով»,- ասաց Սարգսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT